430.04
4.36
402.66
+17
Եղանակը Երևանում
Հայ

Տրոյկա Դիալոգը ՎՏԲ խմբից գնել է Բանկ Բրոքերի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը

11:49
26 Հոկտեմբերի 2007

«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը ստորագրել է ՎՏԲ խմբից «Բանկ Բրոքեր» ԲԲԸ-ի (նախկին անվանումը՝ «ՎՏԲ Բանկ Բրոքեր» ԲԲԸ)  բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի գնման մասին պայմանագիր, հինգշաբթի տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը։

 «Գործարքի գումարը չի հրապարկվում, միաժամանակ ձեռքբերման գինը բավարարում է երկու կողմերի շահերը և գտնվում է նման դասի ակտիվների համար շուկայական գների տեսադաշտում», - ասվում է տեղեկության մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Բանկի ձեռքբերման նպատակն է «Տրոյկա Դիալոգ» ընկերության բիզնեսի զարգացումը և գործողությունների ընդլայնմումը՝ ընկերության հաճախորդների աճող բազային ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ մատուցելու համար՝ ներառելով փոխառության գործողություններ իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցությամբ, հաշվարկային սպասարկում, այդ թվում նաև տարբեր արժույթներով հաշիվների վարում և վճարների իրականացում, ինչպես նաև առևտրային բանկի այլ ծառայություններ, տեղեկացնում է «Տրոյկա Դիալոգը»։

«Բանկ Բրոքերի ձեռքբերումը թույլ կտա «Տրոյկա Դիալոգին» իր հաճախորնդերին առաջարկել ավելի լայն հնարավորություններ՝ արժեթղթերի շուկայում գործողություններ իրականացնելու ժամանակ», - ասվում է տեղեկատվության մեջ։

Բանկի գլխավոր ներդրողի դերում «Տրոյկա Դիալոգի» առաջին քայլերից մեկը կլինի նրա կապիտալի ավելացումը։ Ընկերությունը մտադիր է նաև նախաձեռնել Մոսկվայում բանկի մասնաճյուղի բացումը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Չիտայում։

«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը հիմնադրվել է 1991 թ.-ին։ Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են արժեթղթերի հետ առևտրային գործողությունները, ներդրումաբանկային ծառայությունները, ակտիվների լիազորված ղեկավարումը, ուղիղ և վենչուրային ներդրումները։ «Տրոյկա Դիալոգ»-ին բաժին է հասնում ՌՏՍ-ի դասական շուկայում արժեթղթերի շրջանառության 39 տոկոսը և ռուբլային պարտատոմսերի շուկայի 25 տոկոսը։ 2006 թ.-ի ընթացքում ընկերության առևտրաշրջանառությունը աճել է ավելի քան 2 անգամ և գերազանցել  200 միլիարդ դոլարը, 2007 ֆինանսական տարում այն կազմել է արդեն 635 միլիարդ դոլար։ «Տրոյկա Դիալոգ»-ի կառավարման տակ գտնվող ակտիվների ընդհանուր գումարը գերազանցում է 4,2 միլիարդ դոլարը։

«Բանկ Բրոքեր» ԲԲԸ-ն (Չիտա) 2007 թ.-ի հոկտեմբերին ստացել է բանկային գործողությունների իրականացման գլխավոր լիցենզիա։ Բանկը մասնագիտացված է արժեթղթերի ռուսական շուկայում գործողությունների բրոքերային ծառայությունների մեջ։ «Տրոյկա Դիալոգ» ընկերության կողմից բանկի վերահսկիչ փաթեթր ձեռքբերումից առաջ՝ նրա բաժնետոմսերի ավելի քան 99 տոկոսը պատկանում էր ՎՏԲ-ին։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:40
08 Նոյեմբերի 2023
ARARAT թանգարանն առաջադրվել է World Travel Awards մրցանակին
ARARAT թանգարանը կրկին առաջադրվել է միջազգային հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխության՝ աշխարհի լավագույն «Brandy Distillery Tour» անվանակարգում
15:00
08 Նոյեմբերի 2023
ՌԴ–ում հայկական ապրանքներով փոխարինում են Եվրոպայից նախկինում եկող ապրանքները․ ՔՊ–ական պատգամավորը՝ Լարսի նշանակության մասին
ՌԴ–ում հայկական ապրանքներով փոխարինում են Եվրոպայից նախկինում եկող ապրանքները․ ՔՊ–ական պատգամավորը՝ Լարսի նշանակության մասին
14:19
08 Նոյեմբերի 2023
Հայաստանը Հնդկաստանից հակադրոնային համակարգ է գնում․ Eurasian Times
Պայմանագրի արժեքը կազմում է 41,5 միլիոն ԱՄՆ դոլար
10:15
08 Նոյեմբերի 2023
Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է ավելի քան 2 մլն զբոսաշրջիկ
2023 թվականի հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները գերազանցել են բոլոր սպասելիքները
16:04
07 Նոյեմբերի 2023
Armenia Airways–ը գործարկում է Երևան–Ստավրոպոլ չվերթեր
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ
10:38
07 Նոյեմբերի 2023
Կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Facebook-ում կատարած գրառման համար
Կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Facebook-ում կատարած գրառման համար
10:18
07 Նոյեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
19:37
06 Նոյեմբերի 2023
68 մլն 242 հազար դրամ՝ Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
68 մլն 242 հազար դրամ կհատկացվի Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
16:09
06 Նոյեմբերի 2023
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
15:21
06 Նոյեմբերի 2023
Հայաստանի մշտական բնակչության թիվն աճում է
Հայաստանի մշտական բնակչությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2993,8 հազար մարդ
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները