440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Աջակցության ծրագրեր 15+. ու՞մ և ինչպե՞ս են օգնում ՀՀ իշխանությունները COVID-19–ի պայմաններում (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

11:23
05 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այս նյութում շարունակում ենք ներկայացնել ՀՀ կառավարության աջակցության միջոցառումները, որոնք, մասնավորապես, վերաբերում են միկրոբիզնեսին, կոմունալներին, ինչպես նաև բուհերի ուսանողներին։ Նշենք, որ կառավարությունը պատրաստել է օգնության նոր միջոցառումներ, որոնց կծանոթացնենք մեր հաջորդ նյութերում։

Տասներորդ միջոցառում. աջակցություն միկրոձեռնարկատիրություններին

кошелек Десятая программа содействия

Միջոցառման շրջանակում կառավարությունն աջակցում է այն անձանց, ովքեր դարձել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ։ Նրանք առանձնացվել են երեք խմբերի` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, ինքնազբաղվածներ, անձինք, ովքեր 2019թ.–ին չեն եղել անհատ ձեռնարկատերեր, սակայն 2020թ.–ի հունվարի 1–ից հետո գրանցվել են որպես միկրոսուբյեկտ։

Այս պահին գրանցված է մոտ 6 հազար նման ձեռնարկատեր։ Օժանդակության ձևն է միանվագ աջակցություն 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով։

Նվազագույն աշխատավարձի չափով միանվագ աջակցություն կստանան նաև այն անձինք, ովքեր հունվարի 1–ից հետո հանդիսացել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, չեն եղել անհատ ձեռներեց, ինչպես նաև նրանք, ովքեր ապրիլի 1–ի դրությամբ ներկայացրել են ՀԴՄ ստանալու հայտ, սակայն չունեն նոր սերնդի ՀԴՄ։ Ապրիլի 24–ի դրությամբ աջակցություն է տրամադրվել 2365 շահառուի` 141,7մլն դրամի չափով։

Տասնմեկերորդ միջոցառում. կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցում

кошелек Одиннадцатая программа содействия

Պետությունը կաջակցի նաև կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցման մասով։ Մասնավորապես, 11–րդ միջոցառման շահառու կդառնան բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել բնական գազի սպառման գծով՝ 10 000 դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5 000 դրամը։ Օժանդակության ձևն է միանվագ աջակցություն 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50%-ի չափով։ Դիմելու կարիք չկա, գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդների պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ որպես կանխավճար:

Նախատեսվում է աջակցություն ցուցաբերել 222 հազար բաժանորդի։ Ապրիլի 24–ի դրությամբ իշխանություններն արդեն վճարել են 786մլն դրամ։

Տասներկուերորդ միջոցառում. կոմունալ ծառայությունների ոլորտ

кошелек Двенадцатая программа содействия

11–րդ միջոցառման իրականացման ընթացքի մասին արձագանքներ ստանալուց հետո կառավարությունը որոշեց հաստատել կոմունալներին վերաբերող նոր միջոցառում` այս անգամ ներառելով այն բաժանորդներին, ովքեր գազն ու էլեկտրաէներգիան սպառել են նշված ցուցանիշից ավելի։

Այսպիսով՝ 12–րդ միջոցառման շահառուներն են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է բնական գազի սպառման գծով՝ 10 001 - 30 000 դրամ ներառյալ, իսկ էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5 001 - 10 000 դրամ ներառյալ: Միջոցառման շահառու կդառնա 280 հազար մարդ։ Ապրիլի 24-ի դրությամբ իշխանություններն արդեն վճարել են 1,8 մլրդ դրամ։

Տասներեքերորդ միջոցառում. սոցիալապես անապահով ընտանիքներ

кошелек Тринадцатая программа содействия

13-րդ միջոցառումը ևս ունի սոցիալական ուղղվածություն. նրա շահառուները կդառնան սոցիալապես անապահով այն ընտանիքները, որոնք 2020 թ.-ի ապրիլի դրությամբ ստանում են սոցիալական և ընտանեկան նպաստ։ Այս համակարգում այսօր գրանցված է 85 հազար ընտանիք, որոնց նախատեսվում է վճարել 1,2 մլրդ դրամ։ Այդ ընտանիքները կստանան օժանդակություն՝ նպաստի չափի 50%-ի չափով, որի 70%-ն ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, 30%-ը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար, եթե նա ունի պարտք, իսկ եթե չունի, ապա որպես հաջորդ ամսվա կանխավճար։  

Տասնչորսերորդ միջոցառում. աջակցություն ուսանողներին

кошелек Четырнадцатая программа содействия

Կառավարության ծրագրերը շարունակում են ընդլայնվել, հերթական` 14-րդ միջոցառումը վերաբերում է ուսանողներին, և դրա խնդիրն այն է, որպեսզի բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող համալսարանից դուրս չմնա ուսման վարձը չվճարելու պատճառով:

Օգնությունից կարող են օգտվել ուսանողների 3 խումբ. առաջինը պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և օրդինատուրայի 90 և ավել ՄՈԳ ունեցող և ավարտական կուրսում գտնվող ուսանողներն են: Երկրորդ խումբը 90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողներն են: Իսկ երրորդ խումբը պետական հավաստագիր ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա և հեռակա վճարովի համակարգում սովորողներն են, ովքեր ուսման վարձը վճարում են ուսանողական վարկերով:

Ուսանողների առաջին խումբը կստանա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում, ընդ որում եթե նրանք արդեն ստացել են պետությունից փոխհատուցում (սոցիալապես անապահով մարդիկ, ապրիլյան պատերազմի մասնակիցները և այլն), ապա կառավարությունը կմարի մնացած պարտքերը: Իսկ եթե ուսանողը մասնակի կամ ամբողջությամբ վճարել է ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, ապա վճարած գումարը վերադարձվում է ուսանողին, եթե վճարողը ֆիզիկական անձ է (ոչ թե պետություն կամ հիմնադրամ):

Ընդ որում եթե այս խմբի ուսանողները վարկ են վերցրել, ապա կառավարությունը միջոցները կտրամադրի այդ վարկը մարելուն, իսկ մագիստրատուրայում ուսումը շարունակելու դեպքում գումարները կուղղվեն մագիստրատուրայում ուսման վարձը վճարելուն:

Ուսանողների երկրորդ խմբի համար (բարձր առաջադիմությամբ մնացած կուրսերը) կստանան ուսման վարձի 60 տոկոսանոց փոխհատուցում, իսկ պետական աջակցություն ստացողների համար կգործի մինչև 100 տոկոս մարում: Ընդ որում, եթե ուսանողներն արդեն ամբողջությամբ վճարել են ողջ գումարը, ապա վճարումը կհամարվի հաջորդ կիսամյակի ուսման վարձի վճար։

Ինչ վերաբերում է երրորդ խմբին (ուսանողական վարկեր), ապա ուսանողները, ում ՄՈԳ-ն ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է առավելագույն արժեքի 80 և ավելի տոկոս, 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար ուսանողական վարկ կստանան 0 տոկոսով (տոկոսադրույքը սուբսիդավորում է պետությունը):  Իսկ 80 տոկոսից ցածր ՄՈԳ ունեցողների համար նույն ժամանակահատվածում վարկերի տոկոսները պետությունը կփոխհատուցի 5 տոկոսով, արդյունքում ուսանողը վարկ կստանա 4 տոկոսով: Ներկա պահին գրանցված է 11 150 ուսանողական վարկ:

Ընդ որում 2021թ.-ի հունվարի 1-ից ուսանողական վարկերի տոկոսադրույքները կվերադարձվեն սկզբնական դիրքի, այսինքն պետությունը կսուբսիդավորի ուսանողների համար վարկերի 3 տոկոսը, ում ՄՈԳ-ը 80 տոկոսից բարձր է և 2 տոկոս՝ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։