«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
09.01.2017,
14:11
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում:

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում:
Երբ լուսանկարիչներն ի վերջո բաց թողեցին երեկոյի գլխավոր հերոսներին, Beverly Hilton հյուրանոցի բեմում սկսեցին հրապարակել Օսկարի «փոքր եղբոր»` «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հաղթողների անունները, հաղորդում է life.ru-ն: Սրահում լարվածությունը նվազեցնելու համար մատուցողները հավաքվածներին առաջարկում էին հատուկ ճաշատեսակներ` խորոված ձուկ, շոգեխաշած բանջարեղեն, բազուկից և թուրինջից աղցան, ինչպես նաև քաղցր կարկանդակ: Յուրաքանչյուր հյուրի կողքին կար սառույց և Moët&Chandon շամպայնի մի քանի շիշ։
Առաջին արձանիկը «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում նվաճեց բրիտանացի դերասան Ահարոն Թեյլոր-Ջոնսոնը, ով բացասական կերպար էր մարմնավորում Թոմ Ֆորդի «Գիշերվա քողի ներքո» ֆիլմում:
Նրանից հետո մրցանակը ստանալու համար բեմ բերձրացավ Բիլի Բոբ Թորնթոնը, նրա աշխատանքը գնահատեցին «Goliath» սերիալում:

Երբ Ռայան Գոսլինգը հայտարարվեց հաղթող «Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում, նրա գործընկերներ Ռայան Ռեյնոլդսը և Էնդրյու Գարֆիլդը կատակով համբուրվեցին` զարմացած հանդիսատեսի և Ռեյնոլդսի կնոջ` Բլեյք Լայվլիի առջև: Մրցանակաբաշխության ամենագլխավոր հյուրերից էր բավականին թարմ տեսք ունեցող Բրեդ Փիթը, ով հայտարարեց «Լավագույն ֆիլմ. կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգի հաղթողին:

Մրցանակաբաշխության հաղթահերոսը դարձավ Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը։ Ֆիլմը հաղթեց բոլոր 7 անվանակարգերում, որոնցում առաջադրվել էր:
Գլխավոր մրցանակը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում նվաճեց ռեժիսոր Բերի Ջենքինսը «Moonlight» ֆիլմի համար: Դրաման ներկայացնում է համասեռամոլ աֆրոամերիկացու պատմությունը, ով պայքարում է ավելի լավ ապագայի համար:
Եվ այսպես ներկայացնում ենք հաղթողներին.
«Սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասան» – Հյու Լորի («The Night Manager»)

«Սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» – Օլիվիա Քոլման («The Night Manager»)
«Մինի-սերիալի լավագույն դերասանուհի» – Սարա Փոլսոն («The People v. O. J. Simpson: American Crime Story»)

«Մինի սերիալի լավագույն դերասան» – Թոմ Հիդլսթոուն (The Night Manager)
«Սերիալի լավագույն դերասանուհի. կատակերգություն կամ մյուզիքլ» – Թրեյսի Էլլիս Ռոս (Black-ish)
«Սերիալի լավագույն դերասան. կատակերգություն կամ մյուզիքլ» – Դոնալդ Գլովեր («Ատլանտա»)
«Հեռուստասերիալի լավագույն դերասանուհի» (դրամա) – Քլեր Ֆոյ («The Crown»)
«Հեռուստասերիալի լավագույն դերասան» (դրամա) – Բիլի Բոբ Թորնթոն («Goliath»)
«Լավագույն մինի սերիալ» – «People v. O. J. Simpson: American Crime Story»
«Լավագույն սերիալ. կատակերգություն կամ մյուզիքլ» – «Ատլանտա»
«Լավագույն հեռուստասերիալ» (դրամա) – «The Crown»
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» - «Elle» (Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա)
«Լավագույն սաունդթրեք» – «La La Land»
«Լավագույն երգ» – City of Stars («La La Land»)
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» – «Zootopia»
«Լավագույն սցենար» – «La La Land»
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» – Վիոլա Դևիս, («Պատնեշներ» )

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» – Ահարոն Թեյլոր-Ջոնսոն («Գիշերվա քողի ներքո»)
«Լավագույն տղամարդու դեր. կատակերգություն կամ մյուզիքլ» – Ռայան Գոսլինգ («La La Land»)
«Լավագույն կանացի դեր. կատակերգություն կամ մյուզիքլ» – Էմմա Սթոուն («La La Land»)
«Լավագույն ռեժիսոր» – Դեմիեն Շազել («La La Land»)
«Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» – «La La Land»
«Լավագույն դերասան. դրամա» – Քեյսի Աֆլեք («Մանչեսթերը ծովի մոտ»)
«Լավագույն դերասանուհի. դրամա» – Իզաբել Յուպեր («Elle»)

«Լավագույն դրամա» – «Moonlight»: -0-