Ինչպե՞ս ճիշտ պատրաստվել արձակուրդին. մի քանի օգտակար խորհուրդ
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ցանկացած ճամփորդություն միշտ կապված է հոգսերի հետ, իսկ արձակուրդային ճամփորդությունն` առավել ևս։ Արձակուրդի նախապատրաստման ողջ ընթացքը կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի փուլի.
· անհետաձգելի գործերի ավարտ
· ճամփորդության հետ կապված կազմակերպչական հարցերի լուծում
· բնակարանի պատրաստում մինչև ճամփորդության մեկնելը (եթե դուք մեկնում եք ամբողջ ընտանիքով)
· ճամփորդության ժամանակ անհրաժեշտ իրերի դասավորում
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը կազմել է անհրաժեշտ բոլոր գործերի մոտավոր ցուցակը, որոնք հարկավոր է ավարտել մինչև ճամփորդության մեկնելը` հանգիստը չփչացնելու և ավելորդ ծախսերից խուսափելու համար։ Եկեք ավելի մանրամասն ուսումնասիրենք ճամփորդության նախապատրաստման փուլերը։
Անհետաձգելի գործերի ավարտ

Կարգի բերեք ձեզ ֆինանսական գործերը (վճարեք հաշիվները, վարկերը, կոմունալ ծառայությունները, պարտքերը և այլն)։ Իհարկե, մեր օրերում համացանցի և համապատասխան գաջեթների առկայության դեպքում դա կարելի է անել աշխարհի ցանկացած կետից, սակայն, ամեն դեպքում, ավելի լավ է այդ ամենն անել նախօրոք։
Շատ կարևոր է շահավետ փոխարժեքով ձեռք բերել այն երկրի արտարժույթը, ուր պատրաստվում եք մեկնել։ Քարտի վրա գումար փոխանցեք, սակայն միշտ ձեզ հետ ունեցեք կանխիկ գումար։ Մանր թղթադրամը միշտ պետք կգա` մի շիշ ջուր գնելու կամ տաքսու գումարը վճարելու համար։
Աշխատավայրում ավարտեք բոլոր շտապ գործերը, հակառակ դեպքում հետաձգված պայմանագրերի, չկնքված գործարքների, կուտակված այլ ծրագրերի մասին մտքերը կարող են փչացնել ձեր հանգիստը։ Կապի ժամանակակից միջոցների դեպքում ձեր ղեկավարությունը կարող է գտնել ձեզ, որտեղ էլ որ լինեք։ Իսկ դա, բնականաբար, կարող է փչացնել ձեր հանգիստը։
Լիցքավորեք գաջեթները, որոնք պատրաստվում ենք վերցնել ձեզ հետ և գումար փոխանցեք ձեր հեռախոսահամարի վրա (իմացեք ռոումինգի մասին)։
Ճամփորդության հետ կապված կազմակերպչական հարցերի լուծում
Շատ կարևոր է կատարել անհրաժեշտ պատվաստումները, եթե դուք մեկնում եք էկզոտիկ երկիր։ Հարկավոր է պարզել նաև, թե ինչ է կարելի ներկրել և արտահանել երկրից։
Մինչև ճամփորդության մեկնելը խորհուրդ ենք տալիս ծանոթանալ այդ երկրում տիրող իրավիճակին։ Հիմա աշխարհի տարբեր անկյուններում շատ են գրանցվում տեխնածին աղետներ, քաղաքական ու սոցիալական անկայուն իրավիճակներ, այդ պատճառով ավելի լավ է ռիսկի չդիմել։ Անպայման ծանոթացեք տեղեկատվությանն այն վայրերի մասին, որոնք ցանկանում եք այցելել, ինչպես նաև այն վայրերի, ուր զբոսաշրջիկներն ավելի լավ է չգնան։
Ապահովության համար նպատակահարմար է ունենալ այն կազմակերպությունների հեռախոսահամարները (օրինակ հյուպատոսություն և դեսպանություն), որտեղ կարելի է դիմել հանգստի ժամանակ առաջացած ֆորս–մաժորային իրավիճակների դեպքում։
Եվ, իհարկե, հարազատներին փոխանցեք ձեր կոորդիանտները ։
Պատրաստեք բնակարանը մինչև ձեր մեկնումը (եթե դուք մեկնում եք ամբողջ ընտանիքով)

1. Կարգի բերեք ձեր տունը, որպեսզի ստիպված չլինեք մաքրությամբ զբաղվել վերադառնալուց անմիջապես հետո։
2. Հոգ տարեք բնակարանը գողերից պաշտպանելու մասին: Ավելի լավ է տեղադրել ազդանշանային համակարգ ու պայմանավորվել հարևանների կամ բարեկամների հետ, որպեսզի նրանք ուշադիր լինեն:
3. Մի մոռացեք դուրս դալուց առաջ ստուգել արդյուք անջատված են բոլոր էլեկտրական սարքերը, գազն ու ջուրը: Էլեկտրաէներգիան ավելի լավ է ամբողջովին անջատել:
Ճամփորդության ժամանակ անհրաժեշտ իրերի դասավորում
Ճամփորդությանը պատրաստվելիս սա, թերևս, ամենապատասխանատու և աշխատատար փուլն է, քանի որ հավաքելով շատ իրեր`դուք միայն խնդիր կստեղծեք`կապված ուղեբեռի հետ: Հիշեք, որ օդանավակայանում ստիպված կլինեք վճարել յուրաքանչյուր ավելորդ կիլոգրամի համար: Այդ իսկ պատճառով վերցրեք միայն ամենաանհրաժեշտ իրերը, առանց որոնց չեք կարողանա և ստիպված կլինեք գնել տեղ հասնելու պես՝ ծախսելով ավելորդ գումար:
Փաստաթղթեր և գումար (անձնագիրը, երեխայի փաստաթղթերը, տուրիստական գործակալությունից ստացված բոլոր թղթերը, կանխիկ գումարը, պլաստիկ քարտերը, ապահովագրությունը, տոմսերը, վարորդական իրավունքները, հյուրանոցի ամրագրումն ապացուցող փաստաթղթերը, դեղատոմսերը, եթե ձեզ անհրաժեշտ են հատուկ դեղամիջոցներ): Ձեր հանգստության համար պատճենահանեք բոլոր փաստաթղթերը և ուշադիր եղեք բնօրինակներին։
Ճամփորդական դեղատուփ, որը պետք է լինեն ձեր հիմնական դեղամիջոցները ճամփորդության ողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև առաջին անհրաժեշտության որոշ դեղամիջոցներ, որոնք կարող են ձեզ պետք գալ (ադսորբենթներ՝ սմեկտա և այլն, ցավազրկողներ, ջերմության, մրսածության, այրվածքների և ալերգիա դեմ դեղամիջոցներ, փորլուծության դեմ դեղեր, միջատների խայթոցներից առաջացած քորը մեղմացնող միջոցներ, հակաբորբոքային դեղամիջոցներ, սրտխառնոցի դեմ դեղամիջոցներ և լուծողական, սիրտ–անոթային համակարգի համար նախատեսված դեղեր, հակաբիոտիկներ, ֆերմենտային միջոցներ՝ մեզիմ, ֆեստալ, կոշտուկների համար նախատեսված և սովորական սպեղանի, յոդ, բինտ, ջրածնի պերօքսիդ և այլն):
Հոգուստ և կոշկեղեն. հիմնական պահանջը՝ ամեն ինչ պետք է լինի առավելագույնս հարմար: Ցանկացած ձեր հագուստ և կոշիկ պետք է հարմար լինի ցանկացած առիթի համար, որպեսզի ունենաք հագուստ թատրոնի, էքսկուրսիայի, սար բարձրանալու, հյուրանոցի համարում հանգստանալու համար։
Եթե մեկնում եք ծով, պետք է վերցնեք լողափի համար անհրաժեշտ պարագաներ (լողազգեստ և ծովափնյա հողաթափեր, գլխարկ, հովանոց և արևային ակնոցներ, արևայրուքի համար/դեմ միջոցներ, միջատների դեմ միջոցներ, լողափնյա ծածկոց կամ փչովի ներքնակ, պայուսակ և այլն): Ծովափի պարագաներն ավելի լավ է առանձին դասավորել:
Կոսմետիկա և հիգիենայի պարագաներ. կոսմետիկայի հարցում յուրաքանչուր կին ինքնուրույն է կողմնորոշվում: Սակայն դեկորատիվ կոսմետիկայից բացի, անհրաժեշտ է վերցնել ախտահանիչ միջոցներ, կանացի հիգիենայի պարագաներ, դեմքի, ձեռքերի և ոտքերի քսուքներ, օծանելիք, շամպուն, ատամի մածուկ, ատամի խոզանակ և այլն:
Գաջեթներ և տեխնիկական միջոցներ, առանց որոնց հնարավոր չէ մեր օրերում (բջջային հեռախոս և լիցքավորիչ, ֆոտոապարատ, լիցքավորիչ ու հիշողության ազատ քարտեր, նոութբուքն ու նրա լիցքավորիչը, նավիգատոր, լապտեր` մարտկոցով, էլեկտրոնային գիրք):
Եթե դուք հաղթահարել եք արձակուրդի նախապատրաստման բոլոր փուլերը, ապա կվայելեք ձեր հանգիստն առանց որևէ խնդրի ու տհաճ անակնկալների:
Մողթում ենք հաճելի հանգիստ ու դրական լիցքեր:–0–
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

