Ֆինանսական բարեկեցության 10 հիմնական սկզբունքները
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Բոլորն ուզում են լինել հաջողակ և ունենալ բարեկեցիկ կյանք, սակայն դա ոչ բոլորի մոտ է ստացվում։ Ինչպե՞ս դառնալ հաջողակ և ունենալ բարեկեցիկ կյանք, և ի՞նչ է պետք անել դրա համար։ Կան մի շարք սկզբունքներ, որոնք ֆինանսական բարեկեցության հիմքն են։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն իր ընթերցողներին է ներկայացնում մի շարք սկզբունքներ, որոնց հետևելով` կարելի է կյանքն ավելի լավը դարձնել։
1. Եկամուտների և ծախսերի վերահսկումն ու հաշվարկն առաջին քայլն է ցանկացած ֆինանսական նախաձեռնության հարցում։ Դա կարող է լինել ընտանեկան բյուջեի մշակում, ինչ–որ խոշոր գնումների միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորում, արձակուրդի պլանավորում և այլն։ Քանի դեռ չեք կուտակել բավարար տեղեկատվություն ամսական եկամուտների և ծախսերի մասին, դուք չեք կարող վերլուծել որքան արդյունավետ եք ծախսում գումարը և չեք կարողանա ոչինչ պլանավորել։

2. Հարգանքով վերաբերվեք փողին, քանի որ այն ձեր աշխատանքի էկվիվալենտն է ու ձեր նպատակներին հասնելու գործիքը։

3. Փող չունես, չես գնում. սկսեք հաճախ կիրառել այս «երկաթյա» կանոնը։ Սովորեք դիմակայել գայթակղություններին, որոնք, կարծես, ամենուր են` «կպչուն» գովազդ, մարկետոլոգների հնարքները, վառ փաթեթավորում և այլն։ Իսկ աճող պահանջարկը բավարարելու համար փորձեք ավելացնել եկամուտն ու մի կուտակեք պարտքեր։

4. Վարկ վերցրեք միայն խոշոր գնումների նպատակով։ Դրանք կարող են լինել երկարաժամկետ նպատակային վարկերը, օրինակ, հիփոթեքային կամ ավտովարկ։ Մանր վարկեր ընդհանրապես չարժե վերցնել, հիշեք «Փող չկա` չես գնում» կանոնը։ Ինչ վերաբերում է վարկային բանկային քարտերին, ապա նպատակահարմար է դրանցից օգտվել միայն այն դեպքերում, երբ դրանք մարելու գումար ունեք։

5. Ժամանակն ու փողը կարող են ծախսվել, բայց կարող են նաև ներդրվել։ Լավագույն ներդրումը սեփական ֆինանսական կրթման մեջ ներդնելն է, մասնավորապես, նրա համար, որ իմանաս, թե ինչպես փող վաստակել։ Իսկ նրանք, ովքեր մտածում են, նախևառաջ, այսրոպեական շահի մասին և վերցնում են միայն անմիջապես վարձատրվող աշխատանք, որպես կանոն, միշտ դրամի պակաս են զգում։

6. Այսօրվա խնայողությունը վաղվա ֆինանսական անվտանգության երաշխիքն է։ Ամեն ոք կարող է հասնել ֆինանսական բարեկեցոււթյան, եթե ողջ կյանքի ընթացքում խնայի իր եկամուտների առնվազն 10 տոկոսը, ավելի լավ է` բանկային ավանդներում։

- որքան կարող եք ծախսել այժմ արժանավայել և հարմարավետ կյանքի համար;
- որքան պետք է խնայեք` ապագայում արժանավայել կյանք ապահովելու համար;
- որ ժամկետներում կիրագործվեն ծրագրի որոշ փուլերը
8. Տվեք ուրախությամբ։ Եթե ավելորդ կոպեկ ունեք, որի կարիքն ինչ–որ մեկն ավելի ունի, քան դուք, ապա տվեք և մի ափսոսեք։ Սակայն այդպես արեք միայն այն դեպքում, երբ իսկապես ուզում եք։ Անկեղծ սրտից տալով` ավելին կունենաք որպես պարգևատրում։ Բումերանգի օրենքը երկկողմ ուժ ունի` վերադառնում է ոչ միայն չարությունը, այլ նաև բարությունը։

9. Փողը միշտ պետք է աշխատի։ Խոսքը ներդրումների և պասիվ եկամտի աղբյուրների ստեղծման, ինչպես նաև ոչ մեծ գումարների մասին է։ Այսօր, հաշվի առնելով բանկային պրոդուկտների, առաջարկների և գործիքների բազմազանությունը, դա միանգամայն հնարավոր է (քեշբեքով բանկային քարտեր, դեբետային քարտեր և մնացորդի վրա տոկոսների գումարմամբ հաշիվներ և այլն)։

10. Դիվերսիֆիկացրեք եկամուտների աղբյուրները։ Երբեք մի պահեք հավկիթները նույն զամբյուղում։ Այդ կանոնն աշխատում է բոլոր ոլորտներում, ոչ միայն` ֆինանսական։ Առավելագույնս օգտագործեք ձեր կապիտալի պահպանման և բազմապատկման համար հասանելի բոլոր գործիքները։ Դեպոզիտներ, ոսկի, արժեթղթեր, անշարժ գույք. այս ամենը պետք է լինի անձնական ֆինանսների կառավարման պորտֆելում։ Սա ռիսկերի նվազեցում է և հնարավոր առավելագույն եկամտաբերության գրավական։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-


