ԱՄՆ-ն ոչնչացրել է իր քիմիական զենքի պաշարների 80 տոկոսը
ԱՄՆ-ն ոչնչացրել է իր ունեցած քիմիական զենքի պաշարների 80 տոկոսը՝ տվյալ տեսակի զինամթերքի արգելման մասին կոնվենցիայի պարտավորությունների կատարման շրջանակներում, հաղորդվում է Քիմիական զենքի վերահսկողության ամերիկական գործակալության (Chemical Materials Agency, CMA) մամուլի հաղորդագրության մեջ։
Քիմիական զենքի արգելման կոնվենցիան ուժի մեջ է մտել 1997թ.-ի ապրիլի 29-ին։ Ստորագրման պահին այդ զենքի հայտարարված պաշարներն աշխարհում 71 հազար 315 տոննա են կազմել, այդ թվում ԱՄՆ-ում՝ 28 հազար տոննա։
Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ում 24,488 հազար տոննա ռազմական թունավոր նյութեր և ավելի քան 2,1 հազար ռազմամթերք է ոչնչացրել, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
«Սա հերթական դրական քայլն է պայմանագրի և ամերիկացի ժողովրդի հանդեպ քիմիական զենքի հուսալի վերացման մեր պարտականությունների կատարման վերաբերյալ, որը կառավարության և СМА-ի անձնակազմի միացյալ ջանքերի արդյունքն է, որն օրեցօր հավաքում և ոչնչացնում է ՔԶ-ի պաշարները»,- հայտնեց СМА-ի տնօրեն Կոնրադ Վայնը (Conrad Whyne)։
Ենթադրվում է, որ СМА-ն 2012թ.-ի ապրիլին ԱՄՆ-ում կոչնչացնի քիմիական զենքի պաշարների 90 տոկոսը։ ՔԶ-ի մնացած 10 տոկոսի վերացման համար պատասխանատվություն կկրի U.S. Army Element Assembled Chemical Weapons Alternatives (ACWA)-ը՝ դա ռազմական ծրագիր է, որը ստեղծվել է քիմիական զենքի ոչնչացման այլընտրանքային միջոցների ներմուծման համար։ -0-