435.71
4.38
404.37
+3
Եղանակը Երևանում
Հայ

ԿԲ–ն պարզաբանել է` ինչու է անհրաժեշտ ունենալ վարկային լավ պատմություն

11:00
22 Մայիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Բոլորը գիտեն, որ վարկ տրամադրելուց առաջ բանկերն ուսումնասիրում են փոխառուի վարկային պատմությունը, որի որակից է հաճախ կախված ոչ միայն վարկային հայտի շուրջ բանկի որոշումը, այլ նաև վարկ ստանալու պայմանները։ ՀՀ ԿԲ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի վերահսկման մասնագետ Գրիգոր Աբաջյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը պատմել է, թե ինչպես կարելի է ստեղծել վարկային պատմություն, ինչպես լավացնել այն ու բարձրացնել վարկային վարկանիշը։

«Նովոստի–Արմենիա» – Ի՞նչ տեղեկություն է պարունակում վարկային պատմությունը, և ինչպե՞ս է այն ձևավորվում։

Գ. Աբաջյան  – Վարկային պատմությունը մարդու պարտականությունների և դրանց կատարման սովորությունների մասին տեղեկությունն է։ Հայաստանում գործում է միայն մեկ վարկային բյուրո, որը վարկային տեղեկություն է հավաքում սպառողների մասին։ Դա «ACRA Credit Reporting» վարկային բյուրոն է։

Տեղեկությունը հավաքվում է` Վարկային բյուրոյի և այլ ընկերությունների, այդ թվում` բանկերի, վարկային կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն։ Ըստ այդ պայմանագրերի` բոլոր ընկերությունները տեղեկություն են տրամադրում հաճախորդների մասին։ Նաև տեղեկություն է հավաքվում հանրային օգտագործման տվյալների բազայից։ Այս տեղեկության հիման վրա էլ ձևավորվում է վարկային պատմությունը։ Ուզում եմ նշել, որ վարկային բյուրոն պարզապես տրամադրում է գոյություն ունեցող տեղեկությունը ստանդարտ զեկույցի տեսքով։ Վարկային բյուրոյի կայքում կան վարկային զեկույցների հասանելի նմուշներ։ Վարկային զեկույցում նշվում է սպառողի եկամտի միջին թիվը, պարտավորությունների մասին բոլոր տվյալները, մարումների, պարտքերի պատմությունը, երաշխավորությունների մասին տեղեկություն և փոխկապակցված անձանց պարտավորությունների մասին անանուն տեղեկություն։ Վարկային զեկույցը ներկայացնում է միայն վերջին հինգ տարվա տվյալները։

«Նովոստի–Արմենիա» – Ինչպե՞ս ստեղծել վարկային պատմություն զրոյից, և կա, արդյո՞ք, իմաստ զբաղվել դրանով։

Գ. Աբաջյան – Վարկային պատմություն ունենալու համար հարկավոր է վերցնել վարկեր և մարել դրանք։ Սակայն խորհուրդ ենք տալիս վարկեր վերցնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Հարկավոր է նաև նշել, որ որոշ բանկեր զգուշությամբ են վերաբերվում այն հաճախորդներին, որոնք չունեն վարկային պատմություն։ Իհարկե, վարկային պատմություն չունեցող մարդկանց վարկ տրամադրելու հարցում որևէ օրենսդրական արգելք չկա և լինել չի կարող։ Սակայն բանկերն առանց վարկային պատմության չգիտեն պոտենցիալ փոխառուի պատասխանատվության աստիճանը։ Ամեն դեպքում, խորհուրդ չենք տալիս վարկ վերցնել բացառապես վարկային պատմություն ձևավորելու համար։

Եթե​, այնուամենայնիվ, Ձեզ խիստ անհրաժեշտ են դրամական միջոցներ, կարելի է սկսել ոչ մեծ վարկերից, որոնց վերադարձելիությունը բանկերի համար կանխատեսելի է: Օրինակ, եթե դուք աշխատավարձ եք ստանում որևէ բանկով, ապա մեծ է հավանականությունը, որ բանկը ձեզ վարկային գիծ կտրամադրի: Դրա մասին ​​տեղեկությունները կգնան ACRA վարկային բյուրո, և, այսպիսով, ձեր վարկային պատմությունը կսկսի ձևավորվել: Կարելի է ապառիկով ապրանքներ ձեռք բերել, վերցնել փոքր սպառողական վարկեր: Եթե ​​վարկի գումարը մեծ չէ, ապա բանկն առավել հանգիստ է գնում դրա տրամադրմանը: Եվ հետագայում, եթե ավելի մեծ փոխառության անհրաժեշտություն լինի, (օրինակ, հիփոթեքի), դա ձեր օգտին աշխատող գործոն կլինի:

«Նովոստի - Արմենիա» - Ինչպե՞ս տեղեկատվություն ստանալ վարկային պատմության մասին և ստուգել դրա հավաստիությունը:

Գ. Աբաջյան - Վարկային պատմության մասին տեղեկատվություն ստանալու համար պետք է հարցում ուղարկել ACRA վարկային բյուրո: Դա կարելի է անել վարկային բյուրոյի կայքի միջոցով, փոստով կամ այցելելով ACRA -ի գրասենյակ: Վարկային զեկույցի տրամադրումը սովորական վճարովի ծառայություն է, բայց յուրաքանչյուր 12 ամիսը մեկ վարկային զեկույցն անվճար է տրամադրվում: Բանկերը և այլ կազմակերպությունները կարող են ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը միայն Ձեր համաձայնությամբ:

Ի դեպ, գոյություն ունի նաև SMS- ծանուցման ծառայություն այն մասին, որ ինչ-որ մեկը դիմել է Ձեր վարկային պատմությունը ստանալու համար: Այս առումով, կարող ենք մեզ պաշտպանված զգալ:

Մենք հաճախ ենք զանգեր ստանում հարցերով, թե ինչպես վարկային պատմությունից հեռացնել ուշացած վճարումների մասին տեղեկատվությունը: Միանգամից պետք է ասել, ոչ մի կերպ, եթե դա համապատասխանում է իրականությանը: Այլ բան է, եթե սխալ տեղեկություն է գրանցվել։ Սովորաբար սխալների պատճառը տեխնիկական խափանումն է լինում, բանկի աշխատակիցների կամ վարկային կազմակերպության անփութությունը։ Այս դեպքում կարելի է դիմում ներկայացնել բանկին, վարկային բյուրոյին, և Ձեր խնդիրը կարճ ժամանակահատվածում պետք է լուծվի: Եթե ​​դուք դժգոհ եք ստացած պատասխանից, ապա կարող եք բողոք ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին, որի ծառայություններն անվճար են, դատարան, ինչպես նաև Կենտրոնական բանկ դիմել, կարգավորիչը կանցկացնի վերահսկողության գործողություններ:

«Նովոստի–Արմենիա» - Ի՞նչ անել վարկային պատմությունը բարելավելու համար։

Գ.Աբաջյան – Վարկային պատմության որակի վրա ազդող գլխավոր գործոնը վարկի մարման պատմությունն է։ Այդ իսկ պատճառով առաջին քայլը, որ պետք է կատարել վարկային պատմությունը լավացնելու համար, ժամանակին կատարվող վճարումներն են։ Ամեն օրվա ուշացումները վատացնում են վարկառուի վարկային պատմությունը։

Վարկի տրամադրման վրա ազդող ևս մեկ գործոն է առկա վարկերի թիվը։ Եթե միաժամանակ 6-7 վարկային պարտավորություն ունեք, ապա դա տագնապի ազդանշան է բանկերի համար։

Ցանկացած դեպքում, եթե ուզում եք վարկային դրական պատմություն ունենալ, պետք է պատասխանատու վարկառու լինել։ Այլ բաղադրատոմսեր չկան։ 

«Նովոստի–Արմենիա» - Ինչպե՞ս կարող է վարկառուի ֆինանսական վարքագիծն ազդել երաշխավորի վարկային պատմության վրա։

Գ.Աբաջյան - Խորհուրդ եմ տալիս ծանր ու թեթև անել բոլոր «կողմ» և «դեմ»–երը` երաշխավոր դառնալուց առաջ, քանի որ դուք դառնում եք վարկի մարման պատասխանատու ձեր ողջ անշարժ գույքով։ Եթե վարկառուն ժամանակին չկատարի իր պարտավորությունները, ապա ձեր վարկային պատմությունը կվատանա ուշացումների պատճառով։ Մյուս կողմից, երաշխավորը հավասարվում է վարկառուին` համապարտ պատասխանատվություն կրելով վարկի մարման համար։

Դա կարող է ազդել ձեզ վարկ տրամադրելու որոշման վրա։ Պետք է նաև հաշվի առնել, որ դուք կարող եք տուժել վարկառուի անպատասխանատու վարքի պատճառով` նրա կողմից դրամական պարտավորությունները չկատարելու դեպքում։ Այդ իսկ պատճառով պետք է լավ մտածել և հաշվի առնել երաշխավորության բոլոր ռիսկերը` օգնության համաձայնություն տալուց առաջ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները