440.42
4.4
402.65
+9
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս կատարել առցանց գնումներ. ուղեցույց սկսնակների համար

11:17
16 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի-Արմեիա/. Այսօր Հայաստանում շատերը կարանտինի և ինքնամեկուսացման պայմաններում ստիպված են մնալ տանը և գնումներ կատարել էլեկտրոնային տարբերակով։ Սակայն շատերի համար առցանց գնումները կարող են որոշակի դժվարություններ առաջացնել։ Ի՞նչ անի սկսնակ օգտատերը, ինչպե՞ս չկորցնի փողերը և պաշտպանի իր բանկային քարտի տվյալները։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզաբանում է։

Կանխի՞կ, թե՞ քարտով

 кошелек покупки онлайн

Շատ փորձագետներ այս շրջանում խորհուրդ են տալիս չօգտագործել թղթադրամներ, որոնք կարող են դառնալ վարակի տարածման հնարավոր աղբյուր, այլ անցնել անկանխիկ վճարումների։ Եվ, չնայած, բանկային քարտով վճարումը թղթադրամներից ավելի լավ է, միևնույնն է, կա վարակվելու վտանգ։ Այդ պատճառով ամենաանվտանգ տարբերակը էլեկտրոնային վճարումներն են, երբ գնումներ ես կատարում համացանցի միջոցով։

Սակայն, ոչ բոլորն են կարողանում օգտվել ինտերնետ խանութներից և ծանոթ չեն անվտանգության կանոններին։ Փորձը ցույց է տալիս, որ COVID-19-ի պատճառով երկրում արտակարգ դրություն սահմանելուց առաջ առցանց խանութների ծառայություններից օգտվում էր մեր քաղաքացիների աննշան մասը։ Եվ նույնիսկ այսօր շատ մարդկանց մոտ մտավախություն կա, որ էլեկտրոնային գնումներ կատարելիս՝ կարելի է կորցնել փողերը կամ խաբեբաների համար բացահայտել բանկային քարտի տվյալները։

Ի՞նչ տվյալներ են անհրաժեշտ

 кошелек покупки онлайн

Էլեկտրոնային գնում կատարելու համար անհրաժեշտ է ունենալ բանկային քարտ։ Ընդ որում, պետք է հիշել, որ չի կարելի ոչ մեկին հայտնել ձեր բանկային քարտի PIN–ը, գաղտնաբառը և այլ տվյալներ։ Եվ առավել ևս, չի կարելի այն լուսանկարել և հրապարակել սոցցանցերում կամ ուղարկել երրորդ անձանց։ Ցանկացած քարտի վրա կա 12 թվից կազմված շղթա, որը դուք պետք է մուտքագրեք էլեկտրոնային խանութում գրանցվելու ժամանակ, հենց այդպես նրանք ձեզ կնույնականացնեն։ Բայց միայն այդ տվյալները բավարար չեն, չէ՞ որ խանութը չպետք է որևէ կասկած ունենա, որ ձեր քարտը գործում է, իսկ բանկը և վճարային համակարգը պետք է վստահ լինեն, որ տվյալները հենց դուք եք մուտքագրում։

Այդ պատճառով  անհրաժեշտ է մուտքագրել քարտի գործողության ժամկետը, որը նշված է 12 նշանոց գաղտնաբառի ներքևում, այդ թվում` ձեր անունն ու ազգանունը: Այդ տվյալները մուտքագրելուց հետո խանութը կպահանջի ձեր CVV կոդը, մի վախեցեք, դրա համար ոչ մի տեղ գնալ պետք չէ, այն նույնպես նշված է ձեր բանկային քարտի վրա: Պարզապես պետք է պտտել այն. հակառակ կողմում, ձեր ստորագրության կողքը դուք կտեսնեք եռանիշ թիվ, դա էլ հենց CVV կոդն է:

Մինչև չմուտքագրեք այն, վճարումը չի կատարվի: Երբ ավարտեք քարտի տվյալների մուտքագրումը, ձեզ, հնարավոր է, անհրաժեշտ լինի լրացնել ևս մեկ տող՝ billing address, դա այն հասցեն է, որը դուք տվել եք բանկում գրանցվելու ժամանակ, այսինքն ձեր գրանցման հասցեն: Այն նույնպես պետք է մուտքագրել լատինատառ (անգլերեն լեզվով): Դրանից հետո մնում է միայն սպասել, թե երբ ձեր գնումը կառաքեն: Չի բացառվում, որ բանկը կարող է ձեզ ներառել ArCa վճարային համակարգում և պահանջել ուղարկել ձեր ծածկագիրը:

Այդ դեպքում անհրաժեշտ է սեղմել կոճակը և ձեր հեռախոսին կուղարկվի «ծածկագիր»՝ որոշակի թվեր, որոնք անհրաժեշտ է մուտքագրել այդ պատուհանի մեջ, և վճարումը կիրականացվի։ Սա պաշտպանության որոշակի մակարդակ է, որը օգտագործում է ձեր բանկը, և եթե ձեր քարտն ընկնի խաբեբաների ձեռքը, նրանք չեն կարողանա գնում կատարել, քանի որ նրանց պետք կլինի նաև ձեր հեռախոսը։

Իսկ եթե քարտի վրա գումար չկա՞

кошелек онлайн покупки

Եթե կանխիկը գերադասում եք անկանխիկից, ապա, մեծ է հավանականությունը, որ ձեր քարտի վրա գումար չի լինի և դրանից օգտվելն էլ անիմաստ է։ Մի անհանգստացեք։ Այդ իրավիճակից ելք կա, ընդ որում որոշ դեպքերում, դուք անգամ կարիք չեք ունենա տանից դուրս գալու։ Օրինակ, եթե գումար ունեք ընթացիկ հաշվեհամարին, ոչ թե քարտի հաշվեհամարին, ապա մոբայլ բանկինգի միջոցով կարող եք անհրաժեշտ գումարը փոխանցել քարտային հաշվի վրա և վճարել գնումների համար։

Բացի այդ, բազմաթիվ բանկերի բանկոմատներ այսօր ոչ միայն տալիս են կանխիկ գումար, այլև ընդունում են։ Պարզապես պետք է մուտքագրել տվյալները, նշել քարտի հաշվեհամարն ու փոխանցել անհրաժեշտ գումարը։ Որոշ ժամանակ անց գումարը կրկին կհայտնվի ձեր հաշվի վրա, և դուք կկարողանաք կատարել էլեկտրոնային վճարումներ։ Կա նաև էլեկտրոնային դրամապանակի նման ֆունկցիա, որից կարելի է օգտվել բջջային տարբերակում։ Գրանցվելու համար պետք է մուտքագրել հեռախոսահամարն ու բանկային քարտի տվյալները։

Ինչպե՞ս ապահովել վճարումների անվտանգությունը

кошелек онлайн покупки

Կան մի քանի կանոններ, որոնց պետք է հետևել առցանց գնումների ժամանակ։ Մասնավորապես.

– ուշադիր եղեք և մի մտեք ձեզ անհայտ խանութների կայքեր, որոնք ձեզ կասկածելի են թվում, օրինակ, ունեն շատ երկար կամ անհասկանալի անուն կամ դոմեն,

– վերահսկեք ձեր հաշիվը, ակտիվացրեք SMS ծանուցումների ծառայությունը։ Գործարքի կատարման ժամանակ (եթե ձեր հաշվից գումար հանվի կամ գումար փոխանցվի) դուք միանգամից կստանաք ծանուցում, իսկ եթե որևէ գնում չեք կատարել, ապա կարող եք անմիջապես դիմել բանկ գործարքը լուծարելու համար,

– կանոնավոր կերպով ստուգեք հաշվի մնացորդը, այդ թվում` մոբայլ բանկինգի միջոցով` իրավիճակը վերահսկելու համար։ Եթե ստանում եք ամսական քաղցվածք, պահպանեք բոլոր չեկերը կամ գրանցեք ծախսերը, որպեսզի հետագայում հեշտ լինի պարզել, թե ինչ գնումների վրա եք ծախսել գումարը,

–  անպայման դիմեք բանկ, եթե նկատել եք ձեր հաշվին կատարած կասկածելի գործարք։ Դա թույլ կտա պահպանել միջոցները և խուսափել հաշվի հետ կատարվող տարբեր խարդախություններից։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։