539.92
6.55
475.32
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ովքե՞ր են վարկային միջնորդները կամ ինչպե՞ս ստանալ վարկ առանց ավել վճարելու

11:27
17 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վերջին մի քանի տարվա ընթացքում հայկական հասարակության մեջ արդեն սովորական են դարձել վարկային միջնորդների գրավիչ հայտարարությունները` «կօգնենք ստանալ վարկ» կամ «վա՞րկ է անհրաժեշտ, ամեն ինչ արագ կձևակերպենք»։ Եվ շատ դյուրահավատ քաղաքացիներ դիմում են այդ վարկային միջնորդներին` վարկ ստանալու համար, չնայած նրանց ծառայությունների համար գանձվող շատ բարձր տոկոսներին։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը կպատմի, թե ինչ է հիմա տեղի ունենում շուկայում և ինչպես ստանալ վարկ առանց աստղաբաշխական տոկոսների։ 

Ովքե՞ր են վարկային միջնորդները 

Վերջին շրջանում վարկային միջնորդությունը բավականին տարածված է։ Այս ծառայությունն ինքնին վատ բան չէ, բայց միայն այն դեպքում, եթե այն կանոնակարգվում է օրենսդրությամբ և վերահսկվում է համապատասխան կառույցների կողմից։ Օրինակ, ինչպես բանկերի դեպքում է, և եթե առաջանան խնդիրներ կամ վեճեր, ապա դուք միշտ կարող եք դիմել ֆինանսական հաշտարարին կամ կարգավորչին`ի դեմս Կենտրոնական բանկի և նույնիսկ իրավապահ մարմիններին և դատարան։ Սակայն այսօր շատ վարկային միջնորդների գործունեություն օրենսդրորեն չի կարգավորվում, նրանք գործում են առանց Կենտրոնական բանկի լիցենզիայի, կարող են սահմանել իրենց տոկոսադրույքները, և որ ամենատհաճն է` անհետանալ ցանկացած պահի։

Ո՞վ է նրանց դիմում 

Հիմնականում նման ծառայություններից օգտվում են մարդիկ, ովքեր այդքան էլ լավ գլուխ չեն հանում ֆինանսական օրենսդրության հարցերից կամ չունեն բավականին ժամանակ անհրաժեշտ փաստաթղթեր հավաքելու և ձևակերպելու համար։ Չէ՞ որ վարկի ձևակերպումը, հատկապես` խոշոր, միշտ սթրես է, ծագում են բազմաթիվ հարցեր` արդյոք վարկը կհաստատվի, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչպես վճարել, որտեղ է ավելի շահավետ։ Երբեմն մարդիկ հրաժարվում են վարկից հենց փաստաթղթեր հավաքելու և հուսալի բանկ փնտրելու փուլում, որը կառաջարկի շահավետ տոկոսադրույք։ Այ այստեղ օգնության է գալիս վարկային միջնորդը, ով որոշակի գումարի դիմաց կատարում է վարկի ձևակերպման հետ կապված աշխատանքի մեծ մասը։ Սակայն խնդիրն այն է, որ պաշտոնապես աշխատողների հետ մեկտեղ երբեմն հայտնվում են այնպիսին մարդիկ, ովքեր զբաղվում են «սև» գործով։ Այսօր նման միջնորդների են հիմնականում դիմում այնպիսի հաճախորդներ, ովքեր բախվել են վարկ ստանալու խնդիրների հետ կամ ունեն ժամկետանց կամ չվճարած պարտքեր, վարկային վատ պատմություն և բանկերն ու վարկային կազմակերպությունները մերժում են նրանց ու չեն տրամադրում վարկ։ Հենց նման մարդիկ են դիմում ֆինանսական միջնորդների առանց ստուգելու նրանց տվյալները` պարզապես հիմնվելով գրավիչ առաջարկի վրա, որը մոլորեցնում է նրանց։ Եվ արդյունքում վարկն արժենում է 200 և ավելի տոկոս։ 

кошелек кредитование

Իսկ ի՞նչ է անում կարգավորիչը 

ՀՀ կենտրոնական բանկը վարկային միջնորդներին համարում է համակարգի ամենագլխավոր խնդիրներից մեկը։ Այսպես, դեռ 2019թ.–ին կատարվեցին օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` ԿԲ–ի լիցենզիա չունեցող կազմակերպություններին արգելվեց գործունեության մեջ նույնիսկ կիրառել հետևյալ եզրույթները` «վարկ», «վարկային միջնորդություն», «վարկային խորհրդատվություն», քանի որ «վարկ» բառը կապված է վարկային կազմակերպությունների հետ։ Բացի այդ, ԿԲ–ն պարտավորեցրեց բոլոր ֆինանսական կազմակերպություններին գովազդի վերջում նշել, որ իրենց գործունեությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Դա թույլ տվեց հեշտությամբ բացահայտել այն ընկերությունները, որոնք աշխատում են առանց լիցենզիայի, իսկ դա նշանակում է, որ նրանք չեն վերահսկվում համապատասխան կառույցների կողմից։ 

Իսկ ինչպե՞ս ավարտվեց վեճը 

Վարկային միջնորդների անհրաժեշտության, դրանց գործունեության հիմնավորման հետ կապված հարցերը դարձել են բանավեճի առարկա։ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով, խնդիրները լուծվեցին այդ միջնորդներին իրավական կարգավիճակ տրամադրելու արդյունքում, որպեսզի նրանք գործեն իրավական դաշտում, իսկ ԿԲ–ն իր հերթին կարողանա վերահսկել նրանց գործունեությունը։ 

Սակայն, ինչպես նշեց ԿԲ նախագահը, կան կազմակերպություններ, որոնք շարունակում են զբաղվել ապօրինի գործունեությամբ։ Նա կոչ արեց քաղաքացիներին ձեռնպահ մնալ նման կառույցների դիմելուց, քանի որ դա որևէ լավ բանով չի կարող ավարտվել։ 

«Ես հասկանում եմ, որ շատերի մոտ բարդ սոցիալական վիճակ է, կան ծայրահեղություններ և այլն։ Բայց ամեն դեպքում դա լավ չէ, և մենք փորձում ենք հնարավորինս պայքարել նման երևույթների դեմ։ Ցավոք, ԿԲ–ն չունի համապատասխան գործառույթներ և գործիքակազմ, որպեսզի ազդի ինքնուրույն։ Հետևաբար, հիմնական ջանքերն ուղղված են տեղեկատվություն հավաքելուն այնպիսի մակարդակով և այնպիսի ծավալով, որպեսզի իրավապահ մարմինների համար ավելի հեշտ լինի գործել», – ասել է Գալստյանը։ 

Նրա խոսքով, վարկային միջնորդությունը ամենասուր խնդիրներից է, քանի որ կարգավորչի կողմից տեղում լոկալիզացված և դաշտից հեռացված մեկ, տասը և հարյուր նման ընկերությունների փոխարեն շատ շուտով հայտնվում են նորերը։

кошелек кредитование

Ավելի հեշտ չէ՞ պարզապես փակել նման ընկերությունները 

ՀՀ ԿԲ–ի Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտը 2020թ.–ին հրապարակել է նման կազմակերպությունների ցանկն ու կոչ արել քաղաքացիներին չարձագանքել նրանց առաջարկներին։ Նշվել է, որ նման կառույցները չեն տրամադրում վարկ, նրանք միշտ միայն կազմակերպում են վարկ ստանալու հնարավորությունը ֆինանսական կազմակերպություններում։ Միաժամանակ նրանք պատասխանատու չեն վարկի մերժման դեպքում, բայց եթե նույնիսկ գործարքը հաջողվի, ապա ստանում են չարդարացված բարձր վճար։ 

ԿԲ–ն մշտական ռեժիմում իրականացնում է սոցիալական ցանցերի և գովազդային շուկայի դիտարկում։ Իրավապահ մարմիններն իրազեկվում են անօրինական գործունեության բոլոր դեպքերի մասին։ 

Միայն 2020թ.–ին ԿԲ–ն բացահայտել է 165 նման դեպք և կազմակերպությունների տվյալները ներկայացրել է իրավապահներին։ Որոշ դեպքերով արդեն հարուցվել են քրեական գործեր։ 2021թ.–ին բողոքներն ու խնդիրները նվազել են։ 

Այսպես, եթե նախորդ տարի եղել է 30–40 նման դեպք, ապա հիմա առնվազն 5–6 դեպք է։ Խնդիրն այն է, որ նման կազմակերպություններն արագ հայտնվում են և նույնքան արագ անհետանում, նրանց դժվար է վերահսկել։ Լինում է այնպես, որ կարգավորչի կողմից զանգ ստանալուց հետո այդ կազմակերպությունն անհետանում է, բայց նրա փոխարեն անձրևից հետո աճող սնկո նման հայտնվում են տասնյակ նոր ընկերություններ։ 

Բայց ԿԲ–ում որպես դրական գործոն նշում են այն, որ «Թեժ գիծ» ստացված զանգերից շատերը վերաբերում են ֆինանսական միջնորդներին և մարդիկ, նրանց դիմելուց առաջ, պարզում են, թե արդյոք նրանք ունենք լիցենզիա և որքանով է օրինական նրանց գործունեությունը։ 

Եվ ո՞րն է ելքը

Կա մի քանի պարզ խորհուրդ

Նախևառաջ պետք չէ անհանգստանալ։ Վարկի համար որևէ կազմակերպություն դիմելուց առաջ պարզապես պետք է տեղեկություններ որոնել և պարզել, թե այն, արդյոք, ունի՞ ԿԲ–ի լիզենցիա։ Եթե կազմակերպությունը չունի ԿԲ–ի լիցենզիա, մեծ է հավանականությունը, որ ձեզ կխաբեն կամ դուք ստիպված կլինեք վճարել շատ բարձր տոկոս։ 

Անպայման ուսումնասիրեք վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Որևէ բարդ բան չկա, և մի փոքր ժամանակ հատկացնելու դեպքում, դուք ինքներդ կկարողանաք հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը և կծախսեք ավելի քիչ միջոցներ։ 

Բացի այդ, ներկայացրեք հնարավորինս ճշգրիտ տեղեկատվություն, որպեսզի բանկը կամ վարկային կազմակերպությունը չմերժի։ Եթե դուք ունեք պարտքեր կամ այլ վարկերի հետ կապված ժամկետանց վճարներ, ապա ավելի լավ դրանք մարել։ Բանկը չի տա վարկ, եթե դուք ունեք պարտքեր, քանի որ առաջինը դա նշանակում է, որ դուք անբարեխիղճ վարկառու եք, երկրորդը` բանկը հաշվի է առնում նաև այն, որ դուք չեք կարող ձեր վրա վերցնել լրացուցիչ ֆինանսական բեռ, ինչի հետևանքով կհայտնվեք ավելի բարդ ֆինանսական վիճակում։ 

Եվ վերջինը, վարկ վերցնելուց առաջ իրատեսական գնահատեք սեփական հնարավորությունները։ Հաշվեք, թե որքան պետք է տոկոս վճարեք, և միայն դրանից հետո որոշում կայացրեք։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:45
17 Նոյեմբերի 2021
Ինչպես ճիշտ պարտքով գումար տալ. 8 պարզ խորհուրդ
8 խորհուրդ այն մասին, թե ինչպես է ճիշտ գումար պարտքով տալ, որպեսզի այն ձեզ հաստատ վերադարձնեն և դուք ստիպված չլինեք ծախսել ձեր թանկարժեք ժամանակն անբարեխիղճ պարտապաններին փնտրելու համար
11:00
04 Նոյեմբերի 2021
Թեստ. ՀԴՄ, ակցիզներ, տուրքեր. ստուգեք ձեր գիտելիքները հարկային ոլորտում
Առաջարկում ենք թեստ անցնել` իմանալու համար, թե որքան վստահ եք կողմնորոշվում հարկերի հետ կապված հարցերում։
11:51
26 Հոկտեմբերի 2021
Ինչպե՞ս չհայտնվել ֆինանսական ստրկության մեջ. 8 խորհուրդ
Այսօր որոշել ենք խոսել այն մասին, թե ինչպես կարելի է փողերի նկատմամբ սպառողական վերաբերմունքից անցնել կառավարման վերաբերմունքի, քանի որ հենց առաջինն ուղիղ տանում է ֆինանսական ստրկություն
10:17
12 Հոկտեմբերի 2021
Մանկական վճարային քարտ. ի՞նչ է դա և ինչի՞ համար է անհրաժեշտ
Ուզու՞մ եք ձեր երեխային սովորեցնել գրագետ օգտվել ֆինանսներից, ինչպես նաև տեղյակ լինել, թե ինչպես է նա տնօրինում գրպանի փողերը։ Հայաստանում արդեն կա նման հնարավորություն, դրանք երեխաների և պատանիների համար նախատեսված հատուկ վճարային քարտերն են։ Պարզաբանում ենք` ինչու է երեխաներին անհրաժեշտ սեփական վճարային գործիքը, ինչպես կարելի է այն օգտագործել և որտեղ ձեռք բերել
14:49
30 Սեպտեմբերի 2021
Կտակե՞լ, թե՞ նվիրատվություն անել. պարզում ենք տարբերությունը
Որոշել ենք անդրադառնալ Հայաստանում նվիրատվության ընթացակարգին և հնարավոր թաքնված կողմերին
10:15
15 Սեպտեմբերի 2021
ԿԲ-ն գործարկել է առավել շահավետ ֆինանսական ծառայություններ որոնելու հարթակ, պարզաբանում ենք՝ ինչպե՞ս է այն գործում
Զրուցել ենք ԿԲ ֆինանսական կրթման մասնագետ, կայքի փրոդաքտ մենեջեր Դավիթ Խառատյանի հետ այն մասին, թե քաղաքացիների առաջ ինչ հնարավորություն է բացում fininfo.am–ը և ինչու է անհրաժեշտ օգտվել դրանից ֆինանսական ծառայություն ընտրելիս
12:11
09 Սեպտեմբերի 2021
Ի՞նչ է պետք իմանալ ժառանգությունն ընդունելուց առաջ
Ի՞նչ է պետք իմանալ ժառանգությունն ընդունելուց առաջ
12:07
25 Օգոստոսի 2021
5 օգտակար digital գործիքներ` սկսնակների համար
Ներկայացնում ենք սոցցանցերում կոնտենտ, հրապարակումներ ստեղծելու և դիզայներական լուծումների անփոխարինելի գործիքներ
10:54
17 Օգոստոսի 2021
Ինչու՞ է անհրաժեշտ վեբ վերլուծությունը ձեր բիզնեսի համար
Հիմա ոչ մի բիզնես իրեն չի կարող թույլ տալ աշխատել առանց վերլուծության: Վեբ վերլուծության ծառայություններն օգնում են թվերը համապատասխանեցնել կարևոր հարցերի պատասխանների հետ: Մենք օրինակներով ցույց կտա, թե ինչու է դա կարևոր
09:30
30 Հուլիսի 2021
Թեստ. ստուգեք ֆինանսական գրագիտության ոլորտի գիտելիքները
Վստահ լինելու համար փորձեք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության պատրաստած թեստը, որը կօգնի պարզել, թե որքան լավ եք յուրացրել այս կարևոր ոլորտի նրբությունները։
12:22
22 Հուլիսի 2021
Հայկական թղթադրամի պաշտպանության 5 կետ
Ներկայացնում ենք հինգ մեթոդ, որոնք ներդրել է ԿԲ–ն` հայկական դրամը պաշտպանելու համար
11:23
08 Հուլիսի 2021
Արձակուրդ` հաշվարկով. արձակուրդի ծախսերը պլանավորելու 5 խորհուրդ
Առաջարկում ենք մի քանի գործնական խորհուրդ, որոնք թույլ կտան վերահսկել ծախսերը և թույլ չեն տա, որպեսզի ձեր տրամադրությունը փչանա արձակուրդից վերադառնալուց հետո