Սկանդալը չի հանդարտվում. վրացի պատգամավորը հայերեն գրառմամբ դիմել է Արսեն Թորոսյանին (ՖՈՏՈ)

25.05.2020, 13:27
Սկանդալը չի հանդարտվում. վրացի պատգամավորը հայերեն գրառմամբ դիմել է Արսեն Թորոսյանին. ՖՈՏՈ
Սկանդալը չի հանդարտվում. վրացի պատգամավորը հայերեն գրառմամբ դիմել է Արսեն Թորոսյանին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զվիադ Կվաչանտիրաձեն իր Facebook-յան էջում հայերենով գրառում է կատարել` ուղղված ՀՀ առողջապահության նախարարին Արսեն Թորոսյանին:

Загружается новость ... "Лево"

«Արսեն ջան, չե՞ք ամաչում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ COVID-19-ի շուրջ Հայաստանի և Վրաստանի միջև սկանդալը ծավալվել է Արսեն Թորոսյանի հայտարարություններից հետո երկու երկրների վիճակագրական տվյալների միջև մեծ տարբերության պատճառով։

Թորոսյանը նշել է, որ այդ տարբերության պատճառը COVID-19-ի դեպքում կիրառվող մեթոդաբանության և մեր ու հարևան երկրում առողջապահության համակարգերի միջև տարբերությունն է: Նախարարը նշել է, որ վրացական վիճակագրությունը մի շարք հարցեր է առաջացնում:

Միաժամանակ Թորոսյանի գնահատականը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել վրացական պաշտոնատար անձանց շրջանում, ովքեր դրանում Վրաստանի իշխանությունների հասցեին քննադատություն են նկատել և հանդես եկել կոշտ հայտարարությամբ:

Թորոսյանի արտահայտություններին արձագանքել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Նրան զարմացրել է Թորոսյանի հայտարարությունները, որոնք նա որակել է «ոչ դիվանագիտական»:

Այս կապակցությամբ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը «Նովոստի-Արմենիա»գործակալության թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է, որ նախարարն ընդամենը ընդգծել է մեթոդաբանության տարբերությունը՝ ուշադրություն դարձնելով նույնպես Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի ավելի խիստ միջոցներին, քան Հայաստանում: 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ՀՀ ԱՆ-ն դիվանագիտական ալիքներով պաշտոնական Թբիլիսիին իր ափսոսանքն է հայտնել գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքերից հետո, ով, ԶԼՄ-ների տեղեկություններով, խոսել էր Վրաստանում COVID-19-ի հետ պայքարում վատ հակահամաճարակային համակարգի և առողջության պահպանման մասին:–0–