422.28
5.02
388.48
+7
Եղանակը Երևանում
Հայ

2023թ.-ի ֆինանսական հորոսկոպ. կենդանակերպի ո՞ր նշանին կժպտա բախտը

11:00
28 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Գալիք 2023 թվականը գտնվելու է Սև ջրային ճագարի հովանու ներքո: Ըստ արևելյան օրացույցի՝ այն կսկսվի հունվարի 22-ին։ Ինչպիսի՞ն կլինի այն ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար։ Այս հարցերին պատասխանելու համար «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ծանոթացել է աստղագուշակների բազմաթիվ կանխատեսումներին՝ առանձնացնելով դրանց ֆինանսական բաղադրիչը։

Նախ մի փոքր ինֆորմացիա Ճագարի տարվա մասին

Սև ջրային ճագարը խաղաղության, կայունության, պտղաբերության, նյութական բարեկեցության և առհասարակ կանոնակարգ կյանքի խորհրդանիշն է: Չնայած հեզությանն ու կոնֆլիկտների մեջ չմտնելու ցանկությանը, Ճագարն ամեն ինչ կանի հանուն իր ընտանիքի կամ ընկերների: Նա ավանդաբար մարմնավորում է խաղաղություն ու ներդաշնակություն, իսկ նրանց, ում հավանում է, նվիրում է կայուն կյանք, բարեկեցություն և ընտանեկան երջանկություն:

Սև ճագարը կօգնի բոլորին, ովքեր կհաղթահարեն ծուլությունն ու կդրսևորեն համառություն նպատակներին հասնելու հարցում։ Սա գլխավոր կանոնն է, որն ակտուալ է ամբողջ 2023թ.-ին: Ֆինանսական առումով Ճագարի տարին ավելի հարմար է ստացված միջոցների կուտակման ու պահպանման համար, քան ծախսելու։ Աստղագուշակների կարծիքով՝ գալիք 2023 թվականը կթեթևացնի Վագրի անցնող տարվա հետևանքները: Արդեն տարվա երկրորդ կեսին կյանքը պետք է կայունանա և ընթանա սովորական խաղաղ հունով։

Տարվա տարերքը ջուրն է: Հովանավորում է ստեղծագործական բոլոր նախաձեռնությունները, զարգացնում է ամենադժվար իրավիճակներից անսպասելի ելքեր գտնելու կարողությունը, սովորեցնում է գտնել փոխզիջումներ:

Տարվա գույնը սևն է։ Այն խորհրդանշում է խիզախություն, վճռականություն, կարևոր որոշումներ և կանխամտածված, հստակ գործողություններ:

2023 թվականի կանխատեսում կենդանակերպի բոլոր նշանների համար

2023 թվականին աստղերը բարեհաճ կլինեն կենդանակերպի որոշ նշանների նկատմամբ։ Կենդանակերպի որոշ նշաններ կկարողանան զգալիորեն ավելացնել եկամուտները, իսկ մնացած նշանները ստիպված կլինեն ռացիոնալ բաշխել ֆինանսները։ Եթե ​​ցանկանում եք իմանալ մանրամասները, ծանոթացեք ֆինանսական հորոսկոպին։

Խոյ (մարտի 21 - ապրիլի 19)

овен, знак зодиака, гороскоп

2023 թվականի սկիզբը Խոյերին կբերի փոփոխություններ ֆինանսական իրավիճակում։ Նախկին գործունեությունն այլևս շոշափելի օգուտ չի բերի, ուստի ստիպված կլինեք ֆինանսական նոր լուծումներ փնտրել։ Մի կորցրեք լավատեսությունը, և գարնան կեսերին բնության կողմից օժտված նախաձեռնողականությունը կհուշի ճիշտ ուղղություն։ Խոյերի համար առավել հաջող լուծումներ կլինեն ներդրումային նախագծերը, որոնք թույլ կտան բավարարել ոչ միայն կենցաղային կարիքները, այլև հնարավորություն կտան տնտեսել շահույթի մի մասը նոր գաղափարների համար։

Ցուլ (ապրիլի 21 - մայիսի 20)

телец, знау зодиака, гороскоп

Ցլերի ֆինանսական վիճակը 2023 թվականին կառանձնանա կայունությամբ։ «Գլխին թափվող» դրամական նվերներ չեն լինի, սակայն ընտանեկան բյուջեում նույնպես չեն լինի նկատելի ճեղքեր։ Գնահատեք այն, ինչ ունեք և մի դժգոհեք ապագայից։ 2023 թվականի ամռանը նախագիծ կհայտնվի, որը շատ խոստումնալից կթվա ներդրումների համար։ Սակայն աստղերը համառորեն խորհուրդ են տալիս չտրվել գայթակղություններին, քանի որ հեշտ փողի ետևից ընկնելով՝ դուք վտանգում եք շատ բան կորցնել:

Երկվորյակ (մայիսի 21 - հունիսի 20)

близнецы кошелек

Երկվորյակների համար 2023 թվականը զարմանալի հնարավորությունների տարի կլինի։ Բոլոր ֆինանսական գործարքները կանցնեն հարթ ու առանց որևէ խնդրի։ Աստղերը խորհուրդ են տալիս Երկվորյակներին չբավարարվել քչով, այլ ընդլայնել հորիզոնները։ Բիզնեսից առավելագույն օգուտ քաղելու համար փնտրեք նոր գործընկերներ և ուշադրություն դարձրեք գրագետ կառավարմանը: Եթե ​​հետևեք այս խորհուրդներին, ապա տարեվերջին կկարողանաք զգալիորեն ավելացնել կարողությունը: 

Խեցգետին (հունիսի 21 - հուլիսի 22) 

рак, знак зодиака, гороскоп

2023 թվականին Խեցգետիններն ամուր կկանգնեն իրենց ոտքերի վրա։ Ֆինանսական վիճակը կլինի կայուն երկարաժամկետ հեռանկարում։ Շարունակեք դրսևորվել ընտրված գործում, և արդեն աշնանը կկարողանաք ստեղծել լուրջ խնայողություններ։ Աստղերը Խեցգետիններին խոստանում են հավելյալ եկամուտ բանկային ավանդից, ինչպես նաև բոնուս՝ ժառանգության կամ շահումի տեսքով, որը տեղի կունենա տարեվերջին։ Մի կողմ թողեք բնությունից տրված թերահավատությունը և ընդունեք անսպասելի գումարը: 

Առյուծ (հուլիսի 23 - օգոստոսի 22)

лев кошелек

Առյուծները նկատելիորեն կհարստանան 2023 թվականին։ Դուք մի շարք կարևոր որոշումներ կկայացնեք, որոնք առավել շահավետ կերպով կազդեն ընդհանուր գործի վրա։ Հաջողությունը կուղեկցի Առյուծներին ամբողջ տարի, այնպես որ պետք է օգտվել ընձեռված շանսից։ Ուշադրություն դարձրեք նախագծերին, որոնք նախկինում ռիսկային էիք համարում և որոշեք ներդրումներ կատարել դրանցում։ Աստղերը խոստանում են մեծ ջեքփոթ և դրամական հզոր հոսք։ 

Կույս (օգոստոսի 23 - սեպտեմբերի 22)

дева кошелек фингороскоп

2023 թվականին Կույսերին խորհուրդ չի տրվում կարևոր որոշումներ կայացնել՝ կապված ֆինանսների հետ։ Հրաժարվեք ներդրումներից ու վարկերից: Ստիպված կլինեք ռացիոնալ տնօրինել ձեր բյուջեն և չկատարել անմիտ ծախսեր։ 2023 թվականի աշնանն իրավիճակը կբարելավվի, սակայն մինչ այդ Կույսերը պետք է ուշադիր հետևեն իրենց դրամապանակի պարունակությանը։

Կշեռք (սեպտեմբերի 23 - հոկտեմբերի 22)

весы, знак зодиака, гороскоп

Կշեռքներին դրամական հաջողություն է սպասվում է 2023 թվականի առաջին կեսին։ Հենց այս ժամանակահատվածում պետք է ուշադրություն դարձնել խոշոր նախագծերին և չվախենալ արդարացված ռիսկերից։ Կշեռքների համար լավագույն լուծումը կլինի անշարժ գույքում ներդրումներ կատարելը, որը կբերեն ամենահզոր ֆինանսական եկամուտը։ 2023 թվականի վերջին դուք կկարողանաք ստանալ առաջին լուրջ շահույթը և հիմք ստեղծել նոր գործարքների համար։

Կարիճ (հոկտեմբերի 23 - նոյեմբերի 21)

кошелек фингороскоп

2023 թվականին Կարիճներին կժպտա ֆինանսական բախտը։ Տարվա կեսին ուրախ իրադարձություն է տեղի ունենալու: Պատրաստվեք պատահական և անսպասելի գումարների, որոնք զգալիորեն կհամալրեն ձեր դրամապանակը: Հին նախագծերն ու ազդեցիկ հովանավորները կհիշեն ձեր մասին: Կարիճների համար երկրորդ հաջող շրջանը կլինի տարեվերջը։ Աստղերը ձեզ խոստանում են դրամական կլորիկ մրցանակներ, արժեքավոր նվերներ գործընկերների և հարազատների կողմից:

Աղեղնավոր (նոյեմբերի 22 - դեկտեմբերի 21)

кошелек фингороскоп

Աղեղնավորների նյութական վիճակը 2023 թվականին կմնա անփոփոխ, ինչն արդեն վատ չէ։ Մշտական և կայուն եկամուտի շնորհիվ՝ դուք կկարողանաք տիրապետել ձեր կարիերայի նոր ոլորտներին կամ փնտրել ավելի հեռանկարային աշխատանք: Մի վախեցեք լուրջ փոփոխություններից, քանի որ դրանցից ցանկացածը բարենպաստ ազդեցություն կունենա ֆինանսական վիճակի վրա։

Այծեղջյուր (դեկտեմբերի 22 - հունվարի 19)

кошелек фингороскоп

2023 թվականը Այծեղջյուրներին կուրախացնի կանխատեսելիությամբ։ Օգտագործեք ձեր կայուն դիրքը «ֆինանսական բարձ» ստեղծելու համար կամ ներդրումներ կատարեք հետաքրքիր նախագծերում: Աշնանը կհասկանաք, որ ճիշտ ուղղությամբ եք շարժվում։ Չնայած հաջող ֆինանսական վիճակին, ծանոթներին պարտքով փող մի տվեք, քանի որ 2023 թվականին մեծանում է պարտքով տված գումարը հետ չստանալու ռիսկը։

Ջրհոս (հունվարի 20 - փետրվարի 18)

кошелек фингороскоп

Աշխատանքը փոխելու և լրացուցիչ հնարավորություններ փնտրելու արդյունքում Ջրհոսների եկամուտը 2023 թվականին կտրուկ կավելանա։ Ձեր առջև կհայտնվեն նոր հեռանկարներ։ Այժմ Ջրհոսները վերջապես կկարողանան իրենց թույլ տալ կատարել ցանկալի գնումներ կամ մեկնել հետաքրքիր ճանապարհորդության։ Հրաժարվեք կասկածներից, քանի որ աստղերը խոստանում են կայուն շահույթ։ Այնուամենայնիվ, աշխատեք խելամտորեն ծախսել ձեր գումարը։

Ձկներ (փետրվարի 19 - մարտի 20)

рыбы, знак зодиака, гороскоп

Ֆինանսական բախտը կժպտա Ձկներին 2023 թվականի ամռանը։ Հենց այս ժամանակահատվածում արժե կատարել գործարքների մեծ մասը: Այնուամենայնիվ, Ձկներին խորհուրդ չի տրվում քամուն տալ բոլոր միջոցները և շուտ տոնել հաղթանակը։ Տարեվերջին ձեզ սպասվում են անսպասելի ու զգալի ծախսեր, որոնք ներառված չեն եղել բյուջեում։ Այդ իսկ պատճառով արժե զերծ մնալ գումարի վատնումից և ռացիոնալ տնօրինել ֆինանսները։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:25
28 Մարտի 2023
Հասանելի բոլորին. 14 օգտակար ֆինանսական սովորություններ
Եթե ցանկանում եք ապրել բարեկեցիկ, սովորեք ոչ միայն գումար վաստակել, այլև այն խելամտորեն ծախսել: Իսկ դրանում ձեզ կօգնեն օգտակար ֆինանսական սովորությունները, որոնք կներկայացնենք այս հոդվածում
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
13:05
24 Փետրվարի 2023
Եկամուտների հայտարարագրումը Հայաստանում. ինչպե՞ս է դա աշխատում
2023 թվականից Հայաստանում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնք պարտավորեցնում են երկրի բոլոր ռեզիդենտ քաղաքացիներին հարկային հայտարարագրեր ներկայացնել
10:15
10 Փետրվարի 2023
Ինչպե՞ս չփչացնել վարկային պատմությունը, և ինչու՞ է դա կարևոր
Մեզնից շատերը դիմում են ֆինանսական հաստատություններին վարկ ստանալու համար, բայց ոմանց տալիս են, իսկ ոմանց՝ մերժում: Ո՞րն է պատճառը, ի՞նչ է իրենից ներկայացնում ACRA վարկային բյուրոյի մոնիտորինգ ծառայությունը և վարկային սքորինգը,  ինչպե՞ս են դրանք ազդում վարկառուի վարկային պատմության վրա: «Նովոստի–Արմենիա»-ն փորձել է պարզել այս բոլոր նրբությունները
11:08
30 Հունվարի 2023
Կանայք բիզնեսում. պարզ կարծրատիպեր
Երբ Հայաստանում խոսում են բիզնեսի և գործարարների մասին, սովորաբար նկատի ունեն տղամարդկանց։ Թեև, ըստ վիճակագրության, վերջին տարիներին կանանց ձեռներեցության մասնաբաժինը երկրում անշեղորեն աճում է
10:43
20 Հունվարի 2023
Վարկի վաղաժամ մարում. դրական և բացասական կողմերը
Ցանկանում եք ժամկետից շուտ մարե՞լ վարկը, բայց կասկածում եք՝ արդյոք նման քայլը նպատակահարմա՞ր է, թե՞ոչ: «Նովոստի–Արմենիա»–ն ուսումնասիրել է խնդիրը և ներկայացնում է դրական ու բացասական կողմերը
10:35
23 Դեկտեմբերի 2022
Ինչպե՞ս դիմավորել Ամանորն ուրախ և չհայտնվել պարտքերի մեջ
Ինչպե՞ս կարելի է Ամանորը դիմավորել հետաքրքիր՝ միաժամանակ «չսնանկանալ» ու չանցնել խիստ տնտեսման ռեժիմի հետամանորյա օրերին
10:23
15 Դեկտեմբերի 2022
Հետևել ծախսերին և սովորեցնել երեխաներին տնօրինել գումարը. երեխաների համար բանկային քարտ բացելու 5 պատճառ
Մեծահասակների համար բանկային քարտն արդեն դարձել է կյանքի անբաժանելի մասը, իսկ, արդոք, այն պե՞տք է երեխաներին
09:30
07 Դեկտեմբերի 2022
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
10:38
29 Նոյեմբերի 2022
Բժշկական պարտադիր ապահովագրությունը Հայաստանում. սկզբունքներ և նպատակներ
Փորձել ենք պարզել, թե ինչ հիմնական նպատակներ և սկզբունքներ են ամրագրված նախագծի հայեցակարգում
12:00
22 Նոյեմբերի 2022
Իսկ դուք գիտե՞ք.10 հետաքրքիր փաստ հայկական դրամի մասին
Հայկական փողի առաջացման պատմությունն իր արմատներով գնում է հին ժամանակներ։ 1993 թվականի նոյեմբերի 22-ը համարվում է ժամանակակից հայկական ազգային արժույթի՝ «դրամի» ծննդյան օրը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 10 հետաքրքիր փաստ հայկական փողի մասին։
11:07
17 Նոյեմբերի 2022
Google Pay-ը եկել է հայկական շուկա. ներկայացնում ենք դրա առավելությունները
Նոյեմբերի 15-ից հայաստանցիների համար հասանելի դարձավ Google Pay վճարային համակարգը, որը նոր հնարավորություններ է բացում էլեկտրոնային վճարումների ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս