433.52
7.69
409.64
+16
Եղանակը Երևանում
Հայ

One Card-ը գործում է ՀՀ ԿԲ-ի վերահսկողության շրջանակից դուրս. կարգավորիչը զգուշացնում է ռիսկերի մասին

19:37
25 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Կենտրոնական բանկը զգուշացնում է ռիսկերի մասին այն քաղաքացիների համար, ովքեր իրենց ֆինանսական միջոցները վստահում են One Card ընկերությանը, որը գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:

Ինչպես նշեցին ԿԲ-ի մամուլի ծառայությունից, Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների և այլ ազդակների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող «Վան Քարտ» (One Card) ՍՊԸ-ն հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցները կրկնապատկելու (ավելացնելու) և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով:

«Քանի որ ընկերությունը, ըստ էության, հանրության լայն շրջանակից ներգրավում է  դրամական միջոցներ, կարևոր ենք համարում մեր քաղաքացիներին տեղեկացնել, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Վան քարտ» ՍՊԸ-ին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: Այդ պատճառով Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել ընկերության գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով», - նշվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ:

Այս գործունեության օրենսդրական հնարավոր խախտումների առկայությունը ստուգելու նպատակով Կենտրոնական բանկն արդեն իսկ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։ 

ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ցանկը հասանելի է ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքում:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:03
22 Հունիսի 2022
ՀՀ-ում 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն միայն անկանխիկ. պատմում ենք, թե ինչպես է դա տեղի ունենալու
ՀՀ-ում 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն միայն անկանխիկ. պատմում ենք, թե ինչպես է դա տեղի ունենալու
10:56
15 Հունիսի 2022
Ինչպե՞ս հիփոթեք վերցնել և չձախողվել. 8 առավել տարածված սխալները հիփոթեք ձևակերպելիս
Ներկայացնում ենք պոտենցիալ փոխառուների թույլ տված առավել տարածված սխալները և դրանցից խուսափելու միջոցները
15:00
08 Հունիսի 2022
Հայաստանի արժեթղթերի շուկայում գործում է կեղծ լիցենզիայով ընկերություն. ԿԲ–ն և «Գազպրոմ Արմենիան» զգուշացնում են
ՀՀ Կենտրոնական բանկը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն հանդես են եկել հայտարարություններով` զգուշացնելով կեղծ գործողությունների մասին
10:48
24 Մայիսի 2022
Ի՞նչ ապրանքներ է անհրաժեշտ գնել աճող գնաճի ֆոնին
Ի՞նչ անել աճող գնաճի պայմաններում։ Վազե՞լ խանութ և ամեն ինչ արագ–արագ գնե՞լ, թե՞ սթափ գնահատել իրավիճակը և խելամիտ մոտենալ հարցին
10:30
11 Մայիսի 2022
Թեստ. ինչպե՞ս կդիմադրեք ֆինանսական ճգնաժամին
ԹԵՍՏ. ինչպե՞ս կդիմադրեք ֆինանսական ճգնաժամին
11:07
04 Մայիսի 2022
Քարտին գումար փոխանցելիս սխալվե՞լ եք, հոգ չէ. ԿԲ–ն պարզաբանում է
Մարդը մեքենա չէ և կարող է սխալվել, ու երբեմն պատահական գումար ուղարկել ուրիշի հաշվին։ Պետք չէ նյարդայնանալ, ԿԲ–ն տվել է կոնկրետ պատասխաններ այն մարդկանց հարցերին, ում հետ նման բան է պատահել
10:36
28 Ապրիլի 2022
Ֆինանսական նպատակների պաշտպանության 5 միջոց գնաճի ավելացման պայմաններում
Ներկայացնում ենք գնաճից անձնական խնայողությունների պաշտպանության հինգ միջոց
11:08
20 Ապրիլի 2022
Անծանոթները «սխալմամբ» ձեր քարտին գումար են փոխանցել և խնդրում են վերադարձնել. ի՞նչ անել
Դուք պատահաբար նկատել եք, որ ձեր բանկային քարտին անծանոթից գումար է փոխանցվել։ Մի շտապեք ուրախանալ։ Դա լավագույն դեպքում կարող է լինել իրական ուղարկողի կողմից թույլ տված սխալ, իսկ վատագույն դեպքում` չարագործների ծուղակ։ Եվ ի՞նչ անել նման դեպքում
11:04
15 Ապրիլի 2022
Apple Pay. ինչպես օգտվել և ինչու է այն հարմար
Պատմում ենք ApplePay-ի աշխատանքի առանձնահատկությունների և հարմարավետության մասին
14:25
06 Ապրիլի 2022
Անվտանգություն և հարմարավետություն. ինչպե՞ս ճիշտ ու անվտանգ օգտվել բանկոմատից (ՎԻԴԵՈ)
Ինչքանո՞վ են մեր համաքաղաքացիները կարողանում ինքնուրույն օգտվել բանկոմատից, պահպանել անվտանգության կանոնները, այս և մի շարք այլ կարևոր հարցերի պատասխաններ կարելի է գտնել մեր ռեպորտաժում. ՎԻԴԵՈ
10:00
28 Մարտի 2022
Թեստ. ինչպիսի՞ մարդ եք՝ շռա՞յլ, ժլա՞տ, թե՞ խնայող
«Նովոստի-Արմենիա»-ի թեստը կօգնի պարզել, թե դուք կարողանու՞մ եք ճիշտ կառավարել սեփական ֆինանսները:
10:51
18 Մարտի 2022
Ի՞նչ է քեշբեքը, և ինչպե՞ս է այն աշխատում
Որոշել ենք հակիրճ ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում քեշբեքը, դրա առավելություններն ու թերությունները, ինչպես նաև դրանից օգտվելու միջոցները