Ունենք 230 ծանր, 52 ծայրահեղ ծանր պացիենտ, 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը. Թորոսյանը տվյալներ է ներկայացնում

24.05.2020, 21:46

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թարմ տվյալներ է հայտնել կորոնավիրուսի դեպքերի մասին։

Загружается новость ... "Лево"

«Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը: Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ», – նշել է նախարարը:

Հայաստանում մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6661 դեպք, որոնցից 3064-ն` առողջացած, 81-ը` մահվան ելքով:-0-