Ի՞նչ է պասիվ եկամուտը և ինչպե՞ս կարելի է այն ստանալ

13.11.2018, 11:25
Լրացուցիչ եկամտի հնարավորությու՞ն եք փնտրում, բացի հիմնական աշխատանքից գտեք նաև ժամանակավոր աշխատանք։
Ի՞նչ է պասիվ եկամուտը և ինչպե՞ս կարելի է այն ստանալ
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լրացուցիչ եկամտի հնարավորությու՞ն եք փնտրում, բացի հիմնական աշխատանքից գտեք նաև ժամանակավոր աշխատանք։ Սակայն, եթե հիմնական աշխատանքից բացի դուք չունեք ոչ ժամանակ, ոչ ուժ, ապա ելքը միայն մեկն է. հարկավոր է դիմել պասիվ եկամուտ ստանալու միջոցներին։ Այսինքն, պետք է փորձել գումար վաստակել` կիրառելով նվազագույն ուժ և ժամանակ։

Այստեղ կա խանգարող մի գործոն. դժվար է փոխել սեփական ֆինանսական վարքն ու սկսել տնտեսել։ Սակայն սփոփում է մի միտք, որ պասիվ եկամտի աղբյուրներ կարել է ստեղծել ինքնուրույն։

Որպես ֆինանսապես գրագետ մարդ` դուք արդեն գիտենք, որ պասիվ եկամուտը կախված չէ ամենօրյա գործունեության հետ։ Նմանատիպ եկամուտների թվում են ավանդների տոկոսադրույքները, դիվիդենտները, վարձակալությունից ստացված եկամուտը և այլն։

Եվ այսպես, դուք ցանկանում ենք ստանալ պասիվ եկամուտ, այդ դեպքում ձեզ կհետաքրքրի «Նովոստի–Արմենիա» գործակալության պատրաստած` կրեատիվ գումար վաստակելու հնարավոր միջոցների ցանկը։

1. Վաստակիր գումար համացանցում

 - рис.1

Անկասկած, շատերը համացանցում հանդիպել են «Ոչինչ մի արա և ստացիր օրական 1000 դոլար» կամ «Իմացիր, թե ինչպես կարելի է հարստանալ մեկ շաբաթում» գրառմամբ հայտարարություններ։ Հասկանալի է, որ նման առաջարկներից ավելի լավ է հեռու մնալ։ Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ համացանցում հնարավոր չէ գումար վաստակել։

Եկամտի աղբյուր կարող են դառնալ ձեր արված լուսանկարները. դուք պրոֆեսիոնալ կամ սիրողական մակարդակի լուսանկարի՞չ եք, այս դեպքում դա էական նշանակություն չունի, քանի որ ձեր լուսանկարները գնահատելու է հասարակությունը։ Առանձին մարդկանց ճաշակի հետ կարելի է վիճել, սակայն բազմահազարանոց լսարանի ճաշակի հետ` դժվար թե։ Այդ պատճառով դուք հաստատ կարող եք սեփական լուսանկարները դարձնել պասիվ եկամտի աղբյուր։ Համացանցում գործող բազմաթիվ ֆոտոբանկերը կարող են դառնալ հարթակ լուսանկարները վաճառելու համար, իսկ դուք կստանաք տոկոսներ կամ ֆիքսված գումար կայքի հաճախորդներին վաճառվող յուրաքանչյուր լուսանկարի համար։ Այս դեպքում յուրաքանչյուր լուսանկար կարող է դառնալ եկամտի առանձին աղբյուր, որը կարող է գործել անվերջ։ Հարկավոր է միայն ստեղծել պորտֆոլիո, գրանցվել և վերբեռնել մի քանի լուսանկարներ ու համբերատար սպասել։ Ձեր ակտիվ գործողություններն ավարտված են, բոլոր տեխնիկական հարցերը լուծվում են վեբ–հարթակի միջոցով։ Հետո ամեն ինչ շատ հեշտ է. հրապարակեք լուսանկարներ և ստացեք գումար ներբեռնված յուրաքանչյուր լուսանկարի համար։ Իհարկե, որպեսզի ձեր լուսանկարները վաճառվեն, դրանք պետք է լինեն լավն իրենց էությամբ և ձևով։ Որքան լավն է լուսանկարը, այնքան ավելի հաճախ այն կգնեն։ Պարադոքս է, բայց որոշ գումար կարելի է վաստակել անգամ վատ լուսանկարներ վաճառելով։

 - рис.2

Կարելի վաճառել սեփական ապրանքները և ծառայությունները. պասիվ եկամտի մեկ այլ աղբյուր է սեփական ձեռքերով պատրաստված իրերի կամ ծառայությունների վաճառքը։ Եթե ունեք զբաղմունք, որը բերում է նկատելի արդյունք, ապա կարելի է վաճառել այն։ Ազատ ժամանակ դուք կար եք անում, ասեղնագործում եք, թխում եք, ինչ–որ իրեր եք պատրաստում...օգտակար կարող է լինել ամեն բան, այդ ամենի հաշվին կարելի է գումար վաստակել։ Սկզբում գրանցվեք handmade հարթակներում կամ ստեղծեք սեփական խումբը սոցցանցերում և հրապարակեք սեփական աշխատանքները։ Ակտիվորեն շփվեք պոտենցիալ գնորդների հետև, ձեր «առաջին գումարն» իրեն երկար սպասել չի տա։

Չէ՞ որ սեփական ձեռքով պատրաստված իրերը հատկապես արժեքավոր են։ Դրանք վաճառելու համար կարելի է օգտագործել ցանկացած պրոֆիլային ռեսուրս, բայց կարելի է գործարկել նաև սեփական կայքը կամ բլոգը։ Կարելի է կնքել գործընկերային պայմանագիր` սեփական ապրանքն առաջարկելով համապատասխան կայքին։ Եթե տիրապետում եք օտար լեզուների կամ բազային առարկաների, ապա կարող եք տրամադրել հեռահար ուսուցման ծառայություններ։ Վերջիվերջո, դուք կսովորեք համացանցում վաճառել ապրանք և ծառայություն ու դրանով նորմալ գումար վաստակել։ Միգուցե այն այդքան էլ պասիվ եկամուտ չէ, սակայն այն հաստատ ավելի պասիվ է սովորական աշխատանքից, որը պետք է կատարեք ամեն առավոտ։ Սակայն հիշեք. երբ սկսեք իրեր պատրաստել հատուկ վաճառքի համար, պասիվ եկամուտը կվերածվի ակտիվի։

 - рис.3

Կարելի է ձայնագրել վեբինար, կազմակերպել առցանց դասընթացներ կամ առցանց հրահանգներ. եթե ունեք գիտելիքներ, որոնք կարելի է փոխանցել այլ մարդկանց, ապա կարող եք ձայնագրել այդ թեմայով տեսադասընթացներ, այնուհետև վաճառել դրանք։ Այս միջոցը լավ է նրանով, որ պահանջում է սահմանափակ ֆինանսական միջոցների մեկանգամյա ներդրում։ Դուք միայն մեկ անգամ պետք է մշակեք իսկապես լավ և օգտակար ուսուցողական նյութ։

Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ վեբինարները կվաճառվեն միայն այն դեպքում, եթե ձեր նյութը բացառիկ է, իսկ նրա գովազդով կզբաղվի «սարաֆանային ռադիոն»։ Հակառակ դեպքում, դասընթացների առաջխաղացումը կզբաղեցնի մեծ ժամանակ և մեծ գումար կպահանջի։ Կարելի է նաև մշակել սեփական հոբբիի մասին առցանց դասընթացներ։ Սեփական առցանց դասընթացների մշակման և կազմակերպման ամենապարզ միջոցը թեմատիկ կայքերից գրագետ օգտվելն է։ Այդ կայքերից որոշներն ունեն միլիոնավոր լսարան, դրանք սեփական կոնտենտը հանրությանը ներկայացնելու հիանալի միջոց են։ Դուք կարող եք անգամ մշակել միանգամից մի քանի դասընթաց տարբեր գներով։ Այն մարդկանց, ովքեր ցանկանում են իմանալ ու սովորել միանգամից ամեն ինչ, կարող եք առաջարկել «Ամեն ինչ ներառված է» տարբերակը` զեղչի հետ միասին։ Ձեր մշակած առցանց դասընթացը կարող է աշխատել անգամ այն ժամանակ, երբ դուք քնած եք։ Եթե լուսանկարելը, հոդված մշակելը կամ տեսանյութ ստեղծելը ձեր գործը չէ, սակայն ցանկանում եք համացանցում գումար վաստակել, ապա փորձեք մշակել առցանց հրահանգներ, ավելի լավ է ինտերակտիվ։

 - рис.4

Դառնալ խորհրդատվությունների աղբյուր. վերջիններս անհրաժեշտ են վաճառքին աջակցելու համար։ Ունենալով ծանոթության լայն շրջանակ` դուք կարող եք հեշտությամբ կազմել ինդիվիդուալ և այլ ձեռներեցների ցանկեր, որոնց ծառայություններից կանոնավոր կերպով օգտվում եք և որոնց կարող եք խորհուրդ տալ համագործակցության համար։ Կապվեք նրանց հետ և իմացեք` արդյոք նրանց մոտ նախատեսվա՞ծ է խորհրդատվությունների վճարման համակարգ։ Ցանկում կարող են լինել հայտնի հաշվապահներ, լանդշաֆտային դիզայներներ, էլեկտրիկներ, ջրմուղագործներ, գորգերի մաքրմամբ զբաղվողներ և այլն։ Պատրաստ եղեք այդ մարդկանց ծառայությունները խորհուրդ տալ ընկերներներին, հարազատներին և գործընկերներին։ Դուք կարող եք ստանալ միջնորդավճար յուրաքանչյուր խորհրդից։

Վաճառել ոչ պետքական իրերը. հայտնի է, որ ինտերնետային խոշոր հարթակներում մարդիկ գնում են գրեթե ամեն ինչ։ Այդ պատճառով, եթե շատ գումար է հարկավոր, յուրաքանչյուրը տանը կգտնի վաճառելու համար ինչ–որ իր։ Միայն մեկ դիտարկում. այս միջոցին հարկավոր է դիմել ամենածայրահեղ դեպքում։

 - рис.5

2. Գաղափարներ, որոնք չեն պահանջում շոշափելի ներդրումներ

Փորձեք ստեղծել ինտելեկտուալ պրոդուկտ. Տաղանդներով և հմտություններով օժտվածները կարող են ստեղծել այնպիսի պրոդուկտներ, որոնք շահույթ են բերում ամբողջ կյանքի ընթացքում: Մեղեդի հորինեք, գիրք գրեք, սմարթֆոնի համար հավելված կամ համակարգչային ծրագիր գրեք – ինչ ասես, միայն թե մարդկանց դուր գա: Պատշաճ կերպով ձևավորեք ձեր վարորդական իրավունքը համապատասխան գործակալությունում, ինչպես նաև պայմանագրում և կանոնավոր կերպով հատկացումներ ստացեք հեղինակային հոնորարների տեսքով ձեր ինտելեկտուալ աշխատանքի օգտագործման համար:

 - рис.6

Գրեք էլեկտրոնային կամ պարզապես գիրք. Իհարկե, դա կարող է վերածվել երկարատև, ծախսատար և բավականին աշխատատար գործընթացի, բայց երբ աշխատանքն ավարտվի, և գիրքը վաճառքի դրվի, այն կդառնա եկամտի պասիվ աղբյուր և կկարողանա տարիներ շարունակ ձեզ եկամուտ ապահովել: Կարելի է գիրքը վաճառել սեփական կայքում կամ գործընկերային համաձայնագիր կնքել այլ կայքերի հետ, որոնք թեմատիկայով հարմար են գրքին: Յուրաքանչյուր վաճառված օրինակից դուք տոկոս կունենաք, և եթե գիրքը ճանաչում ձեռք բերի, ապա այդ տոկոսները կարող են բավականին «կլորիկ» լինել:

Քեշբեք ձևակերպեք. Բազմաթիվ կրեդիտ քարտեր ունեն գնման գումարի 5 տոկոսի չափով քեշբեք: Բայց դուք փող կստանաք այն գնումների համար, որոնք այսպես թե այնպես կանեիք: Բայց դուք, միևնույն է գնում եք խանութներ և գումար եք ծախսում, այնպես չէ՞: Էլ ինչու՞ բաց թողնել շահը: Այսպիսի բոնուսները պասիվ եկամուտ են բերում, ոչ այնքան զգալի, բայց` եկամուտ:

Հանձնեք չօգտագործվող բնակարանը. Արդեն ծրագրեր են գործում, որոնք թույլ են տալիս մարդկանց ճանապարհորդել աշխարհով և բնակության համար ավելի քիչ վճարել, քան սովորական հյուրանոցներում: Գրանցվելով այսպիսի ծրագրերից մեկում` դուք կարող եք ձեր տունը կամ բնակարանն օգտագործել հյուրեր տեղավորելու և վարձակալության հաշվին հավելյալ գումար վաստակելու համար: Բնականաբար, եթե ձեր տունը գտնվում է թանկ քաղաքում կամ հայտնի հանգստավայրի մոտ, ապա եկամուտն ավելի մեծ կլինի:

3. Ի սկզբանե ծախսատար գաղափարներ

 - рис.7

Այս գաղափարների էությունն ազատ կապիտալի կամ անշարժ գույքի օգտագործմամբ պասիվ եկամտի ստացումն է: Դրանցից առավել տարածվածներն են`

Բարձր եկամտի ակցիաների գնում. Սրա արդյունքում բարձր եկամտի ակցիաների փաթեթի տերը ստանում է պասիվ եկամտի կանոնավոր աղբյուր բանկային ավանդների տոկոսները գերազանցող տարեկան տոկոսադրույքով: Սակայն այսպիսի ակցիաներ գնելու և համապատասխան ձևեր լրացնելու համար ձեզ կպահանջվի ստեղծել բրոքերային հաշիվ, իսկ դա լուրջ ընթացակարգ է:

Բիզնես գործընկերություն. Եթե գիտեք հաջողված ընկերություն, որը բիզնեսն ընդլայնելու համար կապիտալի կարիք ունի, ապա կարող եք դառնալ «կարճաժամկետ հրեշտակ» և տրամադրել այդ կապիտալը։ Բայց ընկերության սեփականատիրոջը վարկ տալու փոխարեն խնդրեք բաժնետոմսերի բաժնեմաս։ Այդ դեպքում ֆիրմայի սեփականատերը կկառավարի ընկերության աշխատանքը, իսկ դուք կլինեք պասիվ գործընկեր, ով մասնակցում է բիզնեսին և դրանից դիվիդենդներ է ստանում։

Անշարժ գույքի հանձնումը որպես գրասենյակ. Ապրելու վայրն առաջին հարկում, առանձնատունը կամ սեփական տունը կարելի է վերածել խանութի կամ գրասենյակի տարածքի։ Միաժամանակ, կարելի է վերանորոգում իրականացնել, իսկ նաև կարելի է պայմանավորվել վարձակալի հետ, որ տարածքի վերափոխման ծախսերի մի մասը վերցնի իր վրա, բայց այդ դեպքում դա կանդրադառնա ձեր եկամտի վրա։

Ավանդի ձևակերպում բանկում. Ի՞նչն է ձեզ ավելի հարմար։ Ավանդի տոկոսներ ստանալ ամեն ամիս, բայց քիչ, թե կես տարին մեկ անգամ, բայց ավելի շոշափելի։ Ամեն դեպքում, շատ բան կախված կլինի դեպոզիտի նախնական գումարից, բանկի առաջարկած տոկոսադրույքից և ավանդատեսակից։ Եթե սուր կարիք չունեք, ապա ընտրեք մեկ տարով ավանդ կապիտալիզացիայով, երբ տոկոսներն ամեն ամիս գումարվում են հիմնական ավանդին։ Դա հնարավորություն է ընձեռում զգալիորեն մեծ գումար ստանալ։

4. Պասիվ եկամտի անհաջող գաղափարներ

 - рис.8

Ամեն դեպքում, պասիվ եկամուտ ստանալու մտքով խանդավառվելուց առաջ ծանր ու թեթև արեք ամեն ինչ։ Նրբանկատ եղեք, քանի որ պասիվ եկամտի գաղափարների ցուցակներում դեռևս կան այնպիսի տարբերակներ, որոնք հենց այս դեպքում հարմար, եկամտաբեր կամ աշխատող դժվար է կոչել։ Որպես օրինակ ներկայացնենք մի քանիսը։

Սեփական բիզնես. Սեփական գործ ունենալը լավ գաղափար է գումար ներդնելու համար, բայց պետք է պատրաստ լինել, որ ստիպված եք լինելու աշխատել շաբաթը յոթ օր։ Հնարավոր է` բիզնեսը նույնիսկ եկամուտ բերի, բայց այն դժվար է պասիվ անվանել։

Բլոգ կամ կայք. Այսօր բազմաթիվ երիտասարդներ ձգտում են գումար վաստակել Ինտերնետում։ Բլոգինգն ըստ էության դարձել է լիարժեք աշխատանք, որը պահանջում է մեծ ուշադրություն և շատ ժամանակ, հատուկ մարքեթինգային ռազմավարություն, որակյալ տեսակոնտենտ և լուսանկարներ։ Եթե ցանկանում եք, որ ինտերնետ ռեսուրսը եկամուտ բերի, պետք է լուրջ ներդրումներ կատարել, այդ թվում` ֆինանսապես։

Ցանցային մարքեթինգ. Ցանցային մարքեթինգի ներկայացուցիչները խոստանում են բարձր եկամուտ նվազագույն ներդրումներում ամենասեղմ ժամկետներում: Մի շտապեք վազել այնտեղ փողի հետևից: Նրանց խոստումներն արդար են միայն նրանց համար, ովքեր հասել են բուրգի գագաթին, իսկ դուք դեռևս պետք է թիմ հավաքեք և, եթե հաջողվի, անցնեք այդ բարդ ուղին բուրգի հիմքից դեպի գագաթ: Այսինքն, դեռ երկար ժամանակ չեք վաստակելու:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում
-0-