526.02
7.42
477.46
0
Եղանակը Երևանում
Հայ

Եվրիմաժը 140 հազար եվրո կհատկացնի Ավրորա Մարտիկյանի մասին հայ–գերմանական կինոնախագծին

16:01
21 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Արշալույս Մարտիկանյանի ճակատագրի մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական վավերագրական-անիմացիոն կինոնախագիծն արժանացել է եվրոպացի կինեմատոգրաֆիստների աննախադեպ գնահատականին և կստանա 140 հազար եվրոյի ֆինանսական օժանդակություն։

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունը, ֆինանսավորման վերաբերյալ որոշումը կայացվել է Բուխարեստում մարտի 12-16-ը «Եվրիմաժ» համատեղ կինոարտադրության և կինեմատոգրաֆիկ ու տեսաձայնային աշխատանքների օժանդակության եվրոպական հիմնադրամի կառավարման խորհրդի 154-րդ նստաշրջանում։

Загружается новость ... "Лево"

Ֆիլմը վավերագրում է 14–ամյա Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝ Ավրորա Մարտիկանյանը) պատմությունը։ Դեռատի աղջիկը, երկու տարի դիմակայելով Եղեռնի ոճրագործություններին, գերությանը, հարեմներին ու հալածանքներին, իր կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ՝ 1917 թվականին փրկություն է գտնում ԱՄՆ-ում։

Նախագծի պրոդյուսերը Վարդան Հովհաննիսյանն է, ռեժիսորը` «Բարս Մեդիա» ընկերությունից` Իննա Սահակյանը։ Սա առաջին հայկական նախագիծն է, որը կֆինանսավորվի Եվրիմաժի կողմից։

Միաժամանակ, 140 հազար եվրոն կինոնախագծի ընդհանուր բյուջեի 24 տոկոսն է։ Շուրջ 27.15 տոկոսն էլ կապահովի Gebruder Beetz գերմանական կինոարտադրող ընկերությունը։

Հաղորդման մեջ նշվում է, որ նախագծին աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝45 մլն դրամ ։ 2016 թվականին նախագծի զարգացման համար աջակցություն է տվել նաև «Ոսկե Ծիրանի» Հայ-թուրքական կինոպլատֆորմը՝ 2,4 մլն դրամ։ Նախագծին մեծապես աջակցել է Զորյան ինստիտուտը (Կանադա)՝ տրամադրելով արխիվային նյութեր։

Եվրիմաժի բուխարեստյան նստաշրջանին ներկայացված 47 ֆիլմերի նախագծերից համատեղ արտադրության աջակցություն են ստացել 18-ը (15-ը՝ խաղարկային, 2-ը՝ վավերագրական, 1-ը անիմացիոն)։ Այս նստաշրջանի ընդհանուր գումարը 4 մլն 397 հազար եվրո է եղել։

Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի անունով է կոչվել միջազգային մարդասիրական մրցանակը, որի նախաձեռնողներն են` բարերարներ և գործարարներ Վարտան Գրեգորեանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը։ «Ավրորա» հումանիտար նախաձեռնությունը նախատեսված է ութ տարվա համար (2015–ից մինչև 2023 թվականը` 1915–1923թթ. Հայոց ցեղասպանության հիշատակին)։ Այն միտված է օժանդակելու և առաջ մղելու գլոբալ նախագծեր, որոնց ստեղծողները, վտանգելով սեփական կյանքը, փրկում են հասարակության ամենախոցելի անդամներին։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:15
12 Նոյեմբերի 2019
Հայուհի Սոնա Հարությունյանը «փայլել է» հունական «Ձայնը» շոուում (ՎԻԴԵՈ)
Ցնցող ելույթ. հայուհի Սոնա Հարությունյանը «փայլել է» հունական «Ձայնը» շոուում։
10:40
09 Նոյեմբերի 2019
Դուդուկի հնչյունների ներքո. 18–ամյա Իննա Սայադյանը հայկական ժողովրդական երգով ցնցեց ռուսական «Ձայնը» շոուի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
Փշաքաղվելու չափ գեղեցիկ. 18–ամյա Իննա Սայադյանը հայկական ժողովրդական երգով ցնցեց ռուսական «Ձայնը» շոուի ժյուրիին։
13:08
07 Նոյեմբերի 2019
Ջազ–ֆանկի արքան Երևանում. Jamiroquai–ի երաժիշտները «պայթեցրեցին» դահլիճը (ՎԻԴԵՈ)
Ջազ–ֆանկի արքան Երևանում. Jamiroquai–ի երաժիշտները «պայթեցրեցին» դահլիճը։
14:30
06 Նոյեմբերի 2019
Էնրիկե Իգլեսիասը, հնարավոր է, հաջորդ տարի գա Հայաստան
Էնրիկե Իգլեսիասը, հնարավոր է, հաջորդ տարի գա Հայաստան:
15:55
01 Նոյեմբերի 2019
«Ջոկերը» կառաջադրվի «Օսկար 2020»–ի գրեթե բոլոր անվանակարգերում
Ստուդիան կփորձի հաղթանակի հասնել նաև բոլոր տեխնիկական անվանակարգերում
14:02
28 Հոկտեմբերի 2019
Մաքսիմ Ֆադեևի մոտ սրտի նոպա է գրանցվել
Մաքս Ֆադեևի մոտ սրտի նոպա է ախտորոշվել։
11:22
28 Հոկտեմբերի 2019
Հերթական սկանդալը «Ձայնը» շոուում. մասնակիցը հրաժարվել է սեղմել Սյուտկինի ձեռքը (ՎԻԴԵՈ)
Հերթական սկանդալը «Ձայնը» շոուում. մասնակիցը հրաժարվել է սեղմել Սյուտկինի ձեռքը:
11:00
27 Հոկտեմբերի 2019
Պատմական հերոսներին փոխարինում են սեռափոխվածները. ռեժիսոր Դավիթ Սահակյանցը մտահոգված է իշխանության մշակութային քաղաքականությամբ
Պատմական հերոսներին փոխարինում են սեռափոխվածները. ռեժիսոր Դավիթ Սահակյանցը մտահոգված է իշխանության մշակութային քաղաքականությամբ:
23:13
25 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Արմեն Ջիգարխանյանին ու հրավիրել նրան հայրենիք (ՎԻԴԵՈ)
Վարչապետը նաև նշեց, որ կհանձնարարի նախարարությանը զբաղվել թատրոնի հյուրախաղերի հարցով։
17:36
25 Հոկտեմբերի 2019
Ռուսաստանում ֆիլմ կցուցադրվի Գարեգին Նժդեհի մասին
Ֆիլմը պատմում է նշանավոր հայ քաղաքական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի մասին:
13:48
20 Հոկտեմբերի 2019
Հայ լեգենդների երեկո Ուրգանտի մոտ. Մարտիրոսյանը պատմել է նախագահի հետ լուսանկարի և նոր շոուի մասին (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ շոումեն և stand-up վարող Գարիկ Մարտիրոսյանը և մարմնամարզության չեմպիոն Արթուր Դալալոյանը հյուրընկալվել են «Вечерний Ургант» շոուում: