5 պարզ քայլ դեպի ֆինանսական բարեկեցություն

27.09.2022, 11:28
Ինչպե՞ս ձեռք բերել ֆինանսական ազատություն։ Առաջարկում ենք այս հարցի հինգ պարզ լուծում
5 պարզ քայլ դեպի ֆինանսական բարեկեցություն
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ինչպե՞ս ձեռք բերել ֆինանսական ազատություն։ Առաջարկում ենք այս հարցի հինգ պարզ լուծում։

1. Հստակ պատկերացում կազմել կուտակումների և ներդրումների մասին

Դուք պետք է իմանաք կուտակումների և ներդրումների տարբերությունը։ Կուտակումներն արվում են որոշակի նպատակների համար, որոշակի ժամկետով` ֆինանսական գործիքների կիրառմամբ, ինչպիսիք են բանկային ավանդը կամ կյանքի կուտակային ապահովագրությունը։ Միաժամանակ ներդրման միջոցով դուք դրամական միջոցները ներդնում եq բաժնետոմսերի, պարտատոմսերի մեջ` կապիտալը բազմապատկելու կամ լրացուցիչ եկամուտ ստանալու համար։

 - рис.1

2. Հստակ հաշվարկել եկամուտներն ու ծախսերը

Մեր տեխնոլոգիական դարում հատուկ ծրագրային պրոդուկտները, որոնք մշակված են բջջային հավելվածների կամ համակարգչային ծրագերի տեսքով, օգնում են հեշտությամբ հաշվարկել ծախսերն ու եկամուտները, փնտրել անձնական կուտակումների լավագույն տարբերակը, պլանավորել ամենօրյա և խոշոր գնումները և այլն։ Նման հավելվածները շատ են։ Հենց դրանք կօգնեն կարգի բերել ձեր անձնական հաշվապահությունը։ Պարզապես պետք է մեկ անգամ ամեն ինչ կարգավորել, կցել վճարային քարտը, սահմանափակել ամսական ծախսերը, իսկ հետո պարզապես վերահսկել թվերը։

 - рис.2

3. Մշակել վարկերի մարման սեփական ռազմավարությունը

Վարկե՞ր եք կուտակել և հիմա մտածո՞ւմ եք` ինչպես մարել։ Դրա համար կարելի է ընտրել երկու միջոցներից մեկը` սկսել մարել ամենափոքր վարկը։ Գումարն այստեղ այնքան էլ մեծ չէ, և դուք հեշտությամբ կարող եք վճարել այն։ Բավարարվածության զգացումը կմոտիվացնի որքան հնարավոր է արագ վճարել մնացած մասն ու ազատվել այդ ծանր բեռից։

Երկրորդ միջոցը, հակառակը, առաջարկում է սկսել մարել ամենամեծ վարկը։ Իհարկե, դա հոգեբանորեն ավելի ծանր է, բայց կտնտեսեք տոկոսների վճարման հարցում։

 - рис.3

4. Ծանոթանալ ներդրումների և կուտակումների հմտություններին

Այսօր գոյություն ունի մեծ թվով ուսումնական գրականություն, ինչպես նաև հատուկ առցանց դասընթացներ ներդրում կատարելու և ֆինանսական գրագիտության վերաբերյալ։ Այս ամենը կօգնի ճիշտ կողմնորոշվել ֆինանսների աշխարհում։ Մնում է միայն ընտրել ստույգ աղբյուրներ։

 - рис.4

5. Ձեր առաջին ներդրումը

Ֆինանսական բարեկեցության ճանապարհն ավելի լավ է սկսել բանկում բրոքերական հաշվի բացմամբ։ Դա թույլ կտա վաստակել ֆոնդային բորսաներում, հումքային ապրանքների և ընկերությունների բաժնետոմսերի առուվաճառքի հաշվին։ Հայկական բանկերը հնարավորություն են տալիս զբաղվել առուվաճառքով ոչ միայն Հայկական ֆոնդային բորսայում, այլև միջազգային առևտրային հարթակներում, ընդ որում մատչելի միջնորդավճարով։ Եթե դուք լրջորեն տրամադրվել եք դառնալ ներդրող, ընտրեք անվտանգ լուծումներն` աճի իրական ներուժով։ Եվ այդ ժամանակ գրագետ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ապահովել կայուն եկամուտ։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-