Srbuk–ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2019»–ի կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)

16.05.2019, 23:09
Srbuk–ն իր ելույթով պարզապես ցնցեց «Եվրատեսիլ 2019»–ի հանդիսատեսին։
Srbuk–ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2019»–ի կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Srbuk–ն իր ելույթով պարզապես ցնցեց մրցույթի հանդիսատեսին։ Նա կատարեց Walking Out երգը։

Սրբուկի ելույթն ուղեկցվում էր գունային հատուկ էֆեկտներով։

«Եվրատեսիլ 2019»–ի եզրափակիչը կանցկացվի մայիսի 18–ին Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում։

Եզրափակիչ դուրս գալու համար Srbuk–ը պայքարում է Ռուսաստանի, Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Մալթայի, Լիտվայի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդեռլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Եզրափակիչ կարող է դուրս գալ միայն 10 երկիր։

Մրցույթի մասնակիցների ելույթները գնահատում է պրոֆեսիոնալ ժյուրին և կիսաեզրափակչի մասնակից երկրների հանդիսատեսը։

Մայիսի 14–ին կայացած առաջին կիսաեզրափակչի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հունաստանի, Բելառուսի, Սերբիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Սան Մարինոյի և Սլովենիայի ներկայացուցիչները։–0–