Դոնի Ռոստովում կանցկացվի «Կովկասը մեր ընդհանուր տունն է» միջազգային համաժողովը
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդները կմասնակցեն Դոնի Ռոստովում սեպտեմբերի 17-19-ը անցկացվող «Կովկասը մեր ընդհանուր տունն է» համաժողովին, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է միջոցառման համակազմակերպիչ, Դոնի երիտասարդական միության մամուլի քարտուղար Ժաննա Կոնովալովան:
«Երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդական կոմիտեների շուրջ 300 ներկայացուցիչներ, ինչպես նաև 18-35 տարեկան գիտնականներ կհավաքվեն ողջ Կովկասից, Ադրբեջանից և Հայաստանից՝ ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացումը քննարկելու և երիտասարդական միջավայրի ընդհանուր խնդիրների լուծումները գտնելու նպատակով», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքերով՝ համաժողովի շրջանակներում կգործեն չորս սեկցիաներ՝ միջէթնիկ հարաբերությունների, հանդուրժողականության, ծայրահեղականության և օտարատյացության կանխարգելման, ինչպես նաև արդյունավետ երիտասարդական քաղաքականության հարցերով:
Համաժողովը կավարտվի Կովկասի ազգայի մշակույթների փառատոնով, որի ընթացքում իրենց տաղանդը կներկայացնեն սեղծագործական համույթներն ու ազգային համայնքները:-0-