413.17
4.01
386.14
+20
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս գումար վաստակել սեփական հոբբիի միջոցով. 13 խորհուրդ

10:55
10 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հնարավո՞ր է գումար վաստակել հոբբիի միջոցով: Հնարավոր է, եթե ունեք բավարար համբերություն, հավատ հաջողության նկատմամբ և որոշ ֆինանսներ: «Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջարկում է մի քանի տարբերակ՝ վայելելու ձեր սիրելի զբաղմունքը և միաժամանակ գումար վաստակելու համար։

1. Վեբ դիզայն. այսօր բոլորին անհրաժեշտ է կայք՝ մեծ բրենդից մինչև փոքր բիզնես: Ինտերնետում կան կոնստրուկտորներ, որոնց միջոցով կարելի է ստեղծել նույնիսկ մեկ էջանոց կայք։ Դժվար չէ այդ ամենը սովորել, բայց ոչ բոլորն են պատրաստ դա անել։ Հետևաբար, շատ ընկերություններ պատվիրում և գնում են կայքեր կամ բրենդային էջեր: Եթե դուք տաղանդավոր վեբ դիզայներ եք կամ պարզապես կարողանում եք լավ օգտվել համակարգչից, օգտագործեք սեփական հմտություններն ու գումար վաստակեք:

кошелек хобби

2. Բլոգ վարեք ու գումար վաստակեք. սեփական բլոգը թույլ է տալիս ստեղծել ցանկացած ձևաչափի նյութեր և կիսվել սեփական զբաղմունքով այլ օգտատերերի հետ: Եվ կարևոր չէ, թե ինչով եք զբաղվում, եթե կարողանաք դա հետաքրքիր ներկայացնել, գրավել օգտատերերին, ապա ժամանակի ընթացքում ձեր բլոգը կունենա իր լսարանը, և այցելությունների թիվը կաճի: Ձեր հոդվածները ոչ միայն կկարդան, այլև կմեկնաբանեն: Եվ դուք կկարողանաք եկամուտ ստանալ գովազդի տեղադրումից, գործընկերային ծրագրերին մասնակցելուց կամ որևէ ապրանք և ծառայություն վաճառելուց:

кошелек хобби

3. Լուսանկարչություն. գեղեցիկ լուսանկարները միշտ մեծ լսարան են գրավում։ Կարող եք սկսել նկարահանել հարսանիքներ և այլ միջոցառումներ, վաճառել ձեր լուսանկարները տարբեր կայքերում, կատարել հին լուսանկարների ռետուշավորման և թվայնացման պատվերներ, ինչպես նաև կազմակերպել վարպետության դասեր՝ սովորեցնելով սկսնակ լուսանկարիչներին:

кошелек хобби

4. Տեսանյութերի խմբագրում. մեր օրերում տեսանյութերը հաղորդակցության ամենատարածված ձևերից են: Եթե դուք կարողանում եք օգտվել համակարգչից և տեսանյութեր խմբագրելու ծրագրերից, ժամանակն է այդ հոբբին վերածել աշխատանքի: Մոնտաժի հմտությունները պետք կգան տարբեր ստեղծագործական ոլորտներում, նույնիսկ բլոգերի և ինտերնետ խանութների համար կարճ տեսանյութեր ստեղծելու համար:

кошелек хобби

5. Բուսաբուծություն. կան մարդիկ, որոնք շատ են սիրում ծաղիկներ աճեցնել և նույնիսկ պատրաստ են գումար վճարել սենյակային և պարտեզի բույսերի հազվագյուտ ու գեղեցիկ տեսակների համար: Հաճախորդներ կարելի է գտնել՝ տեղադրելով հայտարարություններ գնման և վաճառքի տարբեր կայքերում, օրինակ` list.am-ում: Բացի այդ, ծաղկի սրահները հաճույքով ձեռք են բերում գունեղ և հազվագյուտ բույսեր:

кошелек хобби

6. Ակվարիում. ձկների բուծում և վաճառք. այս զբաղմունքը կարող է կայուն եկամուտ բերել։ Իմպրովիզացված ձկնաբուծարան կարելի է ստեղծել նույնիսկ ձեր տան փոքրիկ սենյակում: Իսկ պոտենցիալ հաճախորդներ կարող են դառնալ, օրինակ, կենդանիների վաճառքով զբաղվող խանութները:

кошелек хобби

7. Շոփինգ. եթե դուք լավ «գլուխ եք հանում» նորաձևությունից կամ կոսմետիկայից, կարող եք դառնալ խորհրդատու այս ոլորտում կամ կազմակերպել շոփինգ-տուրեր և համատեղ գնումներ։ Կարելի է նաև օգտվել ինտերնետից և վարել վիդեո բլոգ, որտեղ կխոսեք անձնական խնամքի նորույթների, հագուստի կամ դեկորատիվ կոսմետիկայի միտումների մասին:

кошелек хобби

8. Դարձեք դիմահարդար. եթե կարողանում եք դիմահարդարվել, ստեղծել կրեատիվ կերպարներ, և դա դուր է գալիս ձեր ընկերուհիներին ու ծանոթներին, և եթե հետևում եք հայտնի բրենդների կոսմետիկայի նորույթներին, ապա կարելի է մտածել կոսմետիկայի սեփական բիզնես բացելու մասին: Անպայման լուսանկարեք հաջողված աշխատանքները և տեղադրեք դրանք ձեր սոցիալական ցանցերում: Բաժանորդներին պատմեք ձեր ծառայությունների մասին, կիսվեք փորձով կոսմետոլոգիայի ոլորտում, փորձարկեք տարբեր ոճային կերպարներ:

кошелек хобби

9. Սարքավորումների վերանորոգում. հնարավոր է՝ դուք փոքր տարիքից սիրել եք քանդել և հավաքել ընդունիչներ, խոհանոցային կոմբայներ և այլ կենցաղային տեխնիկա: Մեծանալով՝ դուք չեք մոռացել ձեր կիրքը և նախկինի պես հաճույքով փորփրում ու վերանորոգում եք փչացած տեխնիկան: Առաջարկեք ձեր ծառայությունները հայտարարությունների կայքերի միջոցով և վերանորոգեք այլ մարդկանց իրերը գումարի դիմաց:

кошелек хобби

10. Զբոսավարի ծառայություններ ձեր քաղաքում. հոբբիի դրամայնացման այս ձևը հարմար է այն մարդկանց համար, ովքեր ուսումնասիրում են իրենց քաղաքի պատմությունը, սիրում են շփվել և կիսվել գիտելիքներով: Նման ծառայությունը բավականին պահանջված է հիմա, երբ Հայաստանում շատ այցելուներ կան։ Դուք կարող եք դառնալ զբոսավար և զբոսաշրջիկների համար էքսկուրսիաներ կազմակերպել ձեր քաղաքում: Դուք կարող եք առաջարկել ձեր ծառայությունները սոցցանցերով:

кошелек хобби

11. Բնակելի տարածքների վերանորոգում. միշտ պահանջվում են վարպետներ տարածքների վերանորոգման և հարդարման աշխատանքների համար: Հմուտ տղամարդկանց համար երբեք դժվար չի լինի կատարել նման աշխատանք: Պատվերները կարելի է գտնել՝ համապատասխան կայքերում հայտարարություններ տեղադրելով կամ պարզապես փակցնելով գովազդային թերթիկներ շենքերի մուտքերի մոտ։ Հավաքեք հաճախորդների կարծիքները, լուսանկարեք և տեսանկարահանեք ինտերիերի ձևավորումը, և դուք միշտ կունենաք պատվերներ:

кошелек хобби

12. Միջոցառումների կազմակերպման ծառայություններ. դուք զգու՞մ եք, որ կարողանում եք կազմակերպել ցանկացած մասշտաբի տոնական միջոցառումներ, սա կարող է դառնալ լրացուցիչ կամ հիմնական եկամտի աղբյուր: Բոլորը սիրում են տոնել, բայց միայն քչերը կարող են պլանավորել միջոցառումը, պահպանել կարգուկանոն և արժանանալ ներկաների հիացական գնահատականներին: Կարելի է սկսել փոքրիկ խնջույքներ, երեխաների ծննդյան տոներ կազմակերպելուց։ Առաջին հաճախորդները կլինեն ձեր ընկերներն ու ծանոթները։ Անպայման լուսանկարեք ու տեսագրեք միջոցառումները, նյութերը տեղադրեք սոցիալական ցանցերում։ Ժամանակի ընթացքում, երբ կկատարեք ավելի մեծ պատվերներ և կունենաք մեծ թվով հաճախորդներ, կկարողանաք սահմանել ձեր սեփական հոնորարը կատարած աշխատանքի համար:

кошелек хобби

13. Ավտոթյունինգ. դուք «գլուխ եք հանում» մեքենաներից և գիտեք, թե ինչպես կարելի է հին մեքենան վերածել երազանքի: Ցանկանու՞մ եք աշխատել սեփական ավտոտնակում և գումար վաստակե՞լ ձեր հոբբիից: Առաջարկեք ձեր ընկերներին իրենց մեքենաների թյունինգի ծառայություններ:

Նույնիսկ թափքի փոքր փոփոխությունների շնորհիվ կարելի է շատ ավելի գրավիչ դարձնել մեքենայի արտաքին տեսքը։ Լուսանկարեք ձեր աշխատանքները, տեսագրեք, կիսվեք տեղեկատվությամբ ձեր բլոգում և սոցցանցերում: Հմտությունների աճին զուգահեռ դուք կկարողանաք ձեռք բերել գործիքներ և պրոֆեսիոնալ սարքավորումներ, ավելի հեռանկարային նախագծեր մշակել: Մեկնարկային կապիտալի դեպքում դուք կարող եք մասնագիտանալ, ձեռք բերել հին մեքենաներ, վերանորոգել դրանք և վաճառել ավելի բարձր գնով:

кошелек хобби

Կարևոր է իմանալ

Սկզբնական շրջանում սիրելի գործով զբաղվելը չի ենթադրում հարկերի վճարում, եթե դուք այդ գործունեությունից չեք ստանում կայուն եկամուտ: Բայց հենց սկսեք լիարժեք գումար վաստակել, պետք է գրանցվեք որպես անհատ ձեռներեց կամ ինքնազբաղված՝ կարգավորիչների հետ խնդիրներից խուսափելու համար: Նաև հարկավոր է ճշտել՝ արդյոք ձեր գործունեությունը նախատեսում է լիցենզավորում, թե ոչ:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:29
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Լինելով ֆոնդային շուկայի առանցքային դերակատարներից մեկը`Բաֆեթը ներկայացրել է մի շարք խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարելի է հարստանալ
11:04
24 Օգոստոսի 2023
Խորհուրդներ՝ ծնողներին. ինչպես երեխային պատրաստել դպրոցի և չսնանկանալ
Հաշված օրեր են մնացել ամառային արձակուրդների ավարտին, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է մտածել,թե ինչպես կարելի է պատրաստել երեխաներին նոր ուսումնական տարվան
11:24
08 Օգոստոսի 2023
Ինչպես թեթևացնել շոփինգամոլների կյանքը. 11 օգտակար ֆինանսական կանոն
Ուսումնասիրել ենք տարբեր աղբյուրներ և բացահայտել 11 ամենահայտնի կանոնները, որոնք գնումներն ավելի իմաստալից և արդյունավետ կդարձնեն
11:12
24 Հուլիսի 2023
Ի՞նչ է վարկի վերաֆինանսավորումը. առավելություններ և թերություններ
Պարզում ենք վերաֆինանսավորման առավելություններն ու թերությունները
11:27
10 Հուլիսի 2023
Սեփական ֆինանսների անվտանգություն. պաշտպանություն բանկային քարտերի հետ կապված խարդախություններից
Բանկային քարտերի հետ կապված խարդախությունն ամենատարածված ֆինանսական հանցագործություններից մեկն է, որին բախվում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Ներկայացնում ենք խորհուրդներ որոնք կօգնեն խուսափել տհաճ իրավիճակներից
10:15
28 Հունիսի 2023
Ինչպե՞ս կարելի է հեշտությամբ առցանց փոխել բանկը նպաստ ստանալու համար
Ներկայացնում ենք թե ինչ փոփոխություններ են կատարվել համակարգում և ինչպես կարելի է ստանալ նպաստը
10:15
15 Հունիսի 2023
Ֆինանսական կրթվածություն և կիբերսպառնալիքներ. ՀՀ ԿԲ-ն նշել է, թե կիբերգրոհների ինչ տեսակների հետ են առավել հաճախ բախվում ֆինանսական կազմակերպությունները
«ԱՌԿԱ» գործակալությունը դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ՝ խնդրելով մեկնաբանել երկրի ֆինանսական համակարգում կիբերանվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը
12:04
06 Հունիսի 2023
9 վնասակար ֆինանսական սովորություններ, որոնցից պետք է ազատվել
Կան ֆինանսական սովորություններ, որոնք բացասաբար են ազդում ոչ միայն ընտանեկան բյուջեի, այլև կյանքի որակի վրա։ Եվ դրանցից ավելի լավ է միանգամից ազատվել
11:09
24 Մայիսի 2023
Քեշբեք թոշակառուների համար. 11 ամենահաճախ տրվող հարցերը համակարգի աշխատանքի մասին
Եթե դեռ չեք օգտվել թոշակառուների համար նախատեսված քեշբեքի ծրագրից, հիմա ժամանակն է ավելին իմանալու դրա մասին: Մենք  ոչ միայն կպատմեք ծրագրի մասին, այլև կպատասխանենք ամենահաճախ տրվող հարցերին
11:01
18 Մայիսի 2023
Ինչպես վերցնել հիփոթեք և ձեռք բերել երազանքի բնակարան
Ներկայացնում ենք հիփոթեք վերցնելու նրբությունները
11:25
28 Մարտի 2023
Հասանելի բոլորին. 14 օգտակար ֆինանսական սովորություններ
Եթե ցանկանում եք ապրել բարեկեցիկ, սովորեք ոչ միայն գումար վաստակել, այլև այն խելամտորեն ծախսել: Իսկ դրանում ձեզ կօգնեն օգտակար ֆինանսական սովորությունները, որոնք կներկայացնենք այս հոդվածում
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար