Առցանց վարկ. ինչպես այն ձևակերպել և ինչին ուշադրություն դարձնել
15.10.2019,
10:26
Ներկայում թվայնացման գործընթացը ժամանակակից երկրներում հաջողակ զարգացման գրավականներից է:
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ներկայում թվայնացման գործընթացը ժամանակակից երկրներում հաջողակ զարգացման գրավականներից է: Այս գործընթացի գլխավոր դրական կողմերից մեկը թափանցիկությունն է, այդ թվում` ֆինանսների ոլորտում: Թվային ծառայությունների զարգացումը հնարավորություն է ընձեռում անհրաժեշտ ֆինանսական ընթացակարգերն իրագործել Համացանցում առանց, օրինակ, ֆինանսական հաստատություններ այցելելու կամ երկար հերթերում կանգնելու: Այսօր «Նովոստի-Արմենիա» գործակալությունը կդիտարկի ֆինանսական կառույցներում թվայնացման ձեռքբերումներից մեկը` առցանց վարկավորումը:
Ինչպե՞ս փոխառություն ձևակերպել

Իրականում ամեն ինչ շատ պարզ է: Առաջին քայլը ձեր ընտրած բանկի կամ վարկային կազմակերպության կայքում գրանցվելն է: Այնուհետև անհրաժեշտ է ուշադիր ծանոթանալ այն պայմաններին, որոնք առաջարկվում են առցանց վարկերի համար: Հատուկ ուշադրության պետք է արժանանան վարկի մարման ժամկետները և հնարավոր տույժ/տուգանքները վճարումների ուշացման դեպում:
Դրանից հետո սկսվում է ձևաթղթի ձևակերպման փուլը` ամենից հաճախ վարկառուից պահանջվում է նշել անուն-ազգանունը, հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և մոտքագրել անձնագրի կամ ID քարտի տվյալները: Վերջ` ձեր հայտը սեղմ ժամկետներում կուսումնասիրվի և կընդունվի:
Ինչպես տեսնում եք, առցանց վարկեր ստանալու ընթացակարգերն ավելի պարզ են ավանդական վարկ ձևակերպելու գործընթացի համեմատ:
Դրական կողմերն ակնհայտ են

Առցանց վարկերի ձևավորման առավել շոշափելի առավելություն է ժամանակի խնայումը: Բանկի կամ վարկային հաստատության հաճախորդներն այլևս ստիպված չեն հերթ կանգնել և երկար ժամանակ զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ և հավաքագրմամբ: Նմանատիպ վարկերի հաստատման ժամկետները կարող են հասնել մինչև մի քանի օրվա:
Բարենպաստ պայմանների դեպքում առցանց դիմումի հաստատումը կարող է տևել ընդամենը 20-30 րոպե:
Որոշ դեպքերում փոխառուից կարող է պահանջվել միայն անձնագիր կամ ID քարտ և ոչ մի ուրիշ հավելյալ փաստաթուղթ և տեղեկանք, այդ թվում՝ եկամուտ հաստատող տեղեկանք:
Հաճախորդի համար առավել հարմարավետ է այն բանկի միջոցով վարկի ձևակերպելը, որտեղ նա ունի բաց հաշիվ, օրինակ, այդ կազմակերպության միջոցով ստանում է աշխատավարձ: Այդ դեպքում անգամ դրամական միջոցներ ստանալու համար անհրաժեշտություն չի լինի դիմել մոտակա մասնաճյուղ՝ գումարը կարող է փոխանցվել բանկային քարտի վրա:
Բացասական կողմեր նույնպես կան

Առցանց վարկի ձևավորման ամենաակնհայտ բացասական կողմը բարձր տոկոսներն են: Գումարի ստացման մեխանիզմի պարզության պատճառով բանկերը տոկոսադրույքի բարձրացմամբ նպատակ ունեն առավելագույնս ապահովագրել իրենց հնարավոր ռիսկերից: Այսպիսով, անհրաժեշտ է հանգամանորեն հաշվարկել, թե որքանով է ձեռնտու այս ձևաչափով վարկ վերցնելը:
Հայաստանում շատ տարածված են «վարկերը մինչև աշխատավարձ», որոնք տրամադրվում են 14–30 օրով։ Սովորաբար նման վարկերը տրամադրվում են բարձր տոկոսադրույքով, դրանք պետք է մարել ամսվա վերջում և ուշացնելու դեպքում ունենում են մեծ տուգանքներ։ Հաճախ նման վարկը դառնում է պարտքով գումար վերցնելու մշտական ցիկլի սկիզբ։ Որոշ վարկային կազմակերպություններ առաջարկում են «երկարացնել» մարման ժամկետը մեծ գումարի դիմաց։ Մի′ մոռացեք, որ երկարացված ժամկետը նախատեսում է նաև տոկոսներ, տույժեր, տուգանքներ, և անհրաժեշտ է մի քանի անգամ մտածել ու ամեն ինչ հաշվարկել նման քայլի դիմելուց առաջ։
Պետք չէ մոռանալ նաև խարդախ սխեմաների մասին, իսկ տարածված առցանց վարկերի դեպքում պետք է մաքսիմալ զգույշ լինել։ Ոչ մի դեպքում չարժե անցնել այնպիսի հղումներով, որոնք խոստանում են գումարի արագ տրամադրում` ցածր տոկոսներով կամ տարատեսակ բոնուսներ անձնագրի տվյալների տրամադրման դեպքում։
Իսկ ե՞րբ վերցնել առցանց վարկ

Չնայած մեծ ռիսկին, առցանց վարկերի ձևակերպումն, ամեն դեպքում, բավականին ձեռնտու է մի շարք պայմանների պահպանման դեպքում։ Դա պետք է լինի ոչ շատ մեծ գումարի և համեմատաբար ոչ շատ երկար ժամկետով վարկ։ Օրինակ, վարկի ձևակերպում կենցաղային տեխնիկա կամ կահույք գնելու համար։ Այս դեպքում նման համակարգի բացասական կողմերը չնչին են, իսկ դրականներն` ավելի հստակ։
Ավելի լուրջ ֆինանսական ծախսերի, օրինակ ավտոմեքենա գնելու դեպքում խորհուրդ է տրվում հատկացնել ժամանակ և այցելել բանկ։ Չէ՞ որ մանրամասն ստուգումների արդյունքում կարող է պարզվել, որ դուք ի վիճակի չեք ձեզ վրա վերցնել այդ ֆինանսական բեռը։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-