Ամեն ինչ վարկի մասին. տեսակներ, տոկոսադրույք, ժամկետներ
12.06.2018,
11:59
Վարկն ամենատարածված ֆինանսական ծառայությունն է Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վարկն ամենատարածված ֆինանսական ծառայությունն է Հայաստանում։ Վարկը հնարավորություն է տալիս խնայողություններ չունենալու դեպքում ևս ձեռք բերելու ապրանքներ, ծառայություններ, օրինակ` ֆինանսավորել կրթությունը կամ բիզնեսը:
Վարկը և դրա տեսակները
Վարկը պայմանավորվածություն է բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան և քաղաքացու միջև, որի համաձայն, այդ պահին հաճախորդը ստանում է դրամական միջոցներ/ապրանք/ծառայություն՝ հետագայում վճարելու նախապայմանով:Վարկի մայր գումարի հետ հիմնականում վճարվում են նաև տոկոսագումարներ (այսպես կոչված՝ տոկոս):
Ֆինանսական աշխարհում հաճախ են խոսում լավ և վատ վարկերից: Լավ է համարվում այն վարկը, որը հետագայում հավելյալ եկամուտ է ապահովում: Այդպիսին կարող են համարվել, օրինակ՝ ուսանողական վարկերը, բիզնես վարկերը:
Ինչ անել, որ վարկը տրամադրվի
Վարկ տրամադրելիս վարկատուն պետք է համոզվի, որ հաճախորդն ի վիճակի կլինի վերադարձնել վարկը, այսինքն՝ ունի այդպիսի ցանկություն ու կարողություն:
Այդ ցանկությունն ու կարողությունը կոչվում է վարկունակություն:

Ֆինանսական կազմակերպությունները վարկունակության գնահատման համար ստուգում են 5 հանգամանք.
Վարկային բնավորություն. մինչ վարկ տրամադրելը վարկատու կազմակերպությունը ցանկանում է համոզվել՝ արդյո՞ք, հաճախորդը վստահելի անձ է որպես վարկառու, պատշաճ կերպով կատարե՞լ է իր նախկին պարտավորությունները, թե՞ ոչ: Դա պարզելու համար վարկատու կազմակերպությունը ուսումնասիրում է վարկառուի վարկային պատմությունը:
Կարողություն. ստուգվում են վարկառուի եկամուտները և ծախսերը, որքա՞ն աշխատավարձ է ստանում, ի՞նչ այլ եկամուտներ ունի, որքա՞ն մասը կարող է հատկացվել վարկի մարմանը:
Ունեցվածք/կապիտալ. ֆինանսիստների կարծիքով՝ եթե վարկառուի կարողությունը (նախորդ կետում նշված) մեծ է, սակայն չունի կապիտալ (տուն, ավտոմեքենա, անշարժ գույք և այլն), ուրեմն չիխնայում և չի մտածում վաղվա մասին: Կապիտալը «հետաքրքրում է» վարկունակությունը գնահատողներին, քանզի եթե մի օր հաճախորդը դադարի եկամուտ ստանալ, կկարողանա վաճառել իր կապիտալը, այն վերածել կանխիկ միջոցների և վճարել վարկը մինչև եկամտի նոր աղբյուրի ձեռքբերումը:
Գրավ, երաշխավորություն. ապահով միջոց է, որ վարկառուն կկատարի իր պարտավորությունը: Վարկառուի գրավը գումարի վերածելու միջոցով կազմակերպությունը կարող է հետ ստանալ իր գումարը: Որոշ վարկատեսակներ, օրինակ՝ ուսանողական վարկերը, տրամադրվում են ոչ թե գրավի, այլ ծնողների/խնամակալների երաշխիք/երաշխավորության հիման վրա:
Այլ պայմաններ. ունենալով շատ երեխաներ, մեծահասակ ծնողներ, շատ ծախսերի պատճառով հնարավոր է, որ վարկառուն չկարողանա մարել վարկը: Վարկատու կազմակերպությունները հաշվի են առնում նաև այս և այլ հանգամանքներ, ինչպես օրինակ՝ որքանով է կայուն վարկառուն – հաճա՞խ է փոխում աշխատավայրը, բնակավայրը և այլն:

Երաշխավորի կարևորությունը
Վարկ տրամադրելիս վարկատու կազմակերպությունները վարկառուներից հաճախ պահանջում են ներկայացնել երաշխավոր կամ երաշխավորներ, որպեսզի համոզված լինեն, որ վարկը կվերադարձվի:
Երաշխավորը հավասարապես պատասխանատու է վարկի վերադարձման համար. եթե վարկառուն չկատարի վճարումները, երաշխավորից են պահանջելու վարկի մարումը:
Այնպես որ, երաշխավոր դառնալուց առաջ պետք է ծանր ու թեթև անել։
Եթե վարկառուն վարկը չմարի, երաշխավորն է մարելու այն: Վերջինս կարող է անգամ զրկվել սեփական գույքից, իսկ վարկառուն վատ վարկային պատմություն կձևավորի: Նույնը սպասվում է նաև երաշխավորին:
Վարկի գինը
Վարկառուների շրջանում այսպիսի միտք է տարածված. «Վարկ վերցրի 15%-ով, վրաս նստեց 25 տոկոս»։
Սպառողական վարկերի վերաբերյալ վարկատուները հրապարակում են երկու տոկոսադրույք` «տարեկան անվանական տոկոսադրույք» և «տարեկան փաստացի տոկոսադրույք»: Երբ վարկառուն վարկ է վերցնում, ապա պարտավորվում է վերադարձնել, ինչպես նաև վճարել դրա դիմաց որոշակի տոկոս:
Տարեկան անվանական տոկոսադրույքը, որպես կանոն, ամրագրված է լինում, սակայն երբեմն վարկառուին կարող են առաջարկել նաև «լողացող» կամ փոփոխական տոկոսադրույք: Դա նշանակում է, որ տոկոսադրույքը կարող է բարձրանալ կամ իջնել՝ կախված որևէ գործոնից, օրինակ` վերաֆինանսավորման տոկոսադրույքից: Բացի տոկոսավճարումից, վարկ ստանալու համար, հնարավոր է, լինեն նաև այլ ծախսեր. օրինակ` վարկի տրամադրման և սպասարկման վճարներ, գրավի գնահատման ծախսեր, ապահովագրական ծախսեր և այլն: Այլ ծախսերը մեծացնում են վարկի իրական ծախսը: Այդ իրական ծախսին կարող եք ծանոթանալ փաստացի տոկոսադրույքի միջոցով:Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե ինչ տոկոսադրույքով կտրամադրվեր վարկը, եթե տոկոսադրույքի հաշվարկում ներառվեին նաև վարկի տրամադրման և սպասարկման պարտադիր բոլոր վճարները, ինչպես նաև հաշվի առնվեր, թե որքան հաճախ են վճարվում տոկոսները:
Եթե ժամանակին և պատշաճ չի մարվում վարկը
Ամենատարբեր պատճառներով հնարավոր է, որ վարկառուն չկարողանա մարել իր վարկը: Թեև խորհուրդ է տրվում չգրանցել ուշացումներ, բայց եթե անվճարունակությունը կրում է ժամանակավոր բնույթ, ապա հնարավոր է բանակցել ֆինանսական կառույցի հետ, որը գուցե ընդառաջի և երկարաձգի մեկ ամսվա վճարումը: Կենտրոնական բանկը չի կարող միջնորդել այս հարցում:
Այլ պարագաներում՝
• Վարկի մարումը կատարվում է երաշխավորության կամ գրավի միջոցով: Այն դեպքում, երբ գրավը չի ապահովում համապատասխան գումար (օրինակ՝ գրավի առարկայի շուկայական գինը նվազել է), ապա վարկառուն պատասխանատու եք դառնում նաև ձեր անձնական գույքով:
• Բացի ֆինանսական հետևանքներից, վարկառուն կրում է նաև վատ վարկային պատմություն ձևավորելու հետևանքները: Վարկատու կազմակերպությունը վարկառուի մարումների ուշացման վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է ԱՔՌԱ վարկային բյուրո և Կենտրոնական բանկի վարկային ռեգիստր:
• Վատ վարկային պատմություն ունենալու բացասական հետևանքն այն է, որ հետագայում վարկատուները կա՛մ կարող են հրաժարվել կոնկրետ անձին վարկ տրամադրելուց, կա՛մ կարող են ավելի խիստ պայմաններով վարկեր տրամադրել (բարձր տոկոսադրույք, կարճ ժամանակահատված և այլն):
• Լավ վարկային պատմությունը, ընդհակառակը, կհեշտացնի վարկի ստացման գործընթացը, վարկառուին կարող են առաջարկել ավելի շահավետ պայմաններ:
Վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցները ներառում են տեղեկատվություն վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարիների վերաբերյալ:
Վարկառուն հնարավորություն ունի տարին մեկ անգամ վերցնել իր վարկային զեկույցը և ստուգել վարկային վարքագիծը: Չկա որևէ վճարում, որով հնարավոր է բարելավել սեփական վարկային պատմությունը, կա միայն ավելի խելամիտ մոտեցում անձնական ֆինանսներին:
Նյութի սկզբնաղբյուրին կարող եք ծանոթանալ www.abcfinance.am կայքում։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-

Загружается новость ... "Лево"