Ողջ ճշմարտությունը վարկով ուսման մասին
16.05.2017,
10:30
Քչերը ուսանողական տարիքում կարող են իրենց թույլ տալ վճարել բուհի ուսման համար։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Դպրոցական ավարտական երեկույթներ, այնուհետև քննություններ, հուզմունք ու անհանգստություն` բուհերի ընդունելության հանձնաժողովների պատասխանին սպասելով. առաջիկա երեք ամսում հենց այսպիսի զգացողություններ են ապրելու ապագա շրջանավարտները։ Միաժամանակ հայ ուսանողների մոտ 85 տոկոսն ընդունվում է վճարովի համակարգով։ Սակայն քչերը ուսանողական տարիքում կարող են իրենց թույլ տալ վճարել բուհի ուսման համար։ Սովորաբար ծախսերը հոգում են ծնողները։ Սակայն երբեմն ծնողները ևս ի վիճակի չեն միանգամից վճարել իրենց զավակի ուսման վարձը, իսկ դա կարող է կազմել տարեկան 300–800 հազար դրամ ՀՀ բուհերում։ Այս դեպքում խնդիրը հնարավոր է լուծել ուսման վարկի օգնությամբ։
Լավ աշխատանք` ցմահ վճարումներով
Ուսման վարկը շատ տարածված է զարգացած երկրներում, որտեղ նման վարկի պայմաններն անհամեմատելի ավելի լավն են, քան մեզ մոտ, սակայն, եթե հաշվի առնենք, որ այնտեղ ուսումը շատ ավելի թանկ արժե, ապա երբեմն նման վարկը պետք է վճարել գրեթե մինչև կյանքի վերջ։ Ընդունված է համարել, որ լավ կրթությունը հնարավորություն է տալիս ունենալ բարձր վարձատրվող աշխատավարձ, իսկ դա նշանակում է, որ մարդը կկարողանա և' իրեն ապահովել արժանի կենսամակարդակ, և' մարել վարկը։
Ուսանողական = Սպառողական
Հայաստանում ուսման վարկերն առաջին տարին չէ, որ տրամադրվում են։ Սակայն միայն վեց հայկական բանկ է տրամադրում ուսման վարկ սեփական միջոցների հաշվին։ Ընդ որում բանկերի մի մասը տրամադրում է ուսանողական վարկեր, որոնք իրենց պայմաններով ավելի շատ հիշեցնում են սովորական սպառողական վարկերը` բարձր տոկոսադրույքներ և մարման կարճ ժամկետ (1–2 տարի)։ Նման վարկը «փրկում է», եթե ուսման վարձը վճարում են ուսանողի ծնողները, և նրանց համար դժվար է միանգամից խոշոր գումար վճարել։ Սակայն նույն գումարը ամսական վճարումներով նրանց համար ավելի մատչելի է։ Իսկ ուսանողների համար նման վարկը մատչելի չէ, եթե անգամ նրանք աշխատեն դասերից հետո։ Կարելի է փորձել ստանալ արտոնյալ ուսանողական վարկ պետական աջակցության շրջանակում։
Արտոնյալ վարկ
Ուսումնական վարկերի պետական ծրագիրը գործում է Հայաստանում արդեն չորս տարի։ Վարկը կարող են ստանալ միայն պետական բուհերի կամ պետական հավաստագիր ունեցող բուհերի ուսանողները։ Վարկի առավելագույն գումարը ուսման ողջ ժամկետի համար 1 մլն 800 հազար դրամ է, իսկ տարեկան տրանշը` 450 հազար դրամից ոչ ավել։ Այս ծրագրով վարկը տրամադրվում է տարեկան 12%–ով, որից 2%–ը սուբսիդավորում է պետությունը, իսկ եթե ուսանողը գերազանց է սովորում, ապա սուբսիդավորվում է 3%–ը։ Վարկի տրամադրման և սպասարկման միջնորդավճարներ չեն գանձվում։
Նման վարկատեսակի համար նաև կարևոր է վարկավորման ժամկետը, որը կազմում է 10 տարի, որից արտոնյալ ժամկետը կարող է կազմել առավելագույնը 4 տարի։ Ուսանողը կարող է ինքն ընտրել իրեն հարմար մարման ժամանակացույցը։ Ցանկության դեպքում կարելի է չօգտվել արտոնյալ ժամկետից և ամենասկզբից մարել վարկը հավասար մասնաբաժիններով։ Վարկի երկար ժամկետի շնորհիվ ամսական վճարներն այդքան էլ դժվարին չեն։ Հակառակ դեպքում կարելի է արտոնյալ ժամկետի ընթացքում վճարել միայն տոկոսները, իսկ ուսումն ավարտելուց հետո մարել նաև պարտքի հիմնական գումարը։
Ի՞նչ է հարկավոր վարկ ստանալու համար
Իհարկե, տեղեկանք բուհից, որը կհաստատի ուսում ստանալու փաստը։ Տեղեկանքում պետք է նշված լինի նաև ուսման ժամկետի մասին անհրաժեշտ տեղեկությունը, ուսման վարձի տարեկան չափը, ուսանողի առաջադիմությունը և այլն։ Վարկը ստանալու համար հարկավոր է ծնողների կամ հարազատների երաշխավորությունը։ Շատ կարևոր է ևս մի փաստ, որպեսզի փոխառուն չունենա չմարած վարկ կամ վատ վարկային պատմություն։ Նախկինում ունեցած խնդրահարույց վարկերի պատճառով բանկը կարող է մերժել վարկի տրամադրման հարցում։
Ո՞ր բանկերն են տրամադրում ուսումնական վարկ պետական ծրագրի շրջանակում
Ծրագրին մասնակցում է 10 հայկական բանկ.

- Անելիք Բանկ
- Արարատբանկ
- Արդշինբանկ
- Արցախբանկ
- Կոնվերս Բանկ
- Հայբիզնեսբանկ
- Հայէկոնոմբանկ
- Պրոմեթեյ Բանկ
- ՎՏԲ–Հայաստան Բանկ
- ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ։–0–