Հայաստանի բնակչության հետաքրքրությունը ֆինանսական ոլորտի նկատմամբ աճում է. ԿԲ փորձագետ

15.08.2017, 14:52
Հայ հասարակության հետաքրքրությունը ֆինանսական ոլորտի նկատմամբ վերջին տարիներին աճել է:
Հայաստանի բնակչության հետաքրքրությունը ֆինանսական ոլորտի նկատմամբ աճում է. ԿԲ փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ հասարակության հետաքրքրությունը ֆինանսական ոլորտի նկատմամբ վերջին տարիներին աճել է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական կրթության փորձագետ Արթուր Փոքրիկյանը։

Ըստ նրա, դա 2014 թվականին Կենտրոնական բանկի հետ համատեղ Հայաստանի կառավարության մշակած ` բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրի արդյունքն է։

«Եթե երեք տարի առաջ Facebook–ի մեր էջն ուներ մոտ 3000 հետևորդ, ապա այսօր նրանց թիվն ավելացել է հինգ անգամ»,– ասաց Փոքրիկյանը։

Նա նշեց, որ Հայաստանի բնակիչները հետաքրքրվում են Կենտրոնական բանկի կողմից իրականացվող ծրագրերով և ցանկություն են հայտնում մասնակցել դրանց։

Փորձագետը նշեց նաև բնակչության ոչ բավարար տեղեկացվածությունը ֆինանսական գրագիտության հմտությունների բնագավառում։ Այսպես, ոչ բոլորը գիտեն սպառողական վարկի վճարումների և ֆինանսական ծառայություններից օգտվելու կանոնների նրբությունները։

Նա միաժամանակ հիշեցրեց, որ ԿԲ կայքում գործում է «Ֆինանսական օգնական» էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն է ընձեռում ընտրել ֆինանսական լավագույն ծառայությունը։

«Կայքի այցելուները կարող են ընտրել ավանդի պայմանները (գումարը, ժամկետը, արժույթը և այլն), իսկ ծրագիրը կհուշի շուկայում գոյություն ունեցողների ամենաժահավետ տարբերակը»,– նշեց Փոքրիկյանը, ավելացնելով, որ համակարգը գործում է նաև վարկերի, դրամական փոխանցումների համար և այլն։

Ամենից հաճախ, ինչպես նշեց փորձագետը, ֆինանսական գրագիտության սեմինարների այցելում է այդ ոլորտում իր տեսադաշտն ընդլայնելու ցանկություն ունեցող երիտասարդությունը։ Այսպես, նույն մարդը դառնում է տարբեր թեմաներով միանգամից մի քանի սեմինարների մասնակից։

Загружается новость ... "Право"

Փորձագետը միաժամանակ էական տարբերություն չի դնում տղամարդկանց և կանանց միջև ֆինանսական իրազեկվածության մակարդակում։

«Մենք չենք կարող ասել, որ կանայք ավելի լավ են գլուխ հանում ինչ–որ ոլորտներում, քան տղամարդիկ, կամ հակառակը»,– ասաց Փոքրիկյանը։

Նա միաժամանակ պարզաբանեց, որ կանայք հատուկ թիրախային խումբ են, քանի որ հաճախ տղամարդիկ, մեկնելով գումար վաստակելու, փող են ուղարկում, որը պիտի տնօրինի կինը։

Նրա խոսքով, մյուս թիրախային խումբը գյուղացիներն են, ովքեր բախվում են մի շարք այնպիսի խնդիրների, որոնց հետ չի բախվում քաղաքի բնակիչը։ Դրանց թվում են` սեզոնային եկամուտը, կլիմայական գործոնի հետ կապված բազմաթիվ ռիսկեր (կարկուտ, երաշտ, ջրհեղեղ և այլն)։ Այդ պայմաններում, ինչպես կարծում է ԿԲ ֆինանսկան կրթության փորձագետը, շատ կարևոր է սովորեցնել գյուղական բնակչությանը ֆինանսական ծրագրման հիմունքները։

«Գյուղի բնակիչների մոտ սեփական եկամուտների ֆինանսական ծրագրման հմտությունները զարգացնելու համար Կենտրոնական բանկը կազմակերպում է զանազան սեմինարներ, մշակում է կրթական (ուսուցողական) նյութեր և այլն»,– եզրափակեց խոսքը Փոքրիկյանը։ -0-