Հայաստանի բնակչությունը ֆինանսական կրթության մեծ կարիք ունի
12.04.2017,
13:30
Հայաստանի բնակչությունը ֆինանսական կրթության մեծ կարիք ունի, նշել է Հայաստանի Կենտրոնական բանկի սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթության կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բնակչությունը ֆինանսական կրթության մեծ կարիք ունի, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթության կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը «Ճգնաժամից դեպի զարգացում հեռահաղորդակցությունների միջոցով» կարգախոսով WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումի ընթացքում։
«Ֆինանսական կրթությունը բնակչության բարեկեցության նախապայման է։ Հենց այդ պատճառով այն դարձել է Հայաստանի Կենտրոնական բանկի անցկացրած քաղաքականության մի մասն է, դրա կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասը։ Ընդ որում` այդ ծրագրերին պետք է մասնակցի, եթե հնարավոր է, հանրապետության ամբողջ բնակչությունը»,– նշեց Մկրտչյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի Կենտրոնական բանկն այդ կապակցությամբ ամեն տարի անցկացնում է հասարակության ֆինանսական իրազեկության բարձրացմանը նպաստող միջոցառումներ։
Դրանց թվում Մկրտչյանը նշեց «Իմ ֆինանսական միամսյակ» ծրագիրը, տնտեսագիտական թեմաներով սեմինարների անցկացումը ռազմական ուսումնասրանների կուրսանտների և ծառայողների շրջանում, դպրոցներում և գյուղական բնակավայրերում ֆինանսական և տնտեսագիտական կրթության կազմակերպումը, զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ հասարակայնության հետ աշխատանքը։ -0-