+18
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես անվտանգ վճարել առցանց և խուսափել խաբեբաներից

10:44
07 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ժամանակակից աշխարհում վաղուց արդեն սովորական է դարձել բանկային քարտերի օգտագործումը: Միաժամանակ պետք է խոստովանել, որ այսօր քչերին է զարմացնում ինտերնետային խաբեության դեպքերի տարածումը: Եվ եթե դուք առցանց գնումների ժամանակ պատահաբար հայտնվում եք չարագործների ծուղակում, կարող եք լուրջ ֆինանսներ կորցնել: 

Օրերս Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ վերջին ժամանակներում կրկին կտրուկ աճել են համացանցային առուվաճառքի հարթակներում ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը: 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գրանցվել է նմանատիպ դեպքերի երկու տեսակ:

Առաջին տեսակ 

Մի դեպքում, ապրանքների վաճառքի վերաբերյալ հայտարարությունը առուվաճառքի նման հարթակներում տեղադրվելուց հետո արտերկրյա կամ տեղական հեռախոսահամարներով  գրանցված «WhatsApp» հավելվածի միջոցով անհայտ անձինք կապ են հաստատում հայտարարություն տվողի հետ և խնդրում տրամադրել նրանց բանկային քարտի տվյալները` ապրանքը գնելու և գումարը բանկային քարտին փոխանցելու համար: Վերջիններս «գնորդին» տրամադրում են իրենց բանկային քարտի տվյալները, այդ թվում՝ կոդերը, որից հետո հանցագործների կողմից խաբեությամբ նրանց բանկային քարտից կանխիկացվում են եղած գումարները: 

Երկրորդ տեսակ 

кошелек фишинг

Հանցագործներն առցանց վաճառքի հանված ապրանքը գնելու պատրվակով, նույն միջոցներով կապ են հաստատում հայտարարություն տվողների հետ, ցանկություն հայտնում գնել ապրանքը: Սակայն, պատճառաբանելով, թե իբր այլ բնակավայրում են բնակվում, նրանք առաջարկում են «Հայ Փոստի» միջոցով կնքել էլեկտրոնային պայամանագիր, ըստ որի՝ վերջինս կատարում է որոշակի գումարի վճարում, իսկ դրա դիմաց առաքիչն ապրանքը տեղափոխում է տվյալ բնակավայր: 

Ապա հանցավորներն ուղարկում են այսպես կոչված «Հայ Փոստի» ծուղակային հղում, որտեղ անձինք գրանցվում են՝ գրանցելով նաև բանկային տվյալները և կոդերը, որից անմիջապես հետո պարզում են, որ հղումը կեղծ է և իրենց վստահությունը չարաշահել են: Իսկ հանցավորը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կեղծ հղումով ստացված բանկային տվյալները ներբեռնելով, կարողանում է բանկոմատային քարտում եղած գումարը այլ խաղային կամ անձնական հաշիվների փոխանցելով, հափշտակել դրանք:

Վիճակագրություն   

Գլխավոր դատախազության տվյալներով, 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել են նշված եղանակով կատարված հանցագործությունների 145 դեպքեր, որոնցից 134 դեպքով հանցավոր արարքներն ավարտվել են, 11 դեպքով հանցավոր արարքներն ավարտին չեն հասցվել հանցավորի կամքից անկախ պատճառներով՝ տվյալ բանկային քարտի հաշվին գումար չլինելու պատճառով: 

Նշված դեպքերից 82-ով կայացվել են քրեական գործ հարուցելու մասին որոշումներ, 63-ով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ:

Ինչպես պաշտպանվել. կարևոր կանոններ

кошелек безналом

Չարագործների ծուղակում չհայտնվելու համար պետք է միշտ հետևել մի քանի պարզ, բայց միևնույն ժամանակ կարևոր կանոնների.

  1. Ոչ մեկին մի հայտնեք քարտի PIN-ը կամ CVC/CVV-ն (քարտի դարձերեսի երեք թվերը)
  2. Ակտիվացրեք SMS ծանուցումը քարտի վրա գումարի շարժին հետևելու համար: Կասկածելի գործարքի մասին ծանուցում ստանալու դեպքում կապ հաստատեք բանկի հետ և խնդրեք արգելափակել քարտը:
  3. Ուշադիր ընտրեք առցանց հարթակներ: Հաշվի առեք, որ խաբեբաները կարող են օգտվել հայտնի մարքեթփլեյսերի կայքերի նմանակներից:    

Ինչ քարտեր են գործում Հայաստանում

Հայաստանում հիմա բոլոր բանկերը թողարկում և սպասարկում են ոչ միայն Armenian Card (ArCa) ազգային վճարային համակարգի քարտերը, այլև միջազգային վճարային համակարգերի քարտերը՝  Visa, MasterCard, AMEX, Diners Club: 

ArCa վճարային համակարգի և МИР ռուսական համակարգի փոխգործակցության շրջանակում ArCa-ի քարտերը սպասարկվում են ՌԴ-ում, իսկ МИР ռուսական քարտերը՝ Armenian Card-ի ենթակառուցվածքում: 

Քարտապանները կարող են ոչ միայն գումար կանխիկացնել բանկոմատներում, այլև վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, կատարել անկանխիկ գործարքներ առևտրային կետերում և համացանցում, փոխանցել գումար հաշվից/քարտից մեկ քայլ քարտի: 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
13:05
24 Փետրվարի 2023
Եկամուտների հայտարարագրումը Հայաստանում. ինչպե՞ս է դա աշխատում
2023 թվականից Հայաստանում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնք պարտավորեցնում են երկրի բոլոր ռեզիդենտ քաղաքացիներին հարկային հայտարարագրեր ներկայացնել
10:15
10 Փետրվարի 2023
Ինչպե՞ս չփչացնել վարկային պատմությունը, և ինչու՞ է դա կարևոր
Մեզնից շատերը դիմում են ֆինանսական հաստատություններին վարկ ստանալու համար, բայց ոմանց տալիս են, իսկ ոմանց՝ մերժում: Ո՞րն է պատճառը, ի՞նչ է իրենից ներկայացնում ACRA վարկային բյուրոյի մոնիտորինգ ծառայությունը և վարկային սքորինգը,  ինչպե՞ս են դրանք ազդում վարկառուի վարկային պատմության վրա: «Նովոստի–Արմենիա»-ն փորձել է պարզել այս բոլոր նրբությունները
11:08
30 Հունվարի 2023
Կանայք բիզնեսում. պարզ կարծրատիպեր
Երբ Հայաստանում խոսում են բիզնեսի և գործարարների մասին, սովորաբար նկատի ունեն տղամարդկանց։ Թեև, ըստ վիճակագրության, վերջին տարիներին կանանց ձեռներեցության մասնաբաժինը երկրում անշեղորեն աճում է
10:43
20 Հունվարի 2023
Վարկի վաղաժամ մարում. դրական և բացասական կողմերը
Ցանկանում եք ժամկետից շուտ մարե՞լ վարկը, բայց կասկածում եք՝ արդյոք նման քայլը նպատակահարմա՞ր է, թե՞ոչ: «Նովոստի–Արմենիա»–ն ուսումնասիրել է խնդիրը և ներկայացնում է դրական ու բացասական կողմերը
11:00
28 Դեկտեմբերի 2022
2023թ.-ի ֆինանսական հորոսկոպ. կենդանակերպի ո՞ր նշանին կժպտա բախտը
Գալիք 2023 թվականը գտնվելու է Սև ջրային ճագարի  հովանու ներքո: Ըստ արևելյան օրացույցի՝ այն կսկսվի հունվարի 22-ին։ Ինչպիսի՞ն կլինի այն ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:35
23 Դեկտեմբերի 2022
Ինչպե՞ս դիմավորել Ամանորն ուրախ և չհայտնվել պարտքերի մեջ
Ինչպե՞ս կարելի է Ամանորը դիմավորել հետաքրքիր՝ միաժամանակ «չսնանկանալ» ու չանցնել խիստ տնտեսման ռեժիմի հետամանորյա օրերին
10:23
15 Դեկտեմբերի 2022
Հետևել ծախսերին և սովորեցնել երեխաներին տնօրինել գումարը. երեխաների համար բանկային քարտ բացելու 5 պատճառ
Մեծահասակների համար բանկային քարտն արդեն դարձել է կյանքի անբաժանելի մասը, իսկ, արդոք, այն պե՞տք է երեխաներին
09:30
07 Դեկտեմբերի 2022
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
10:38
29 Նոյեմբերի 2022
Բժշկական պարտադիր ապահովագրությունը Հայաստանում. սկզբունքներ և նպատակներ
Փորձել ենք պարզել, թե ինչ հիմնական նպատակներ և սկզբունքներ են ամրագրված նախագծի հայեցակարգում
12:00
22 Նոյեմբերի 2022
Իսկ դուք գիտե՞ք.10 հետաքրքիր փաստ հայկական դրամի մասին
Հայկական փողի առաջացման պատմությունն իր արմատներով գնում է հին ժամանակներ։ 1993 թվականի նոյեմբերի 22-ը համարվում է ժամանակակից հայկական ազգային արժույթի՝ «դրամի» ծննդյան օրը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 10 հետաքրքիր փաստ հայկական փողի մասին։
11:07
17 Նոյեմբերի 2022
Google Pay-ը եկել է հայկական շուկա. ներկայացնում ենք դրա առավելությունները
Նոյեմբերի 15-ից հայաստանցիների համար հասանելի դարձավ Google Pay վճարային համակարգը, որը նոր հնարավորություններ է բացում էլեկտրոնային վճարումների ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս