626.73
6.99
533.84
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես խուսափել տարածված ֆինանսական սխալներից

10:27
13 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Եկել է ամառային արձակուրդների ժամանակաշրջանը, և բնական է, որ զգեստապահարանը թարմացնելու, բազմաթիվ գնումներ կատարելու ցանկություն է առաջանում։ Այսպես էլ կատարվում են ֆինանսական սխալները, որոնց համար հետո ստիպված ես լինում վճարել։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն, ուսումնասիրելով իրավիճակը, ներկայացնում է առավել տարածված ֆինանսական սխալները, որոնք կատարում են մարդիկ իրենց առօրյայում, ինչպես նաև փորձել է ներկայացնել այդ սխալները չկատարելու միջոցները։

Ֆինանսական բոլոր սխալները կարելի է պայմանականորեն բաժանել առօրյա և երկարաժամկետ ծրագրերի ու ծախսերի հետ կապված սխալների։

Առօրյա սխալների շարքին կարելի է դասել.

1. Ֆինանսական հաշիվների բացակայություն

Кошелек финансовая подушка

Դուք չեք ֆիքսում ձեր ծախսերն ու խանութ գնալիս չեք կազմում անհրաժեշտ գնումների ցուցակ։ Այդ պատճառով չգիտեք, թե ինչի վրա կծախսեք գումար և ինչ գնով կգնենք, հատկապես եթե գնումները կատարվել են մի քանի խանութներում։ Երբեմն կատարում եք անպետք գնումներ` գայթակղվելով գեղեցիկ փաթեթավորմամբ և անգամ չնայելով գնապիտակին։ Ի դեպ, վառ գույնի փաթեթավորման իմաստը հենց դա է, և դուք վճարում եք մոտ 20% ավել գումար։ Հաշվարկեք ամենօրյա ծախսերն ու ամսվա վերջում կզարմանաք, թե որքան է ձեզ հաջողվում տնտեսել ընտանեկան բյուջեում։

2. Անհաջող գնումներ

покупки

Շտապ գնելով որևէ ապրանք դուք չեք նկատել խոտանը։ Դա կարող է լինել տեխնիկա, հագուստ, կոշկեղեն, ժամկետանց մթերք։ Մի զլացեք և մի ամաչեք վերադառնալ խանութ ու ձևակերպել ապրանքի հետ վերադարձը, դուք ունեք դրա օրինական իրավունքը։ Պարզապես պահպանեք չեկը, այդ կերպ դուք կկարողանաք վերադարձնել գումարը։

3. Անտեսում եք զեղչերը, ակցիաները, քեշբեքով բանկային քարտերը

Кошелек, промокод, скидки

Այս ամենից չարժե հրաժարվել, քանի որ զեղչերի և ակցիաների առկայությունը թույլ կտա ձեզ իսկապես գումար տնտեսել։ Հետևեք սեզոնային զեղչերին, որոնց ժամանակ գները նվազում են 50-70%–ով։ Ուշադիր եղեք և հնարավորություն կունենաք ձեռք բերել նորմալ որակի ապրանքներ կրկնակի էժան գնով։ Բացի այդ, մի անտեսեք եկամուտ ստանալու հնարավորությունը` չկրճատելով ծախսերը։ Դա վերաբերում է բանկային դեբետային քարտի օգտագործմանը` քեշբեքի հնարավորությամբ։ Համեմատեք բանկային առաջարկներն ու ընտրեք ձեզ համար ամենաշահավետը։

4. Թեթև եք դրամ ծախսում

кошелек деньги

Խանութներում ապրանքների առատությունը հանգեցրել է, որ շատերը կորցրել են պատկերացումն այն մասին, թե ինչն է իսկապես անհրաժեշտ, իսկ առանց ինչի կարելի է հանգիստ ապրել: Իմպուլսիվ, ինքնաբուխ գնումները բավականին մեծ ֆինանսներ են կլանում: Եթե դուք ինչ-որ իր եք հավանել, մի գնեք այն միանգամից, այլ գոնե մեկ օրով հետաձգեք գնումը: Եթե մյուս օրն այդ իրը ձեզ համար նույնքան գրավիչ մնա, ապա կարող եք հանգիստ խղճով գնել այն:

5. Գայթակղվում եք ձանձրալի գովազդով
Ամենուրեք մեզ հետապնդող գովազդն արդեն ենթագիտակցական մակարդակում մեր վզին է փաթաթում բրենդային ապրանքներ, որոնք տարբերվում են իրենց անալոգներից բարձր գնով և արտադրողի ագրեսիվ գովազդով: Այդ իսկ պատճառով թույլ մի տվեք ձեզ գայթակղեցնել և գնմանն ավելի ուշադիր մոտեցեք: Ընտրելով ապրանքը` առաջնորդվեք «գին-որակ» հարաբերակցությամբ, այլ ոչ թե դրա` գովազդված լինելով:

Երկարաժամկետ ծրագրերի և ծախսերի հետ կապված սխալներ

6. Անվտանգության ֆինանսական բարձիկի բացակայությունն անկանխատեսելի և ֆորսմաժորային հանգամանքների դեպքում: 

Кошелек финансовая подушка

Անվտանգության բարձիկ ձևավորելու համար բավարար է մի կողմ դնել յուրաքանչյուր ֆինանսական մուտքի 10 տոկոսը: Անվտանգության բարձիկը պետք է թույլ տա ապրել 3-ից 6 ամիս մշտական եկամտի դադարեցման դեպքում: Խնայողություններն ավելի լավ է անել բանկային դեպոզիտում, քանի որ այստեղ դրանք աստիճանաբար կավելանան տոկոսների հաշվին: Եթե պահեք ձեր խնայողությունները տանը, դա էլ կարող է ֆինանսական սխալ լինել, քանի որ դրանք կարող է ուտել գնաճը կամ հափշտակեն կողոպտիչները: Անվտանգության բարձիկը չի կարելի ձեռք տալ մինչև այն պահը, հանուն ինչի այն ստեղծվել է:

7. Ֆինանսական սխալներ վարկեր ստանալիս

кошелек кредит заемщик

Հատկապես խոշոր և երկարաժամկետ վարկ վերցնելուց առաջ մանրամասն գնահատեք ձեր ֆինանսական հնարավորությունները։ Եթե վարկը մարելու համար պետք է ծախսեք անձնական կամ ընտանեկան բյուջեի ավելի քան 30%–ը, ապա մի վերցրեք նման վարկ, քանի որ այն ձեզ համար կդառնա չափազանց ծանր բեռ։ Ավելի լավ է սկզբից մտածեք եկամուտներն ավելացնելու մասին։

8. Եկամոտի միակ աղբյուրը հսկայական ռիսկ է։ Օրինակ, եթե դուք կորցնեք աշխատանքը, ապա ձեր անձնական բյուջեն կդադարի համալրվել։ Պետք է ունենալ մի քանի եկամտի աղբյուր, օրինակ հիմնական աշխատանքից բացի պետք է ավել գումար վաստակել ազատ ժամանակ (համացանցում, հոբբիի դրամայնացում, վերանորոգման աշխատանքներ և այլն), որը կօգնի վաստակել առօրյա կարիքների համար նախատեսված գումարը։ Եկամտի աղբյուրները պետք է դիվերսիֆիկացված լինեն, ընդ որում` ոչ միայն ակտիվ, այլև պասիվ։

9.   Միայն ակտիվ եկամտի առկայություն. այսօր ակտիվ եկամուտն արդեն թույլ չի տալիս ունենալ բարեկեցիկ կյանք։ Աշխատանքը (եկամտի ակտիվ աղբյուրը) պետք է օգտագործել որպես կապիտալի աղբյուր` ներդրումների միջոցով պասիկ եկամտի անցնելու համար։

10. Չմտածված ներդրումներ

0 кошелек инвестиции

Հարկավոր է մեծ զգուշությամբ մոտենալ գումար ներդնելուն և պասիվ եկամտի աղբյուրներ ստեղծելուն` ֆինանսական բուրգի և տարատեսակ կասկածելի նախագծերի չբախվելու համար։ Սկսեք քչից, ամեն ինչ մանրամասն մշակեք և գնահատեք ռիսկերը։ Ներդրում կատարելիս ամենակարևորը սկզբում ներդրված կապիտալը չկորցնելն է, իսկ հետո արդեն գումար վաստակելը։

11. Ֆինանսական նպատակների և անձնական ֆինանսական պլանի բացակայություն. եթե դուք չունենաք ֆինանսական նպատակ, պարզապես չեք ունենա ձգտումներ։ Իսկ դրված նպատակներին կօգնի հասնել անձնական ֆինանսական պլանը։ Ֆինանսական կայուն վիճակի հասնելու համար դրեք իսկապես հասանելի ֆինանսական նպատակներ և պլանավորեք անձնական ֆինանսները ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ հեռանկարում։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:13
15 Դեկտեմբերի 2020
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
11:11
04 Դեկտեմբերի 2020
Խնայողություն և ներդրումներ. 3 առանցքային տարբերություն
Խնայողություն և ներդրումներ. 3 առանցքային տարբերություն
11:24
30 Նոյեմբերի 2020
Բանկային ավանդների երաշխիք. 6 փաստ, որ պետք է իմանա յուրաքանչյուր ավանդատու
Բանկային ավանդների երաշխիք. 6 փաստ, որ պետք է իմանա յուրաքանչյուր ավանդատու
10:53
27 Նոյեմբերի 2020
Ինչպե՞ս գումար տնտեսել Սև ուրբաթի ժամանակ և չխաբնվել. 5 խորհուրդ
Black Friday–ն կամ Սև ուրբաթը վերջին տարիներին ավելի շատ է տարածվում Հայաստանում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ներկայացնել, թե ինչ է Սև ուրբաթը և տալ մի քանի խորհուրդ` երկար սպասված զեղչերի ժամանակ չխաբվելու համար։

09:30
23 Նոյեմբերի 2020
Հայկական դրամը. ստեղծման պատմություն
Նախօրեին հայկական դրամի ծննդյան օրն էր, առաջարկում ենք փոքրիկ շրջագայություն կատարել դեպի փողերի պատմություն
10:29
20 Նոյեմբերի 2020
10 ֆինանսական սխալներ, որոնք անհետևանք չեն մնա ճգնաժամի ժամանակ
10 ֆինանսական սխալներ, որոնք անհետևանք չեն մնա ճգնաժամի ժամանակ
10:43
13 Նոյեմբերի 2020
Վարկային զիջումներ, տույժերի վերացում. ի՞նչ քայլերի են դիմել հայկական բանկերը
Վարկային զիջումներ, տույժերի վերացում. ի՞նչ քայլերի են դիմել հայկական բանկերը
12:26
11 Նոյեմբերի 2020
Ինչպես կայունացնել իրավիճակն անկայուն ժամանակներում. 6 խորհուրդ
Եթե  իսկապես ուզում եք ինչ–որ բան փոխել կյանքում, ապա հաստատ պետք կգան մեր պրակտիկ խորհուրդները, որոնք կօգնեն նվազագույն կորուստներով անցնել դժվարությունների միջով և զարգանալ նոր պայմաններում
13:48
04 Նոյեմբերի 2020
Գրավատների մասին հինգ միֆեր, պարզում ենք բոլոր նրբությունները
«Նովոստի–Արմենիա»-ն ներկայացնում է հինգ ամենատարածված միֆերը գրավատների մասին
11:46
30 Հոկտեմբերի 2020
Խնայողական հաշի՞վ, թե՞ ավանդ. պարզում ենք մանրամասները
Պարզում ենք, թե խնայողական հաշիվն ինչով է տարբերվում բանկային ավանդներից, և որ դեպքում է նպատակահարմար օգտվել հենց դրանից
11:54
28 Հոկտեմբերի 2020
Դժվար ժամանակներում բիզնես վարելու 7 խորհուրդ հայ տնտեսագետից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հրապարակում է Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական ​​հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանի խորհուրդները, որոնց պետք է հետևել պատերազմի և COVID-19 պայմաններում։
10:54
23 Հոկտեմբերի 2020
Առցանց հանգանակություններ. ինչպե՞ս բացահայտել չարագործներին` բարեգործություն կատարելիս
Առցանց հանգանակություններ. ինչպե՞ս բացահայտել չարագործներին` բարեգործություն կատարելիս