554.61
6.7
476.47
+9
Եղանակը Երևանում
Հայ

Մանկական վճարային քարտ. ի՞նչ է դա և ինչի՞ համար է անհրաժեշտ

10:17
12 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ուզու՞մ եք ձեր երեխային սովորեցնել գրագետ օգտվել ֆինանսներից, ինչպես նաև տեղյակ լինել, թե ինչպես է նա տնօրինում գրպանի փողերը։ Հայաստանում արդեն կա նման հնարավորություն, դրանք երեխաների և պատանիների համար նախատեսված հատուկ վճարային քարտերն են։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը կպարզաբանի` ինչու է երեխաներին անհրաժեշտ սեփական վճարային գործիքը, ինչպես կարելի է այն օգտագործել և որտեղ ձեռք բերել։

Ընդհանուր տեղեկություն

 «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ երեխաների և պատանիների համար գործարկել  է գունեղ դիզայնով նոր վճարային քարտեր` Kids և Teen, որոնք երեխաների մոտ կանխիկ գումարի հարմար և անվտանգ այլընտրանք են։

VISA KID քարտերը նախատեսված են 6-12 տաեկան երեխաների համար, առանձնանում են իրենց ուրույն դիզայնով, բազմարժութային են և ուղղված են վաղ հասակից երեխաների և պատանիների մոտ ձևավորել անկանխիկ վճարումների վարքագիծ:

Kids վճարային քարտերը նախատեսված են 6–12 տարեկան երեխաների համար, Teen քարտերը` 10–18 տարեկան պատանիների համար։

Teen և Kids քարտերի թողարկումն անվճար է, տարեկան սպասարկման գումարը 1900 ՀՀ դրամ է։ Teen և Kids քարտերով առևտրի կետերում կատարվող անկանխիկ վճարումները, բոլոր ներբանկային և միջբանկային փոխանցումները ՀՀ դրամով իրականացվում են անվճար։.

Teen և Kids քարտերը բազմարժութային են և հնարավորություն են տալիս երեխաներին ու պատանիներին պահել գումարը միաժամանակ մի քանի արժույթով, իրականացնել ներբանկային և միջբանկային փոխանցումներ, վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Իսկ պատանի հաճախորդների համար հատկապես կարևոր է, որ նրանք քարտով կարող են ինքնուրույն կատարել առցանց գնումներ։ Visa Teen և Kids քարտերը պաշտպանված են անվտանգության 3D Secure ժամանակակից համակարգի կողմից, ինչն ապահովում է համացանցում անկանխիկ վճարումների անվտանգության լրացուցիչ մակարդակ։

втб кошелек

Ինչու՞ է երեխաներին անհրաժեշտ քարտ

Երեխաների համար նախատեսված դեբետային քարտերը մեծ տարածում ունեն, և դրա համար կա մի քանի պատճառ.

  • Անկանխիկ վճարումը շատ ավելի հարմար է ու անվտանգ, քան կանխիկով գնում կատարելը, բացի այդ մանրի վերադարձի հետ կապված խնդիրներ չեն լինում։ Իսկ քարտը կորցնելու դեպքում այն կարելի է միանգամից արգելափակել` պահպանելով ամբողջ գումաը։
  • Սեփական քարտից օգտվելիս երեխան ձեռք է բերում ֆինանսական գրագիտություն։ Նա վերահսկում և մտածում է սեփական ծախսերի շուրջ, սկսում է պլանավորել բյուջեն և աստիճանաբար պատրաստվում է մեծ կյանքին։
  • Ծնողները կարող են երեխայից գրեթե աննկատ միշտ վերահսկել քարտի օգտագործումը, իմանալ, թե որքան և ինչի վրա է գումար ծախսում իրենց երեխան և որքան գումար է մնացել հաշվին։ Այդ ամենը կարելի է անել SMS-բանկինգ անվճար շուրջօրյա ծառայության, Մոբայլ/Ինտերնետ բանկինգ ծառայության, բանկային քաղվածքների միջոցով, իսկ համացանցում անկանխիկ վճարումների ժամանակ` նշելով հեռախոսահամարը 3D Secure գաղտնաբառը ստանալու համար
  • Անհրաժեշտության դեպքում ծնողները կարող են արագ գումար փոխանցել երեխայի քարտին և խուսափել տհաճ իրավիճակներից։
  • Բացի այդ, երեխան չի դիպչի մետաղադրամներին և թղթադրամներին, ինչը հատկապես ակտուալ է համաճարակի պայմաններում։

Նման քարտերի միակ բացասական կողմն այն է, որ երեխաները հաճախ կորցնում են իրական փողի զգացողությունը, այդ պատճառով կարող են սկսել ծախսել ավելի շատ, քան թույլատրված էր։ Նման իրավիճակից խուսափելու համար գործում են Teen և Kids քարտերով կանխիկ և անկանխիկ գործառնությունների քանակի սահմանափակումներ. օրական մինչև 5 անգամ կանխիկի և մինչև 10 անգամ անկանխիկի դեպքում։ Բացի այդ, ներդրված է օրական կանխիկ գործարքների առավելագույն քանակ. Teen քարտերով` մինչև 100 հազար դրամ, Kids քարտերով` մինչև 50 հազար դրամ։

втб кошелек

Իսկ ինչպե՞ս ձեռք բերել բանկային քարտ երեխայի համար

Teen և Kids քարտերը կարող են բացվել 2 եղանակով.

  • որպես հիմնական քարտ, այս դեպքում երեխան/պատանին հանդես է գալիս որպես բանկի առանձին հաճախորդ։ Ծնողն ինքն է որոշում օրական կամ ամսական որքան գումար փոխանցել իր երեխայի հաշվին` այդ կերպ վերահսկելով նրա ծախսերը
  • որպես ծնողի վճարային քարտին կից քարտ, այս դեպքում երեխայի քարտը կցվում է ծնողի  դեբետային քարտի հաշիվներին
  • Teen և Kids քարտերը բացելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթերի նվազագույն փաթեթ (անձնագիր, սոցիալական քարտ)։ 14 տարին չլրացած երեխայի դեպքում անհրաժեշտ է նաև ներկայացնել ծնողի անձը հաստատող փաստաթղթերը։ Այս դեպքում դիմում-պայմանագրերը և այլ փաստաթղթերը ստորագրվում են բացառապես ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից: Եթե քարտը թողարկում է որպես վճարային քարտին կից քարտ, պետք է միայն ներկայացնել երեխայի ծննդյան վկայականը։ Քարտը կարելի է ստանալ 1 բանկային օրվա ընթացքում։ 

Անվտանգության կանոններ

Մինչև երեխան ստանա իր առաջին բանկային քարտը նա պետք է ծանոթ լինի անվտանգության կանոններին։

Ինչի՞ մասին է պետք հիշել

– ծնողներից բացի, ոչ մեկին չտալ քարտը, նույնիսկ կարճ ժամանակով

– գաղտնաբառը չգրել քարտի վրա և չպահել այն քարտի հետ

– խանութում կամ բանկոմատում գաղտնաբառը մուտքագրելիս` ձեռքով փակել ստեղնաշարը

– երբեք չասել քարտի դարձերեսին գրված կոդը (CVC/CVV)

– ոչ մեկին չասել գաղտնաբառը, որը ստացվում է SMS հաղորդագրության միջոցով գնում կատարելիս

Եվ ամենակարևորը. եթե քարտը կորել է, պետք է դրա մասին միանգամից տեղեկացնել ծնողներին և զանգել թեժ գիծ` այն արգելափակելու համար։ Պետք է երեխային պատմել, թե ինչպես են խաբեբաները փորձում քարտեր «որսալ», ինչպես են փորձում վստահություն նվաճել, հատկապես` երեխայի մոտ։

Այդուհանդերձ որևէ սարսափելի բան տեղի չի ունենա, եթե երեխայի քարտը գողանան։ Առաջինը, ամենայն հավանականությամբ քարտի վրա մեծ գումար չի լինի, և երկրորդը` նման տհաճ իրավիճակը իսկական դաս կլինի դյուրահավատ տղաների և աղջիկների համար։ Եվ նրանք ապագայում կլինեն շատ ավելի զգույշ ֆինանսական հարցերում։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:49
30 Սեպտեմբերի 2021
Կտակե՞լ, թե՞ նվիրատվություն անել. պարզում ենք տարբերությունը
Որոշել ենք անդրադառնալ Հայաստանում նվիրատվության ընթացակարգին և հնարավոր թաքնված կողմերին
10:15
15 Սեպտեմբերի 2021
ԿԲ-ն գործարկել է առավել շահավետ ֆինանսական ծառայություններ որոնելու հարթակ, պարզաբանում ենք՝ ինչպե՞ս է այն գործում
Զրուցել ենք ԿԲ ֆինանսական կրթման մասնագետ, կայքի փրոդաքտ մենեջեր Դավիթ Խառատյանի հետ այն մասին, թե քաղաքացիների առաջ ինչ հնարավորություն է բացում fininfo.am–ը և ինչու է անհրաժեշտ օգտվել դրանից ֆինանսական ծառայություն ընտրելիս
12:11
09 Սեպտեմբերի 2021
Ի՞նչ է պետք իմանալ ժառանգությունն ընդունելուց առաջ
Ի՞նչ է պետք իմանալ ժառանգությունն ընդունելուց առաջ
12:07
25 Օգոստոսի 2021
5 օգտակար digital գործիքներ` սկսնակների համար
Ներկայացնում ենք սոցցանցերում կոնտենտ, հրապարակումներ ստեղծելու և դիզայներական լուծումների անփոխարինելի գործիքներ
10:54
17 Օգոստոսի 2021
Ինչու՞ է անհրաժեշտ վեբ վերլուծությունը ձեր բիզնեսի համար
Հիմա ոչ մի բիզնես իրեն չի կարող թույլ տալ աշխատել առանց վերլուծության: Վեբ վերլուծության ծառայություններն օգնում են թվերը համապատասխանեցնել կարևոր հարցերի պատասխանների հետ: Մենք օրինակներով ցույց կտա, թե ինչու է դա կարևոր
09:30
30 Հուլիսի 2021
Թեստ. ստուգեք ֆինանսական գրագիտության ոլորտի գիտելիքները
Վստահ լինելու համար փորձեք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության պատրաստած թեստը, որը կօգնի պարզել, թե որքան լավ եք յուրացրել այս կարևոր ոլորտի նրբությունները։
12:22
22 Հուլիսի 2021
Հայկական թղթադրամի պաշտպանության 5 կետ
Ներկայացնում ենք հինգ մեթոդ, որոնք ներդրել է ԿԲ–ն` հայկական դրամը պաշտպանելու համար
11:23
08 Հուլիսի 2021
Արձակուրդ` հաշվարկով. արձակուրդի ծախսերը պլանավորելու 5 խորհուրդ
Առաջարկում ենք մի քանի գործնական խորհուրդ, որոնք թույլ կտան վերահսկել ծախսերը և թույլ չեն տա, որպեսզի ձեր տրամադրությունը փչանա արձակուրդից վերադառնալուց հետո
11:27
17 Հունիսի 2021
Ովքե՞ր են վարկային միջնորդները կամ ինչպե՞ս ստանալ վարկ առանց ավել վճարելու
Ովքե՞ր են վարկային միջնորդները կամ ինչպե՞ս ստանալ վարկ առանց ավել վճարելու, պատմում ենք, թե ինչ է հիմա տեղի ունենում շուկայում և ինչպես ստանալ վարկ առանց աստղաբաշխական տոկոսների
10:05
11 Հունիսի 2021
Թեստ. որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
ԹԵՍՏ: «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը կօգնի հասկանալ, թե որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
11:11
31 Մայիսի 2021
10 հարց hիփոթեքի մասին, որոնք հետաքրքրում են բոլորին
Ներկայացնում ենք 10 հարց hիփոթեքի մասին, որոնք հետաքրքրում են բոլորին
10:33
26 Մայիսի 2021
Ինչպե՞ս գումար վաստակել Instagram–ում. 3 եկամտաբեր գաղափար
Ինչպե՞ս գումար վաստակել Instagram–ում. 3 եկամտաբեր գաղափար