627.41
6.87
520.63
+27
Եղանակը Երևանում
Հայ

«Սև ուրբաթ». ինչպես պատրաստվել մեգազեղչերին և չսխալվել

12:29
28 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 28 /Նովոստի–Արմենիա/. Շատ շուտով` նոյեմբերի 29–ին, ողջ աշխարհում կմեկնարկի «Սև ուրբաթը»` մեծ զեղչեր, որոնք ազդարարում են սուրբծննդյան և ամանորյա զեղչերի մեկնարկը։ 

Շատերն անհամբերությամբ սպասում են բաղձալի ուրբաթին, և շատ կարևոր է այս գործում խելամիտ մոտենալը` սեփական խնայողություններին «մահացու» կորուստներ չպատճառելու համար։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը կպատմի, թե ինչպես պետք է պատրաստվել մեծ զեղչերին և իսկապես խնայել, ոչ թե ողջ գումարը ծախսել անպետք գնումների վրա։ 

Հետևեք պլանին 

шаг второй кошелек черная пятница

Զեղչերի սկզբում խանութ մտնելն ու գումար ծախսելը հեշտ է, բայց ձեռնտու չէ, իսկ մեր նպատակը մաքսիմալ տնտեսումն է։ Իրականում, ձեզնից մեծ ջանքեր չեն պահանջվում, կարելի է սահմանափակվել մի քանի քայլերով։ 

Քայլ առաջին. կազմեք ձեզ անհրաժեշտ իրերի ցանկը, որոնք իսկապես պետք է գնել։ Զեղչերի շրջանում մեծ է «նույն գնով ավելի շատ ապրանք գնելու» գայթակղությունը։ Հիշեք`ձեր նպատակը ոչ թե հնարավորինս շատ ապրանք գնելն է, այլ գումար տնտեսելը։ 

Քայլ երկրորդ. գների մոնիտորինգ։ Որոշ վաճառողներ հաճախորդներին գրավելու համար անգամ հայտնի ու տարածված հարթակներում դիմում են կեղծ զեղչերի հնարքին։ Այս պատճառով անհրաժեշտ է նախօրոք հետևել ձեզ հետաքրքրող ապրանքի գների դինամիկային (փոփոխություններին)` «աստղային ժամին» անհարմար վիճակում չհայտնվելու համար։ 

Քայլ երրորդ. ծախսերի սահմանաչափ դրեք։ Օրինակ` դուք պատրաստվում էիք հազար դոլարով կենցաղային իր գնել, սակայն զեղչերը, ինչպես պարզվում է, այնքան մեծ չէին, իսկ ապրանքի գինը գերազանցում է ձեր սպասումները։ Արդյոք դրանք ձեզ համար նպատակահարմա՞ր ծախսեր են։ Այս հարցին պատասխանը կորոշի ձեր հետագա անելիքները։ 

Քայլ չորրորդ. բացեք հատուկ դեբետային հաշիվ։ Իհարկե, հարմար է օգտվել վարկային գծից կամ օվերդրաֆտով քարտից ու չմտածել ծախսերի մասին։ Իսկ հարկ կա՞, արդյոք, խոսելու այն մասին, թե ինչ հետևանքների կարող են հանգեցնել նման չմտածված քայլերը։ Հենց այս պատճառով պետք է բացել հատուկ դեբետային հաշիվ, որի վրա կլինի միայն այն գումարը, որը դուք պատրաստ եք ծախսել։ Բացի այդ, դա կօգնի վտանգից զերծ պահել ձեր մնացած միջոցները։ 

Զգոն եղեք 

кошелек Будьте начеку черная пятница

Մեծ զեղչերը ոչ միայն գումար տնտեսելու լավ հնարավորություն են, այլև դյուրահավատ մարդկանց խաբելու բացառիկ հնարավորություն խարդախների համար։ Զեղչերի շրջանակում կարելի է հանդիպել բազմաթիվ անծանոթ էլեկտրոնային հարթակների, որտեղ առաջարկում են 75% և ավել զեղչեր։ 

Օգտատերերին ավելի շատ գրավելու համար չարագործները կարող են կրկնօրինակել հայտնի խանութի դիզայնը, իսկ բրաուզերում նմանեցնել այդ խանութի հղումը։ Կայքում տեղադրվում են թայմերներ, «բացառիկ առաջարկով» մեծ բաներներ, որոնք գնորդին կարծես դրդում են չմտածված գնումների։ 

Չարագործների ծուղակում հայտնվելու դեպքում դուք կարող եք ձեռք բերել ապրանք «հատուկ գնով»` հետագայում պարզելով, որ այդ գինն ավելի բարձր է, քան մանրածախինը։ Վատագույն դեպքում ձեր բանկային քարտի տվյալները կհայտնվեն չարագործների ձեռքում, և այդ պարագայում դուք կարող եք կորցնել բոլոր խնայողությունները։ Ունենալով անգամ չնչին կասկածներ այն մասին, որ ձեր միջոցների հետ կատարվում են մեքենայություններ` պետք է անպահաղ դիմել բանկ` համապատասխան օգնության համար։ 

Եվ վե՞րջ 

на этом все кошелек черная пятница

Իհարկե, ոչ։ Ինչպես արդեն նշեցինք, «Սև ուրբաթը» (Black Friday) մեծ զեղչերի ընդամենը սկիզբն է։ Հաջորդ կետը «Կիբերերկուշաբթին է» (Cyber Monday)։ Կա կարծիք, որ «Սև ուրբաթի» ժամանակ հիմնականում ծանրաբեռնված աշխատում են մանրածախ ցանցերը, իսկ «Կիբերկուշաբթիի» ժամանակ գործում են զեղչեր առցանց հարթակներում։ «Կիբերերկուշաբթին» կազմակերպվում է «Սև ուրբաթին» հաջորդող երկուշաբթի օրը։ 

Սակայն արդեն վաղուց այս սահմանումը չի գործում, և զեղչերի մեծ մասը հայտարարվում է առցանց։ Այդուհանդերձ, բազմաթիվ խոշոր խանութներ հիշում են այդ ամսաթվի մասին և հենց օրվա համար պատրաստում են հատուկ առաջարկներ իրենց հաճախորդներին։ Հավանական է, որ ձեր երազանքի գաջեթը կզեղչվի հենց այդ օրը, այնպես որ զգոն և ուշադիր եղեք։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:13
15 Դեկտեմբերի 2020
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
11:11
04 Դեկտեմբերի 2020
Խնայողություն և ներդրումներ. 3 առանցքային տարբերություն
Խնայողություն և ներդրումներ. 3 առանցքային տարբերություն
11:24
30 Նոյեմբերի 2020
Բանկային ավանդների երաշխիք. 6 փաստ, որ պետք է իմանա յուրաքանչյուր ավանդատու
Բանկային ավանդների երաշխիք. 6 փաստ, որ պետք է իմանա յուրաքանչյուր ավանդատու
10:53
27 Նոյեմբերի 2020
Ինչպե՞ս գումար տնտեսել Սև ուրբաթի ժամանակ և չխաբնվել. 5 խորհուրդ
Black Friday–ն կամ Սև ուրբաթը վերջին տարիներին ավելի շատ է տարածվում Հայաստանում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ներկայացնել, թե ինչ է Սև ուրբաթը և տալ մի քանի խորհուրդ` երկար սպասված զեղչերի ժամանակ չխաբվելու համար։

09:30
23 Նոյեմբերի 2020
Հայկական դրամը. ստեղծման պատմություն
Նախօրեին հայկական դրամի ծննդյան օրն էր, առաջարկում ենք փոքրիկ շրջագայություն կատարել դեպի փողերի պատմություն
10:29
20 Նոյեմբերի 2020
10 ֆինանսական սխալներ, որոնք անհետևանք չեն մնա ճգնաժամի ժամանակ
10 ֆինանսական սխալներ, որոնք անհետևանք չեն մնա ճգնաժամի ժամանակ
10:43
13 Նոյեմբերի 2020
Վարկային զիջումներ, տույժերի վերացում. ի՞նչ քայլերի են դիմել հայկական բանկերը
Վարկային զիջումներ, տույժերի վերացում. ի՞նչ քայլերի են դիմել հայկական բանկերը
12:26
11 Նոյեմբերի 2020
Ինչպես կայունացնել իրավիճակն անկայուն ժամանակներում. 6 խորհուրդ
Եթե  իսկապես ուզում եք ինչ–որ բան փոխել կյանքում, ապա հաստատ պետք կգան մեր պրակտիկ խորհուրդները, որոնք կօգնեն նվազագույն կորուստներով անցնել դժվարությունների միջով և զարգանալ նոր պայմաններում
13:48
04 Նոյեմբերի 2020
Գրավատների մասին հինգ միֆեր, պարզում ենք բոլոր նրբությունները
«Նովոստի–Արմենիա»-ն ներկայացնում է հինգ ամենատարածված միֆերը գրավատների մասին
11:46
30 Հոկտեմբերի 2020
Խնայողական հաշի՞վ, թե՞ ավանդ. պարզում ենք մանրամասները
Պարզում ենք, թե խնայողական հաշիվն ինչով է տարբերվում բանկային ավանդներից, և որ դեպքում է նպատակահարմար օգտվել հենց դրանից
11:54
28 Հոկտեմբերի 2020
Դժվար ժամանակներում բիզնես վարելու 7 խորհուրդ հայ տնտեսագետից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հրապարակում է Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական ​​հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանի խորհուրդները, որոնց պետք է հետևել պատերազմի և COVID-19 պայմաններում։
10:54
23 Հոկտեմբերի 2020
Առցանց հանգանակություններ. ինչպե՞ս բացահայտել չարագործներին` բարեգործություն կատարելիս
Առցանց հանգանակություններ. ինչպե՞ս բացահայտել չարագործներին` բարեգործություն կատարելիս