Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա հաջողակ համարի ներքո «Եվրատեսիլ 2016»–ի կիսաեզրափակչում

08.04.2016, 19:49
Եվրոպական հեռարձակող ընկերությունների միությունը մրցույթի պաշտոնական էջում հրապարակել է 37 երկրների մասնակիցների ելույթների հերթականությունը։
Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա հաջողակ համարի ներքո «Եվրատեսիլ 2016»–ի կիսաեզրափակչում

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ 2016» մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը մրցույթի առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենա 7–րդ համարի ներքո։

Եվրոպական հեռարձակող ընկերությունների միությունը մրցույթի պաշտոնական էջում հրապարակել է 37 երկրների մասնակիցների ելույթների հերթականությունը։

Կազմակերպիչները հայտնում են, որ ելույթների հերթականությունն ընտրվել է ոչ թե պատահականության սկզբունքով, այլ այնպես, որպեսզի շոու ծրագիրը լինի ավելի հետաքրքիր և գրավիչ։

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):

Պատրաստ է «Եվրատեսիլ 2016»-ի հայկական տեսաբացիկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>

Իվետա Մուկուչյանը LoveWave երգով հանդես կգա մայիսի 10–ին նախատեսված առաջին կիսաեզրափակչում և եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Մոլդովայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Սան Մարինոյի, Ադրբեջանի, Կիպրոսի, Մալթայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Էստոնիայի, Չեխիայի, Մոնտենեգրոյի, Իսլանդիայի, Ավստրիայի ներկայացուցիչների հետ։

Մայիսի 12–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենան Լատվիայի, Բելառուսի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Մակեդոնիայի, Ավստրալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Իսրայելի, Սերբիայի, Ալբանիայի, Բուլղարիայի, Դանիայի, Վրաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Բելգիայի ներկայացուցիչները։

«Եվրատեսիլ 2016»–ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14–ին։–0–