417.4
4.02
393.4
+19
Եղանակը Երևանում
Հայ

Ժիրինովսկին գրանցվել է որպես ՌԴ նախագահի թեկնածու

13:50
28 Դեկտեմբերի 2011

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն գրանցել է ՌԴ նախագահի պաշտոնի թեկնածու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Ռուսաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2012թ.-ի մարտի 4-ին:

Ավելի վաղ ԿԸՀ-ն որպես թեկնածուներ գրանցել էր իշխող «Եդինայա Ռոսիայից» վարչապետ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև «Սպրավեդլիվայա Ռոսիայից» Սերգեյ Միրոնովին: Ակնկալվում է, որ չորեքշաբթի նաև կգրանցվի ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովը:

Մարտյան ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ում առաջադրման և փաստաթղթերի տրման ընթացակարգ է անցել նաև «Յաբլոկոյի» հիմնադիրներից մեկը՝ Գրիգորի Յավլինսկին:

Բացի կուսակցական թեկնածուներից, նախագահական ընտրություններին նախատեսում են մասնակցել նաև ինքնառաջադրվածները: ԿԸՀ-ն ընտրողների հինգ խումբ է գրանցել, որոնք ստեղծվել են թեկնածուների առաջադրումներն աջակցելու համար՝ գործարար Միխայիլ Պրոխորովին, Վլադիվոստոկի նախկին քաղաքապետ Վիկտոր Չերեպկովին, Իրկուտսկի քաղաքապետ Դմիտրի Մեզենցևին, Օրենբուրգի հասարակական գործիչ Ռինատա Խամիևին և «Վոլյա» չգրանցված կուսակցության առաջնորդ Սվետլանա Պեունովային: Ինքնառաջադրվածներին, ինչպես նաև չգրանցված կուսակցությունների թեկնածուներին, գրանցման համար անհրաժեշտ է իրենց օգտին ընտրողների երկու միլիոնից ոչ պակաս ստորագրություն հավաքել:

Հունվարի 18-ին ԿԸՀ-ն ավարտին կհասցնի ՌԴ նախագահի պաշտոնի թեկնածությունների գրանցման համար փաստաթղթերի ընդունումը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:45
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
11:16
02 Հոկտեմբերի 2023
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը