10 նորաձև գաջեթներ ժամանակակից կնոջ համար

14.03.2019, 11:16
Առաջարկում ենք 10 նորաձև գաջեթներ, որոնք անտարբեր չեն թողնի գեղեցիկ սեռի և ոչ մի ներկայացուցչի։
10 նորաձև գաջեթներ ժամանակակից կնոջ համար

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում, ի տարբերության բազմաթիվ երկրների, կանանց տոնը նշվում է մեծ թափով և տևում է ոչ թե մեկ օր, այլ մի ամբողջ ամիս։ Արդյունքում մարտի 8–ին նշվող Կանանց միջազգային օրը սահուն անցնում է մայրության և գեղեցկության տոնի, որը նշվում է ապրիլի 7–ին։ Այնպես որ հայ տղամարդիկ բավարար ժամանակ ունեն` իրենց կանանց, մայրերին, դուստրերին, քույրերին և ընկերուհիներին նվերներով ուրախացնելու համար։ Առավել ևս, որ ժամանակակից տեխնոլոգիաներն այսօր թույլ են տալիս ընտրել սիրելի կանանց համար բազմաթիվ օրիգինալ և պիտանի նվերներ։ 

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է 10 նորաձև գաջեթներ, որոնք անտարբեր չեն թողնի գեղեցիկ սեռի և ոչ մի ներկայացուցչի։ Առանձնահատկությունն այն է, որ օգտակար այդ իրերի մեծամասնությունն այսօր կարելի է գնել խանութներից կամ պատվիրել համացանցով` դրանց համար վճարելով 8–ից 50 հազար դրամ։

1. Rivacase մուլտիլիցքավորող սարք, որը համատեղելի է Qi ստանդարտ օգտագործող սմարթֆոնների հետ։ Սարքն ունի հակասահիչ ծածկույթ և ոչ մեծ չափեր։

 - рис.1

2. Սենսորային հայելի, որն օգնում է դիմահարդարվելիս, օրինակ, աչքերը կամ շրթներկը քսելու ժամանակ։ Ինտելեկտուալ համակարգն օժտված է լուսավորման, ինչպես նաև թեքվող հատուկ հարթակի հնարավորությամբ։

 - рис.2

3. Մուլտիսթայլեր, որը ներառում է վարսահարդարիչ, գանգրացնող սարք և մազերի խնամքի այլ գործիքներ։ Այս գաջեթը հնարավորություն է ընձեռում կնոջ կյանքը դարձնել ավելի գեղեցիկ և հարմարավետ։

 - рис.3

4. Դիմահարդարման խելացի վրձինը թույլ է տալիս արագ և հավասարաչափ տարածել դիմափոշին դեմքի վրա։ Ձայնի միջոցով այն ազդանշան է փոխանցում անհրաժեշտ գույնը խառնելու կամ ստանալու մասին։

 - рис.4

5. Էպիլյատոր, որը թույլ է տալիս մազահեռացում իրականացնել ջրի տակ։ Հարմար է այն կանանց, որոնք չեն կարողանում դիմանալ մազահեռացման ցավին։ Սարքն ունի բարձր ջրակայունություն և թույլ է տալիս դեպիլյացիա իրականացնել հենց լոգարանում։

 - рис.5

6. Անլար ականջակալներ (Bluetooth Headphones) կոմպակտ և հարմար են օգտագործման համար, ապահովում են հիանալի ձայն, կարող են մի քանի ժամ շարունակ աշխատել ավտոնոմ ռեժիմով: Դա թույլ է տալիս զբաղվել ակտիվ հանգստով և սպորտով:

 - рис.6

7. Ֆիտնես ժամացույց. հիանալի սարք է, որը բազմաթիվ օգտակար գործառույթներ ունի, որոնք կգնահատի յուրաքանչուր կին: Չէ՞ որ բոլոր կանայք ցանկանում են լինել առողջ և գեղեցիկ: Այս սարքի շնորհիվ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կկարողանան չափել զարկերակը, հետևել քնին: Ընդ որում ներկառուցված քայլաչափը թույլ կտա հաշվել կատարած քայլերի քանակը, իսկ կալորիաների հաշվիչը կորոշի, թե որքան կալորիա եք դուք օգտագործում:

 - рис.7

8. Էլեկտրոնային գիրք. կոմպակտ պլանշետային սարք է, որը նախատեսված է, մասնավորապես, գիրք կարդալու համար: Կանանց դուր կգա այս նվերը, քանի որ սարքի մեջ կարելի է ներբեռնել մեծ ծավալի գրականություն: Նման էլեկտրոնային գիրքը կտեղավորվի ցանկացած կանացի պայուսակում և միշտ կլինի ձեռքի տակ:

 - рис.8

9. Բջջային հեռախոսների համար նախատեսված մարտկոցը (power bank) թույլ է տալիս լիցքավորել հեռախոսը անգամ այն վայրերում, որտեղ չկա էլեկտրացանցի հասանելիություն: Այն իսկապես անփոխարինելի է ճամփորդությունների սիրահարների, բիզնես կանանց և ընդհանրապես յուրաանչուր կնոջ համար: 

 - рис.9

10. Խելացի կշեռք. շատ պահանջված իր է, քանի որ ժամանակակից կանայք հետևում են իրենք կազմվածքին` փորձելով չափը չանցնել քաղցրեղենի հարցում: Այդ հրաշք սարքը կօգնի վերահսկել ոչ միայն քաշը, այլև չափել մարմնի ճարպի մակարդակը, որպեսզի հետագայում հնարավոր լինի ազատվել դրանից: Ի դեպ, խելացի կշեռքը ցույց կտա նաև, թե որքան ավելորդ քաշ է հաջողվել կորցնել դիետաների և մարզասրահներ այցելելու արդյունքում:

 - рис.10

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: