Բջջային բանկ կամ ինչի համար է պետք բանկը գրպանում
Եվ դա կլինի ճիշտ պատասխան, քանի որ բանկային քարտի սեփականատիրոջ համար բջջային բանկինգն ավելի հարմարավետ է, քան բոլոր այլ ավանդական գործողությունները բանկի հետ, որոնք մինչ այս իրականացվում էին հեռախոսի միջոցով` օպերատորի օգնությամբ կամ պահանջում էին անձնական ներկայությունը բանկում։
Հաճախորդի համար բջջային բանկի անվիճելի առավելություն է հարմարավետությունն ու ժամանակի տնտեսումը, քանի որ բջջային հեռախոսը միշտ ձեռքի տակ է և բազմաթիվ օգտակար գործառույթներ ունի` ներառյալ վճարումների կատարում։
Բանկի տեսանկյունից բջջային բանկինգը խոստումնալից և կարևոր մարքեթինգային գործիք է հաճախորդներ ներգրավելու համար և տեղեկություն տրամադրելն է առաջիկա իրադարձությունների, ինչպես նաև վարկային կազմակերպության նոր ծառայությունների մասին։
Իսկ հաճախորդների համար դա լավ հնարավորություն է առանց ավելորդ ռիսկերի ավելի հաճախ օգտագործել բանկային քարտը տարբեր ծառայությունների ու ապրանքների համար վճարելու տեսանկյունից։ Ընդ որում, բջջային տեխնոլոգիաների արագ զարգացման դարաշրջանում սմարթֆոնը կարելի է օգտագործել որպես համակարգիչ տարբեր վայրերում և տարբեր ժամերի։
Միաժամանակ ժամանակակից սմարթֆոնների օպերացիոն համակարգերն ունեն անձնական տվյալների ավելի հզոր պաշտպանություն, քան համակարգիչը կամ նոութբուքը։
Այսպսիսով, բանկերը, զարգացնելով բջջային ծառայությունների տրամադրման ուղղություները, բարձրացնում են միաժամանակ նաև իրականացվող գործողություների անվտանգությունը։
Այսօր բանկերն առաջարկում են հաճախորդներին օգտվել բջջային բանկինգի տեխնոլոգիական առավելություններից և ինքնուրույն կառավարել սեփական բանկային հաշիվները` բջջային հերախոսի կամ սմարթֆոնի միջոցով։
Պետք է հաշվի առնել նաև այն, որ բջջային բանկինգի ծառայություները տրամադրվում են այսօր շատ չնչին արժողությամբ կամ անվճար։
Ո՞րն է այստեղ բանկի շահը

Արդարացի հարց է։ Ոչ մի բանկ չի աշխատի վնասով։ Այդ դեպքում, ո՞րն է այդ բանկի շահութաբերության գաղտնիքը։
Փորձագետներն ասում են, որ բանկերն ուղիղ շահույթ բջջային բանկինգից չունեն, սակայն դա կարևոր գործիք է իրենց համար։
Բջջային բանկինգը կարող է օգնել վարկային կազմակերպությանը լուծել միանգամից երկու խնդիր. ներգրավել իր համար ավելի մեծ հետաքրքրություն ներկայացնող թիրախային հատվածների հաճախորդներին և բարձրացնել ավելի վաղ ներգրավված հաճախորդների հավատարմության մակարդակը։
«Բջջային բանկն» ինտերնետ բանկի այնպիսի հատուկ տարբերակ է, որը հարմարեցված է հենց ոչ մեծ էկրաններով բջջային սարքերից աշխատելու համար: Դրա մյուս առանձնահատկությունն այն է, որ «բջջային բանկն» օժտված է ավելի պարզ ինտերֆեյսով և ֆունկցիանոլով:
«Բջջային բանկի» այլ արտահայտված առավելություններին կարելի է դասել`
- հատուկ տարբերակների առկայությունը, որոնց միջոցով կարելի է վճարել կոմունալ վճարումները և բջջային ծառայությունները;
- նույն բանկում քարտից քարտ գումար փոխանցելու հնարավորություն;
- էլեկտրոնային դրամապանակի լիցքավորում;
- բանկային հաշվի շարժի և ընթացիկ վիճակի մասին քաղվածք ստանալը;
- հաշվի արգելափակում անհրաժեշտության դեպքում;
- մասնակցություն բանկի կատարած գործառույթներին
Ամփոփելով դրական կողմերը` կարելի է ասել, որ բջջային բանկի գլխավոր առավելությունն արագ հաշվարկները և օգտատիրոջ առջև դրա օգնությամբ կատարած գործառույթի իրականացման համակարգի արագ հաշվետվությունն է:
Իսկ այժմ բացասական կողմերի մասին

Դժվար թե բջջային հեռախոսի, սմարթֆոնի կամ պլանշետի փոքր էկրանը կարելի է համարել լուրջ խոչընդոտ աշխատանքի համար: Տվյալ հանգամանքից կարող են դժգոհել միայն տեսողության խնդիր ունեցող մարդիկ:
Բայց խնդրի էությունն այն դա չէ, այլ այն, որ բջջային բանկի «օպտիմալացված» ֆունկցիոնալը թելադրված է ոչ թե սմարթֆոնների հնարավորությունների սահմանափակությամբ (ժամանակակից սմարթֆոնները մեծ թվով հնարավորություններ ունեն), այլ դրանց անվտանգությամբ:
Ըստ էության, սա ծրագրային ապահովում է Ինտերնետ հնարավորություն ունեցող հեռախոսի կամ այլ բջջային սարքի հետ աշխատելու համար: Այդ իմաստով այն քիչ բանով է տարբերվում ժամանցային ցանկացած այլ հավելվածից:
Իսկ դա իր հերթին առիթ է տալիս մտածելու այն մասին, որ բջջային հեռախոսներում և պլանշետներում ներբեռնած այդ ծրագրերը կարող են հեշտությամբ սխալ տեղ ուղարկել օգտատիրոջ անձնական տեղեկությունը, այսինքն, զբաղվել դրա գողությամբ:
Սա նոր խնդիր չէ, և դրա լուծման գլոբալ տարբերակն առայժմ ոչ ոք չունի:
Այդ իսկ պատճառով բանկերը կոչ են անում օգտվել բջջային բանկից բացառապես պաշտոնական բանկային կայքերից:
Բայց հարց է մնում` եթե համակարգիչները քիչ թե շատ սովորել են պաշտպանել, ապա ինչպես են ընթանում գործերը սմարթֆոնների և պլանշետների պաշտպանության հարցում:
Իրավիճակը բարդանում է նրանով, որ նույնիսկ լիցենզավորված հավելվածը չի համարվում պաշտպանված վնասակար ծրագրից:
Բանկն ի զորու չէ ազատել ձեր հեռախոսն այսպիսի ծրագրերից: Իսկ կարող է նաև պատահել այնպես, որ նույնիսկ կողմնակի բջջային հավելվածներ չպարունակող սմարթֆոնը կարող է վարակվել նմանատիպ «լրտեսական» հատկություններ ունեցող վիրուսով:
Հետևաբար, 100%-ոց պաշտպանություն գոյություն չունի, բացի նրանից, որ ձեր սմարթֆոնում կարելի է տեղադրել օգտատիրական գաղտնաբառերի մի հսկա համակարգ, քանի որ այլընտրանք չկա:
Ամենաէական թերությունները կապված է նրա հետ, որ բջջային բանկն ինտերնետ բանկինգի ինքնուրույն տարբերակ է և կցված չէ SIM քարտի գործառույթներին:
Բայց կա լավ լուր` նշված խնդիրները լուծելու համար բջջային բանկն ու ինտերնետ բանկինգը միավորվել են:
Բջջային բանկինգը Հայաստանում
Կան բոլոր հիմքերը պնդելու, որ բջջային բանկինգը Հայաստանում կունենա հասարակայնության մեծ ճանաչումը և կընդգրկվի բանկային ծառայությունների առօրյա օգտագործման մեջ:
Ընդհանուր առմամբ, ինտերնետ բանկինգը և բջջային բանկը վստահ քայլերով տարածում են գտնում Հայաստանում գործող բանկերի հաճախորդների շրջանում:
Եվ դա զարմանալի չէ, քանի որ հեռահար սպասարկման միջոցով հաճախորդները կարող են վերահսկել սեփական հաշիվները և ֆինանսական գործառույթներ իրականացնել համակարգչի կամ բջջային սարքի միջոցով ամեն օր և շուրջօրյա ցանկացած հարմար վայրում և Ինտերնետ հասանելիության դեպքում:
Բջջային հավելվածներով իրականացվող բանկային գործառույթների թվին են պատկանում` արժույթի անկանխիկ առք և վաճառք, կոմունալ ծառայությունների վճարում, հաշվից հաշվին միջոցների անկանխիկ փոխանցումներ:
Բացի այդ, հաճախորդներն օգտվում են ինտերնետ բանկինգի/բջջային բանկի հնարավորություններից բջջային օպերատորների ծառայությունների ակնթարթային վճարման, պարբերական վճարումները պարզեցնող շաբլոնների ստեղծման, արագ դրամական փոխանցումների, բանկային կամ քարտային հաշիվների վրա ստացված գումարների հաշվարկման համար և այլն:
Կարևոր է իմանալ, որ բանկերի կողմից բոլոր նշված գործառույթները պաշտպանված են միանգամյա գաղտնաբառերով, ինչը հաճախորդի ռիսկերը նվազագույնի է հասցնում, այն պայմանով, եթե նա նախապես հոգ է տարել իր բջջայինի կամ համակարգչի անվտանգ օգտագործման համար:
Վիճակագրությունը` օգնական

Նախոր տարի «Կասպերսկու լաբորատորիան» հետազոտություն է անցկացրել 32 երկրներում և բավականին հետաքրքիր փաստեր է ֆիքսել: Ինչպես պարզվել է, այդ երկրների հարցվածների միայն 48 տոկոսն է պաշտպանում բջջային սարքերը պին կոդերի կամ գաղտնաբառերի օգնությամբ:
Դա նշանակում է, որ հարցվածների կեսից ավելին ամեն րոպե ռիսկի է ենթարկում սմարթֆոնների, պլանշետնորի և բջջային այլ սարքերի վրա պահվող իր արժեքավոր տվյալները, որոնք կարող են հասանելի դառնալ այլ մարդկանց, ներառյալ չարագործներին:
Բացի այդ, օգտատերերի ճնշող մեծամասնսւթյունն օգտագործում է բջջային սարքերն օնլայն գործողությունների համար և, այսպիսով, 32 երկրներում հարցվածների 71%-ը կանոնավոր օգտվում է Իտերնետից սմարթֆոնով, իսկ 35 տոկոսը` պլանշետով: Ահա թե ինչու է բջջայինի գողությունն իսկական շոկ առաջացնում:
Բացի այդ, հարցվածների ավելի քան 1/3 (41%) օգտագործում է սմաթֆոնն օնլայն-բանկինգի համար, իսկ խափանման կամ սարքի կորստի դեպքում հաքերները կարող են հեշտությամբ ստանալ օգտատիրոջ գաղտնի ֆինանսական տեղեկության հասանելիություն:
Տարօրինակ է թվում, բայց նույնիսկ շատ կարևոր տեղեկությունը բջջային սարքերում ոչ միշտ է ստիպում մարդկանց ավելի լրջորեն մոտենալ կիբեռանվտանգությանը:
Հարցվածների միայն 30 տոկոսն է անում բջջային հեռախոսներում պահվող տվյալների կրկնօրինակը, 21 տոկոսն օգտագործում է գողությունից խուսափելու գործառույթը և 11 տոկոսը ծածկագրեր են դնում ֆայլերի ու թղթապանակների վրա։
Ըստ հակավիրուսային ESET միջազգային մշակող ընկերության, Android վիրուսների քանակով Ռուսաստանը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականն աշխարհում (վիրուսների 14%), շատ ավելի վատ է դրությունն Իրանում, որը պարունակում է բոլոր հայտնաբերած վտանգների 16%–ը։
Երրորդ հորիզոնականը` զգալի տարբերությամբ զբաղեցնում է Ուգանդան (8%)։ Ըստ այս տարվա առաջին եռամսյակի տվյալների, առավել վնասակար գործունեություն ցուցադրել են «տրոյանները»։ Բջջային վտանգների «առաջատարն են» «դրոփերները», իսկ վեբ վտանգների շրջանում առաջատար դիրք են զբաղեցնում այսպես կոչված «բանկերները» կամ «գաղտնագրողները»։
Բջջային սարքերի խափանման բոլոր փորձերի ավելի քան մեկ երրորդը ուղղվել է Չինաստանի քաղաքացիների դեմ։ Ռուսաստանը զբաղեցրել է 39–րդ հորիզոնականը, նրա հաշվին գրոհների մոտ 8 տոկոսն է։ Ըստ առաջին երեք ամիսների տվյալների, ամենաանվտանգ երկրներն են Դանիան ու Ճապոնիան, այդ երկրներից յուրաքանչուրում գրանցվել է գրոհների 2 տոկոսից պակաս։
Ամենաաղմկոտ վեբ արշավները միտված են եղել ֆինանսական սեկտորի դեմ։ Համացանցային գրոհների առջև առավել խոցելի էին Բելառուսի և Ուկրաինայի բնակիչները։ Վերլուծելով տեղեկատվական անվտանգոթյան ռիսկերի աղբյուրները` «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները հայտնաբերել են, որ գրոհները իրականացվել են 194 երկրներից։
Վնասակար վիրուսների ամենաակտիվ մշակողներն են ԱՄՆ–ն, Նիդեռլանդները, Գերմանիան, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան։ Ռուսաստանը զբաղեցրել է 6–րդ հորիզոնականը, ռուսաստանյան IP հասցներից կատարվել է գրոհների 2,5%–ը։
Ընդհանուր առմամբ, «Կասպերսկու լաբորատորիա»-ի փորձագետները նշում են այդ վիրուսների քանակի արագ աճ։ Նրանք զգուշացնում են, որ կիբեռհանցագործները մշտապես ստեղծում են վնասակար ծրագրերի նոր մոդիֆակացիաներ` դարձնելով դրանք ավելի բարդ ու անտեսանելի հայտնաբերման տեսանկյունից։ Այդ իսկ պատճառով, բջջային հեռախոսների սեփականատերերն ու այդ ոլորտը, ընդհանուր առմամաբ, պետք է լինեն չափազանց զգույշ և զգոն։ Սակայն այդքան վատ չէ ամեն ինչ. ESET–ի կողմից 2018 թ.–ին հայտնաբերած վիրուսների ընդհանուր թիվը կրճատվել է ավելի քան մեկ քառորդով (27,48%)` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և 12,87%–ով 2017 թ.–ի երկրորդ կեսի համեմատ։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-

