«Դեպի Եվրատեսիլի» երաժշտական մաղթանքը Արծվիկին՝ դեպի Եվրատեսիլ ճանապարհին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

28.04.2017, 19:43
Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներն իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնել «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակ ու «Դեպի Եվրատեսիլի» հաղթող Արծվիկին:
«Դեպի Եվրատեսիլի» երաժշտական մաղթանքը Արծվիկին՝ դեպի Եվրատեսիլ ճանապարհին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներն իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնել «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակ ու «Դեպի Եվրատեսիլի» հաղթող Արծվիկին:

Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունը, նրանք կատարել են Fly with me երգը՝ համեմելով այն սեփական ձայնային և ոճային առանձնահատկություններով:

Ստեղծագործությունը նորովի մատուցել են Ալեքսանդր Պլատոն, Մարտան, Սյուզաննա Մելքոնյանը, Լյուսին, Մարիսան, Աննա Դանիելյանը, Աննա Սեդրակյանը, Կարինե Հովհաննիսյանը, Վահե Ալեքսանյանը, Եվա Կանսը, Ջուջոն, Քրիստինա Մանգասարյան, «Օպերա Վիվա», «Only Girls» խմբերը, ինչպես նաև Ամալյա Մարգարյանը, ով դարձել է նաև այս տարվա հայաստանյան մասնակցության բեք-վոկալիստներից մեկը:

«Դեպի Եվրատեսիլի» մասնակիցները Fly with me-ի այս յուրօրինակ քավրը նվիրել են Արծվիկին ու մաղթել նրան միայն հաղթանակ «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մարցույթում:

Ուկրաինայում նախատեսված «Եվրատեսիլ 2017»–ին մասնակցում է 43 երկիր։ Մրցույթի կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 9–ին և 11–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 13–ին։ Արծվիկը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում 16 համարի ներքո։–0–