Նաիրա Զոհրաբյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. պատասխանը հայտնի է

25.06.2020, 14:31
Նաիրա Զոհրաբյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. պատասխանը հայտնի է
Նաիրա Զոհրաբյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. պատասխանը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել:

Загружается новость ... "Лево"

«Երբ իմ ընկեր Վահե Էնֆիաջյանը հաստատեց իր մոտ COVID 19-ի առկայությունը, ես որպես Վահեի հետ կոնտակտավոր անձ, անմիջապես թեսթ հանձնեցի «Նաիրի» բժշկական կենտրոնում, անմիջապես ինքնամեկուսացա, պատշաճ կարգով տեղեկատվությունը փոխանցեցի ԱԺ քարտուղարության պետին և պարետատանը»,- նշել է Զոհրաբյանն իր Facebook-յան էջում:

Նա հայտնել է նաև, որ քիչ առաջ «Նաիրի» կլինիկայից ստացել է պատասխանը:

«Այն բացասական է և ինձ մոտ կորոնավիրուս չկա:
Այնպես որ, ես անցնում եմ իմ բնականոն աշխատանքային ռիթմին:
Առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին, այդ թվում` իմ խմբակցության և «Իմ քայլը» խմբակցության գործընկերներիս:
Շուտափույթ ապաքինում բոլորին, և քանի որ մամուլում եղավ տեղեկատվություն, որ մեր որոշ պատգամավոր գործընկերներ արդեն վարակակիր են եղել, բայց կանչվել են խորհրդարան` հայտնի հակասահմանադրական նախագծին անհրաժեշտ ձայներ ապահովելու համար, առաջիկա օրերին ԱԺ չեմ գնալու, մինչև խորհրդարանի շենքը հիմնավորապես չախտահանվի»,- նշել է Զոհրաբյանը: 

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, իսկ վերջինս մասնակցում էր նախորդ շաբաթ կազմակերպված ակցիաներին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործերի կապակցությամբ։ -0-