Փաշինյան. կռահում եմ` որտեղ և ինչպես եմ վարակվել (ՎԻԴԵՈ)
01.06.2020,
10:48
Փաշինյանը նշել է, թե որտեղից է վարակվել կորոնավիրուսով. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նա և իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։
Այսօր առավոտյան Փաշինյանը Facebook–յան ուղիղ եթերում նշել է, որ երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իր թեստը դրական է։
«Ուզում եմ ասել, որ որևէ ախտանիշ չեմ ունեցել, պարզապես առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել, և թեստը դրական դուրս եկավ։ Ընդ որում դրանից հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով, և ամբողջ ընտանիքի թեստերը դրական են», – ասաց վարչապետը` նշելով, որ որևէ ախտանշան չունեն։
«Այս վերջին 1 ամսվա ընթացքում աշխատանքի ներկայանալուց առաջ ջերմաչափվել են, ջերմություն չեմ ունեցել։ Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձնից, և ես կռահում եմ` որտեղ և ինչպես եմ վարակվել։ Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում, ուղղակի մի դեպք եմ արձանագրել, և այդ դեպքը տպավորվել է ինձ մոտ։ Գիտեք, որ խորհրդակցության ժամանակ ջրի բաժակներ են դնում։ Ես մի օր արձանագրեցի, որ այդ բաժակը դրվել է առանց ձեռնոցի։ Իհարկե տեղում նկատողություն արեցի և առաջարկեցի, որ փոխեն։ Բայց ենթադրում եմ, որ դրանից առաջ էլ է նույն կերպ եղել, և այդ աշխատողը` մատուցողը, ով մատուցում էր այդ բաժակը, նրա մոտ նույնպես հաստատվել է դրական», – ասաց վարչապետը։
Նա նշեց, որ շարունակելու է աշխատել վարչապետի կեցավայրից։
«Ունեմ բոլոր կապի միջոցները, կառավարական կապ, մնացած բոլոր անհրաժեշտ պայմանները։ Խնդրում եմ, կոչ եմ անում բոլորին պահպանել հակահամաճարակային պայմանները։ Այդ կանոնները մեզ կոնկրետ դեպքում չօգնեցին, բայց համոզված եմ, որ այդ կանոնների պահպաման արդյունքում առնվազն կառավարությունից ինձնից մարդ չի վարակվել կամ հնարավորինս քիչ մարդ է վարակվել։ Ամեն դեպքում շատ ցավում եմ, որ այսպես եղավ, բայց եղավ, և մեր ռազմավարությունը, մարտավարությունը մնում է նույնը, մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ ապրել։ Մենք չունենք որևէ ախտանշան, բայց պետք է հետևենք, որ այդ ախտանշաններն ի հայտ չգան», – նշեց վարչապետը։–0–