441.52
4.45
403.58
+11
Եղանակը Երևանում
Հայ

Ինչ է միկրովարկը. դրական և բացասական կողմեր

13:09
10 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ձեզ շատ շտապ գումար է հարկավոր, ընդ որում կարևոր է, որպեսզի գումարը լինի հենց հիմա, ի՞նչ անել։ Առաջինն ինչ մտածում ես` գումար վերցնել միկրովարկային կազմակերպությունից։ Լավ է, որ գումար ստանալու գործընթացը նման կազմակերպություններում երկար չի տևում և ավելի դյուրին է, քան բանկերում։ Հայաստանում միկրովարկերը, հատկապես վերջին տարիներին, լայն տարածում են գտել, բնակչությունն ակտիվորեն օգտվում է այդ կազմակերպությունների ծառայություններից։ Սակայն մի շտապեք որոշում ընդունել։ Վերջերս` մարտի 24–ին ԿԲ–ն ուժը կորցրած ճանաչեց Varks.am միկրովարկային կազմակերպության լիցենզիան ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: Այդ պատճառով եթե դուք, ամեն դեպքում, որոշել եք վերցնել միկրովարկ, փորձեք կատարել ավելի ուշադիր ընտրություն` ծանրութեթև անելով բոլոր դրական և բացասական կողմերը։ Այդ պատճառով «Նովոստի–Արմենիա» գործակալությունը կարևոր է համարում ներկայացնել միկրովարկերի բոլոր առանձնահատկությունները, խնդիրներն ու դրանցից խուսափելու ճանապարհները։ 

Ընդհանուր տեղեկատվություն միկրոֆինանսավորման մասին

кошелек кредит

 Հայաստանում միկրոֆինանսավորմամբ զբաղվում են ունիվերսալ վարկային կազմակերպությունները (ՈւՎԿ), որոնք ունեն ԿԲ–ի համապատասխան լիցենզիան։ Ի դեպ, ԿԲ–ն միակ կառույցն է, որը կարգավորում է ՈւՎԿ–ների գործունեությունը։ Հենց ԿԲ–ն է սահմանում տնտեսական նորմատիվներն ու պահանջները, ինչպես նաև վերահսկում է դրանց կատարումը։ 

Միկրոֆինանսավորման էությունն այն է, որ փոխառուն միկրոֆինանսական կազմակերպությունից պարտքով է վերցնում ոչ մեծ գումար և վերադարձնում այն տոկոսներով, օրինակ` 1–3 շաբաթ, 1 ամիս հետո և այլն։ Միաժամանաի վճարումներն իրականացվում են ժամկետի վերջում` տոկոսների հետ կակ ժամկետի ընթացքում` մինիմալ վճարումներով։ 

Միկրովարկերի մեջ հանադրվում են թե՛ վարկի, թե՛ փոխառության հատկանիշները։ Մասնավորապես, դրանք տրվում են միայն իրավաբանական անձանց և միայն փողի տեսքով՝ վարկատուի սահմանած տոկոսադրույքով։ Փոխառությունը ստանալու համար վարկառուն պետք է ներկայացնի միայն անձնագիր և պայմանագիր կնքի։ 

Ի՞նչն է ավելի շատ գրավում միկրովարկերում

4 кошелек кредит с умом

Առաջին հերթին՝ արագությունն ու դրանց ձևակերպման հարմարությունը։ Պետք է միայն լրացնել հարցաթերթիկ և ներկայացնել անձնագիր։ Փոքր չափի միկրովարկերը ձևակերպվում են 15-20 րոպեում, իսկ գումարը կարելի է ստանալ առձեռն կամ քարտին։ 

Երկրորդ հերթին՝ ոչ խիստ պահանջներ. հաճախ փոքր գումարների համար չի պահանջվում եկամուտի հաստատում, վարկային պատմությանը նայում են «մատների արանքով»։ Ձեզնից չեն պահանջի գրավ կամ բարեկամների երաշխավորություն։ 

Ուշադրությո՛ւն՝ տոկոսնե՛ր

кошелек кредит

Հաշվի առեք, որ միկրովարկերի ամենամեծ թերությունը շատ բարձր տոկոսադրույքն է։ Եթե դուք մի քանի օրով եք վերցրել փողը, ապա տոկոսադրույքի հավելավճարը չնչին կլինի, բայց եթե ժամկետն ավելի երկար է, ապա ձեր պարտքը գնալով կաճի՝ դառնալով իսկական բեռ։

Եթե ժամանակին չվճարեք միկրովարկը, կսկսեն հաշվարկվել տուգանքներ յուրաքանչյուր չվճարված օրվա համար, չվճարված տոկոսադրույքների համար և այլն։ Բացի այդ, դուք ռիսկի տակ եք դնում ձեր՝ վստահելի վարկառուի համբավը, քանի որ ժամկետանց միկրովարկերի մասին տեղեկությունը (ինչպես սովորական վարկերինը) կհայտնվի Վարկային պատմությունների բյուրոյում։

Ե՞րբ արժե միկրովարկ վերցնել

Միկրովարկն արդարացված է, եթե դուք առանց գումարի եք մնացել և հստակ համոզված եք, որ շուտով փող կստանաք, կամ եթե շտապ գումար է անհրաժեշտ, իսկ աշխատավարձը մի քանի օրով ուշացրել են։ Իհարկե, եթե ձեր ընկերները կամ բարեկամները կարող են պարտքով փող տալ, ապա ավելի լավ է նրանց դիմել։ Եթե այս տարբերակները հարմար չեն, ապա մնում է միայն միկրովարկը (հիշում ենք ռիսկերի մասին)։

Ինչպե՞ս ընտրել միկրովարկը

Кошелек кредит

Գլխավորը տոկոսադրույքն է և միկրովարկի ժամկետը: Մի դիմեք առաջին պատահած վարկային կազմակերպություն, ուսումնասիրեք տարբեր առաջարկներ և ընտրեք այն առաջարկները, որտեղ ամենացածր տոկոսադրույքներն են: Լրջորեն գնահատեք նաև ժամկետը: Մեկ ամիս ժամկետով միկրովարկը կարող է ծանր բեռ լինել ձեր բյուջեի համար: Գնահատեք սեփական ուժերը. վճարման ուշացման հետևանքով կարող են սահմանվել լուրջ տուգանքային պատժամիջոցներ:

Վարկատուին դիմելուց առաջ համոզվեք, որ վերջինս խաբեբա չէ: Միկրոֆինանսական կազմակերպությունների գործունեությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից, ստուգեք ձեր կողմից ընտրված ընկերությունն արդյոք ներառված է կարգավորիչի ռեեստրում: Պայմանագրի կնքումից առաջ ձեզ պարտավոր են տրամադրել լիարժեք տեղեկատվություն վարկի պայմանների, ձեր իրավունքների և պարտավորությունների մասին: Ստորագրելուց առաջ ուշադիր ուսումնասիրեք պայմանագիրը, այդ թվում` այն, ինչ գրված է մանրատառերով: Ծանոթացեք կազմակերպության իրական հաճախորդների արձագանքներին խաբեբաների զոհը չդառնալու համար: Եթե ինչ-որ բան ձեզ կասկածելի է թվում, փնտրեք այլ ՈՒՎԿ:

Իսկ ե՞րբ կտրականապես չի կարելի դիմել միկրովարկի համար

кошелек кредит

Երբ գումար է հարկավոր այլ պարտքերը վճարելու համար: Այդ դեպքում դուք խնդիրը չեք լուծի, այլ ավելի կխորացնեք այն:

Եթե չունեք եկամտի մշտական աղբյուր: Առանց եկամտի չեք կարող ժամանակին կատարել վճարուները և շատ արագ կհայտնվեք անելանելի դրության մեջ:

Եվ վերջում

Միկրովարկը գումար ստանալու արագ միջոց է՝ իր դրական և բացասական կողմերով: Ամեն դեպքում որոշողը Դուք եք:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։