+102 մահճակալ․ պատրաստ է «Սուրբ Աստվածամայր ԲԿ»-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը (ՖՈՏՈ)

25.05.2020, 18:35
+102 մահճակալ․ պատրաստ է «Սուրբ Աստվածամայր ԲԿ»-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը․ ՖՈՏՈ
+102 մահճակալ․ պատրաստ է «Սուրբ Աստվածամայր ԲԿ»-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ «Սուրբ Աստվածամայր ԲԿ»-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը լուսանկարներ է տեղադրել բժշկական կկենտրոնի նոր մասնաշենքից։

Загружается новость ... "Право"
«Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում այսօր շահագործման հանձնվեց «Սուրբ Աստվածամայր ԲԿ»-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որը մահճակալային հզորությունը 147-ից կհասցնի 249-ի (+102)»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ «Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը: Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ»։

Հայաստանում մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, որոնցից 3145-ն` առողջացած, 87-ը` մահվան ելքով: -0-