Երևանում ընթանում է հերթական «Արժանապատվության երթը»՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով (ՎԻԴԵՈ)

16.12.2020, 18:41
Երևանում ընթանում է հերթական «Արժանապատվության երթը»՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՎԻԴԵՈ
Երևանում ընթանում է հերթական «Արժանապատվության երթը»՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում անցկացվում է հերթական «Արժանապատվության երթը»՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Մասնակիցները հավաքվել են երևանյան կրկեսի շենքի մոտ և շարժվել նախապես որոշված ուղղությամբ:

Երթն անցնելու է ՀՀ Գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության ծառայության և ոստկանության շենքի կողքով, մինչ ցուցարարները կոչ են անելու այդ գերատեսչությունների աշխատողներին չկատարել Փաշինյանի հրամանները: Երթը կավարտվի Ֆրանսիայի հրապարակում:

««Իմ քայլից» ոչ ոք չպետք է ընտրվի վարչապետի պաշտոնում: Դա կլինի նույն Փաշինյանը՝ ր մարդը»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ավելի վաղ, Հայրենիքի շարժման անունից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ քաղաքացիական անհնազանդության զանգվածային ակցիաները շարունակվելու են մինչև այն պահը, երբ Փաշինյանը մնում է ՀՀ վարչապետի պաշտոնում: Սաղաթելյանը հայտնել է, որ հինգշաբթի օրը՝ ժամը 17:00-ին երթը կմեկնարկի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից՝ Հալաբյան փողոցից դեպի քաղաքի կենտրոն, իսկ շաբաթ օրը՝ բողոքի ցույցը կկայանա 15:00-ին Ազատության հրապարակում, ինչից հետո կկազմակերպվի երթ: -0-