Ոստիկանները փողոցում բռնություն են գործադրել դիմակ չկրող քաղաքացու նկատմամբ. վարչապետը մեկնաբանել է (ՎԻԴԵՈ)

05.06.2020, 12:59
Ոստիկանները փողոցում բռնություն են գործադրել դիմակ չկրող քաղաքացու նկատմամբ. վարչապետը մեկնաբանել է. ՎԻԴԵՈ
Ոստիկանները փողոցում բռնություն են գործադրել դիմակ չկրող քաղաքացու նկատմամբ. վարչապետը մեկնաբանել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ ոստիկանները բռնություն են գործադրում դիմակ չկրող քաղաքացու նկատմամբ: 

Загружается новость ... "Лево"

Տեսանյութը Facebook-յան էջում տեղադրել է Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը: 

«Մարդը մաքուր հայերենով ասումա գալիս եմ, ոստիկան ոտքդ ինչ իրավունքով ես դնում գլխին, կամ երկու ձեռքով կախվում պարանոցից»,- նշել է նա տեսանյութին կից: 

Տեսանյութը մեծ արձագանք է առաջացրել հանրության շրջանում: Այն, իր հերթին, մեկնաբանել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Սիրելի հայրենակիցներ.

Ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի:

Սա իմ պահնջն է ոստիկանությունից սա նաեւ հանրության պահանջն է ոստիկանությունից»,- նշել է նա: 

Հիշեցնենք, որ հունիսի 4-ից պարետի որոշմամբ ՀՀ-ում գործում է հանրային բոլոր բաց տարածքներում դիմակ կրելու պարտադիր ռեժիմ: -0-