568.62
6.36
485.42
+25
Եղանակը Երևանում
Հայ

2,6 մլրդ դրամ աջակցություն բիզնեսին. COVID-19-ի ընթացքում պետական աջակցության 21-րդ միջոցառման արդյունքները

11:11
12 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Համավարակի և հարկադիր տնտեսական սահմանափակումների շրջանակում Հայաստանի կառավարությունը մարտից ընդունել է կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման 22 միջոցառում: 

Հաստատված միջոցառումների նպատակն է տնտեսական աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներին, ՓՄՁ-ներին, միկրոբիզնեսին, ՏՏ–ին և բիզնեսին այլ ոլորտներին, աջակցել բնակչությանը, ինչպես նաև նպաստել շրջակա միջավայրի բարելավմանը: Որոշ միջոցառումներ արդեն ավարտվել են, իսկ մյուսները դեռ շարունակվում են:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է համաճարակի ընթացքում աշխատատեղերի պահպանմանն ուղղված կառավարության 21-րդ ծրագրի արդյունքները, որոնց դիմումները ընդունվել են մինչև 2020 թվականի հուլիսի 10-ը: 

Бизнес совещание инновации.jpg

Մոտ 5,4 մլն դոլար՝ բիզնեսին 

ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեն ամփոփել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման արդյունքները: Ծրագրի շահառու է դարձել 12 855 տնտեսվարող, որոնք ընդհանուր առմամբ ստացել են 2,6 մլրդ դրամի օգնություն(մոտ 5,4 միլիոն դոլար): 

Հարկ է նշել, որ ծրագրի շահառուներին որոշելու համար Պետական ​​եկամուտների կոմիտեն ուսումնասիրել է 52 196 հարկ վճարողի եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվետվությունները: 

Մարտ և ապրիլ ամիսների հարկային հաշվետվությունների տվյալներով, ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին դառնալ (ունեին 2-100 աշխատատեղ) 19,737-ը: Մայիս ամսվա հաշվետվությունների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 13,454-ը կամ շուրջ 68%-ը: Իսկ հուլիսի 11-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում է ներկայացրել 12,857-ը կամ շահառու համարված սուբյեկտների շուրջ 96 %-ը: 

Կոմիտեի կողմից բոլոր դիմումներին ընթացք է տրվել և փոխանցվել է շուրջ 2.6 մլրդ դրամ:

офисная работа клерк

Օգնություն աշխատատեղերի պահպանման համար

Եղել է աշխատատեղերի պահպանմանն ուղղված մի քանի միջոցառում: Դրանցից է 21-րդ միջոցառումը, որի նպատակն է աջակցել այն հարկ վճարողներին, որոնց ձեռնարկություններում աշխատում է 2-ից 100 աշխատող, և ովքեր չեն կրճատել աշխատակիցներին մարտ, ապրիլ և մայիս ամիսներին: Միաժամանակ, նրանց եկամտի չափը 2020 թվականի մայիսին չի նվազել կամ նվազումը չի գերազանցել 5% -ը:

Միջոցառման շահառուներ կարող էին դառնալ նաև այն սուբյեկտները, որոնց աշխատակիցների թիվը 2020 թվականի մայիսին գերազանցել է 2020-ի մարտ-ապրիլ ամիսներին իրենց նշած թիվը, իսկ 2020 թվականի մայիսին եկամտի չափը գերազանցել է (կամ հավասար է եղել) մարտ և ապրիլ ամիսների եկամտի 95%-ը։ 

Աշխատողների թիվը 2020 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսներին և նրանց եկամուտների չափերը հաշվարկվել են համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի եկամտահարկի և սոցիալական վճարների ամսական հաշվետվություններում արտացոլված տվյալների հիման վրա:

6 кошелек личные финансы 

Ընդ որում եկամուտ են համարվում հաշվետվություններում նշված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները; քաղաքացիա-իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը, այլ հարկվող բազան (բացառությամբ նպաստների), ինչպես նաև հարկման բազայի նվազեցման գումարը: Աշխատակիցների թիվը որոշվում է նշված եկամուտով ապահովված աշխատողների քանակով (զրոյից բարձր): 

Մարտի ցուցանիշները հաշվարկելիս հաշվի են առնվել հարկային մարմնին մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ, ապրիլի համար`մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ, իսկ մայիս ամսվա համար` մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ ներկայացված հաշվետվությունները: 

Այն հարկ վճարողները, ովքեր համապատասխանել են այս պահանջներին և կարող էին այդ ծրագրի շահառու դառնալ, ծանուցվել են 2020 թվականի մայիսի համար եկամտահարկի և սոցիալական վճարների ամսական հաշվետվությունը ներկայացնելուց հետո հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում: Ծանուցումը ավտոմատ կերպով հայտնվել է ՊԵԿ–ի էլեկտրոնային հաշվետվության համակարգում` հարկ վճարողի անհատական ​​էջում: 

Ծանուցումը ստացած հարկ վճարողները կարող էին նույն համակարգի միջոցով մինչև 2020թ.-ի հուլիսի 10-ը հայտ ներկայացնել միանվագ դրամաշնորհ ստանալու համար (կոդը՝ «cw»):

Экономика кризис инфляция график

Շեշտադրում զարգացման վրա

Ճգնաժամի հենց սկզբում կառավարությունը հայտարարեց 150 միլիարդ դրամի սոցիալ-տնտեսական ծրագիրը կյանքի կոչելու մտադրության մասին: Այդ գումարից 80 միլիարդ դրամը ՝ տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի ֆինանսավորման համար, 20 միլիարդ դրամ ՝ ըստ անհրաժեշտության պահուստային միջոցները վերաբաշխելու համար, ևս 25 միլիարդ դրամ ՝ տնտեսական և սոցիալական նախագծերի համար:

COVID-19-ի իրավիճակի մասին

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, որը հայտարարման օրից երկարաձգվել է 5 անգամ: Այդպիսով, կառավարության օգոստոսի 12-ի որոշման համաձայն Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ի, ժամը 17:00-ն:

Հայաստանում օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած, 806-ը` մահվան ելքով:

Կառավարության գնահատմամբ, համավարակի հետևանքները լրջորեն կանդրադառնան Հայաստանի աշխատաշուկայի վրա: Մասնավորապես, համաճարակից հետո ընկած ժամանակահատվածում երկրում գործազրկությունը կավելանա մոտ 1,3% -ով՝ 1,7% -ից հասնելով 19% -ի, ինչը ենթադրում է ևս 40 հազար գործազուրկ: Միաժամանակ, 2020 թվականի մայիսի դրությամբ Զբաղվածության պետական ​​գործակալության ռեգիստրում արդեն գրանցվել է մոտ 59 հազար մարդ:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:46
24 Սեպտեմբերի 2020
Վարկային արձակուրդներ, վճարումների հետաձգում. հայկական բանկերն ամփոփել են COVID-19–ի պայմաններում աջակցության ծրագրերի արդյունքները
Ներկայացնում ենք Հայաստանի բանկային համակարգի կողմից իրականացված ծրագրերի արդյունքները
12:00
18 Սեպտեմբերի 2020
ԹԵՍՏ. պատրա՞ստ եք, արդյոք, ներդրող դառնալ
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն որոշեց կազմել մի թեստ` առաջարկելով ստուգել, թե, արդյոք, դուք պատրա՞ստ եք դառնալ ներդրող։
10:46
15 Սեպտեմբերի 2020
Լիզինգի 8 նշան, որոնցով այն տարբերվում է վարկից
Լիզինգի 8 նշան, որոնցով այն տարբերվում է վարկից
13:14
10 Սեպտեմբերի 2020
Աջակցության 24–րդ միջոցառում. ուշադրության կենտրոնում են գինեգործներն ու կոնյակի արտադրությունը
COVID-19–ի պայմաններում տնտեսության աջակցության քաղաքականության շրջանակումՀՀ կառավարությունը հաստատել է աջակցության 24–րդ միջոցառումը, ներկայացնում ենք միջոցառման մանրամասները
11:10
31 Օգոստոսի 2020
Աջակցության 23-րդ միջոցառում` զբոսաշրջություն. Հայաստանի կառավարության օժանդակությունը COVID-19-ի պայմաններում
Ներկայացնում ենք զբոսաշրջության ոլորտին տրամադրվող աջակցության հերթական միջոցառումը
11:33
28 Օգոստոսի 2020
Կոմունալները տնից վճարելու երեք միջոց
Այսօր կան կոմունալները վճարելու տարբեր միջոցներ, որոնք իսկապես ակտուալ են դարձել կորոնավիրուսի պայմաններում
10:45
19 Օգոստոսի 2020
Շռայլ ծախսելու 5 «թաքնված» հատկանիշները
Շռայլ ծախսելու 5 «թաքնված» հատկանիշները
10:36
05 Օգոստոսի 2020
Հայ օգտատերերի նկատմամբ ֆիշինգային հարձակումները նվազել են. ի՞նչ է ֆիշինգը, և ինչպե՞ս պայքարել դրա դեմ
Չնայած նրան, որ ֆիշինգը կիբերհարձակման ամենապարզ տարբերակն է, այնուամենայնիվ այն կիբերխարդախության ամենաարդյունավետ տեսակներից մեկն է: Ինչպե՞ս է աշխատում ֆիշինգը, և ինչպե՞ս կարող եք պաշտպանվել դրանից
10:38
31 Հուլիսի 2020
Աջակցություն բիզնեսին. Հայաստանի կառավարության նոր ռազմավարությունը COVID-19-ի պայմաններում
Կորոնավիրուսի համավարակը շարունակում է մոլեգնել ողջ աշխարհում՝ երկրների համար ստեղծելով նոր, համատարած խնդիրներ, հատկապես՝ տնտեսության ոլորտում
12:00
29 Հուլիսի 2020
ԹԵՍՏ. շռայլ, հաշվենկատ, թե ժլատ, կարողանու՞մ եք գումարը գրագետ ծախսել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է անցնել հետաքրքրաշարժ թեստ, որը հնարավորություն է տալիս ստուգել, թե ինչ տեսակի մարդ ես դու և որքան գրագետ ես գումար ծախսում։
10:37
22 Հուլիսի 2020
Ի՞նչ է էլեկտրոնային փողը և ինչպե՞ս օգտագործել այն
Ժամանակակից աշխարհում, երբ գործնականում բոլոր ծառայությունները հնարավոր է ստանալ առցանց, էլեկտրոնային վճարման անհրաժեշտություն է առաջանում
11:38
15 Հուլիսի 2020
Ինչպես անվտանգ հանգստանալ Հայաստանում համավարակի պայմաններում
Ինչպես անվտանգ հանգստանալ Հայաստանում համավարակի պայմաններում