Վերադառնում եմ լիարժեք աշխատանքի. Փաշինյանի և ընտանիքի COVID-19–ի թեստերի պատասխանը բացասական է

08.06.2020, 13:58
Վերադառնում եմ լիարժեք աշխատանքի. Փաշինյանի և ընտանիքի COVID-19–ի թեստերի պատասխանը բացասական է
Վերադառնում եմ լիարժեք աշխատանքի. Փաշինյանի և ընտանիքի COVID-19–ի թեստերի պատասխանը բացասական է

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի  կորոնավիրուսի կրկնակի թեստի պատասխանը բացասական է: Այս մասին վարչապետը հայտնել է իր Facebook-յան էջում:   

Загружается новость ... "Лево"

«Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաև երեկ:

Իհարկե, մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարևոր է, որ մենք բոլորս առողջ ենք և ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար: Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»,- նշել է Փաշինյանը: 

Հիշեցնենք, որ հունիսի 1–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։-0-