637.67
6.92
536.58
+24
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի բանկերի միությունը կզբաղվի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմամբ

17:22
19 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բանկերի միությունը կակտիվացնի իր գործունեությունը` հայկական բանկերի մասին հասարակության շրջանում առկա թյուր կարծիքը փոխելու համար։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ, Ամերիաբանկի տնօրինության նախագահ–գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։ 

Նրա խոսքով, մարդիկ կարծում են, թե բանկային համակարգը բարձր եկամտաբերություն ունեցող ոլորտ է։ Նա պարզաբանեց, որ վերջին երկու տարվա ընթացքում թյուր կարծիք է ձևավորվել հասարակության մոտ, թե բանկերն ավելի շատ խաբում են իրենց թանկ վարկերով, ավելի վատ վիճակի մեջ են գցում հասարակությանը, գույք են ձեռքերից վերցնում։

Այս կապակցությամբ Հանեսյանն ընդգծեց, որ երբ համեմատում ենք հարևան երկրների հետ, պարզ է դառնում, որ Հայաստանի բանկային համակարգը շատ համեստ եկամուտ է ստանում` մոտ 8%, իսկ նախորդ տարիներին այն կազմել է անգամ 5%։  

Загружается новость ... "Лево"

ՀԲՄ ղեկավարը նշեց, որ բանկերի աշխատանքի մասին թյուր կարծիքը պայմանավորված է նաև նրանով, որ որոշ քաղաքացիներ վարկի անհրաժեշտության դեպքում դիմում են միջնորդների, իսկ վերջիններն էլ գանձում են շատ մեծ միջնորդավճարներ։

«Միջնորդները, ոչինչ չանելով, ստանում են 40%–անոց միջնորդավճար, հաճախորդի փոխարեն պարզապես լրացնում են թղթերը, որոնք հաճախորդն էլ կարող է լրացնել։ Դրա պատճառով վատանում է բանկի հեղինակությունը, կարծիք է ձևավորվում, թե իբր դա բանկի տոկոսներն են։ Նրանք նույնիսկ չեն հասկանում, որ այդ կազմակերպությունները որևէ կապ չունեն բանկի հետ», – ասաց նա։

Հանեսյանը կարծում է, որ այս ամենը վկայում է բնակչության ֆինանսական անգրագիտության մասին։ Այս կապակցությամբ նա հայտարարեց, որ ՀԲՄ–ն ընթացիկ տարում նախատեսել է մի շարք միջոցառումներ, որոնք կապված են ֆինանսական գրագիտության բարձրացման հետ։

Այս համատեքստում Հանեսյանը կարևորեց ԶԼՄ–ների հետ հանդիպումները, ինչը հնարավորություն է տալիս պարզ լեզվով ներկայացնել բանկային համակարգը, պատմել ոլորտի զարգացման, տնտեսության մեջ դրա նշանակության և հասարակության բարեկեցությանն աջակցելու մասին։

ՀԲՄ ղեկավարը նաև ավելացրեց, որ կազմակերպվելու են ոչ միայն հաճախակի հանդիպումներ ԶԼՄ–ների հետ և մամուլի ասուլիսներ, այլև մի շարք միջոցառումներ դպրոցներում, ինչպես նաև միջոցառումներ` նախատեսված բնակչության լայն շերտերի համար։–0–

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:13
15 Դեկտեմբերի 2020
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
11:11
04 Դեկտեմբերի 2020
Խնայողություն և ներդրումներ. 3 առանցքային տարբերություն
Խնայողություն և ներդրումներ. 3 առանցքային տարբերություն
11:24
30 Նոյեմբերի 2020
Բանկային ավանդների երաշխիք. 6 փաստ, որ պետք է իմանա յուրաքանչյուր ավանդատու
Բանկային ավանդների երաշխիք. 6 փաստ, որ պետք է իմանա յուրաքանչյուր ավանդատու
10:53
27 Նոյեմբերի 2020
Ինչպե՞ս գումար տնտեսել Սև ուրբաթի ժամանակ և չխաբնվել. 5 խորհուրդ
Black Friday–ն կամ Սև ուրբաթը վերջին տարիներին ավելի շատ է տարածվում Հայաստանում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ներկայացնել, թե ինչ է Սև ուրբաթը և տալ մի քանի խորհուրդ` երկար սպասված զեղչերի ժամանակ չխաբվելու համար։

09:30
23 Նոյեմբերի 2020
Հայկական դրամը. ստեղծման պատմություն
Նախօրեին հայկական դրամի ծննդյան օրն էր, առաջարկում ենք փոքրիկ շրջագայություն կատարել դեպի փողերի պատմություն
10:29
20 Նոյեմբերի 2020
10 ֆինանսական սխալներ, որոնք անհետևանք չեն մնա ճգնաժամի ժամանակ
10 ֆինանսական սխալներ, որոնք անհետևանք չեն մնա ճգնաժամի ժամանակ
10:43
13 Նոյեմբերի 2020
Վարկային զիջումներ, տույժերի վերացում. ի՞նչ քայլերի են դիմել հայկական բանկերը
Վարկային զիջումներ, տույժերի վերացում. ի՞նչ քայլերի են դիմել հայկական բանկերը
12:26
11 Նոյեմբերի 2020
Ինչպես կայունացնել իրավիճակն անկայուն ժամանակներում. 6 խորհուրդ
Եթե  իսկապես ուզում եք ինչ–որ բան փոխել կյանքում, ապա հաստատ պետք կգան մեր պրակտիկ խորհուրդները, որոնք կօգնեն նվազագույն կորուստներով անցնել դժվարությունների միջով և զարգանալ նոր պայմաններում
13:48
04 Նոյեմբերի 2020
Գրավատների մասին հինգ միֆեր, պարզում ենք բոլոր նրբությունները
«Նովոստի–Արմենիա»-ն ներկայացնում է հինգ ամենատարածված միֆերը գրավատների մասին
11:46
30 Հոկտեմբերի 2020
Խնայողական հաշի՞վ, թե՞ ավանդ. պարզում ենք մանրամասները
Պարզում ենք, թե խնայողական հաշիվն ինչով է տարբերվում բանկային ավանդներից, և որ դեպքում է նպատակահարմար օգտվել հենց դրանից
11:54
28 Հոկտեմբերի 2020
Դժվար ժամանակներում բիզնես վարելու 7 խորհուրդ հայ տնտեսագետից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հրապարակում է Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական ​​հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանի խորհուրդները, որոնց պետք է հետևել պատերազմի և COVID-19 պայմաններում։
10:54
23 Հոկտեմբերի 2020
Առցանց հանգանակություններ. ինչպե՞ս բացահայտել չարագործներին` բարեգործություն կատարելիս
Առցանց հանգանակություններ. ինչպե՞ս բացահայտել չարագործներին` բարեգործություն կատարելիս