575.37
6.62
485.18
+30
Եղանակը Երևանում
Հայ

Մոտ օրերս «Դոմոդեդովոյում» գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի հարցը կլուծվի. ԱԳՆ

14:47
21 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը տիրապետում է «Դոմոդեդովո» օդանավակայանում ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակին: Այս մասին երեքշաբթի հայտնել է ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Загружается новость ... "Лево"

ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով, ընդհանուր առմամբ գտնվում է 262 ՀՀ քաղաքացի, նրանց ցուցակը հրապարակվել է:

«Մոսկվայից մասնավորապես, իրականացվել է 3 թռիչք՝ ապրիլի 6-ին, 7-ին և 13-ին, նախօրեին իրականացվել է ևս երկու թռիչք, ռուսական այլ քաղաքներից, մասնավորապես, Կրասնոդարից և Դոնի Ռոստովից: Այդ գործընթացները բնականաբար շարունակվելու ենք, մինչև վերջին ցանկություն հայտնած քաղաքացին չվերադառնա Հայաստան: Որևէ մեկը չի մոռացվելու»,- նշել է Ադոնցը:

Նա ընդգծել է, որ ԱԳՆ-ն տեղյակ է, թե ինչ է տեղի ունեցել «Դոմոդեդովոյում»՝ ընդգծելով, որ պլանավորվում է համապաստխան գործողություններ մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

«Այդ քայլերը կիրականացվեն մոտ օրերս»,- նշել է Ադոնցը:

Խոսելով գիշերը «Դոմոդեդովոյից» ՀՀ քաղաքացիներին դուրս անելու շրջանառվող տեղեկության մասին, ԱԳ փոխնախարարը հորդորել է մեր հայրենակիցներին ենթարկվել այն կանոններին, որոնք առաջարկվում են տվյալ երկրի կառավարության կողմից:

«Եթե պարտադրում են մասկաներ ունենալ, ապա պետք է ունենալ: Եթե պահպանվեն այդ բոլոր կանոնները, ես վստահ եմ, որ որևէ խնդիրների առաջ մենք չենք կանգնի»,- նշել է նա:

Նա ընդգծել է, որ ՌԴ-ում մեր դեսպանությունը ձևավորել է մի մեխանիզմ, որի արդյունքում մեր քաղաքացիները ունենում են ժամանակավոր կեցավայր, մինչև ՀՀ վերադարձի չվերթը:

««Դոմոդեդովոյում» հավաքվելու անհրաժեշտությունը չկա: Մեր աշխատանքները ընթացքում են, և մոտ օրերս կունենանք կլինեն նաև Ռուսաստանի այլ քաղաքներից, և Մոսկվայից ներառյալ»,- նշել է Ադոնցը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ռուսաստանը մարտի 27-ին դադարեցրել է կանոնավոր և չարտերային թռիչքները դեպի այլ երկրներ: Ապրիլի 4-ի 00: 00-ից դադարեցվել են նաև միջազգային չվերթները ՌԴ քաղաքացիներից հայրենիք վերադարձի համար, որի համար նախկինում բացառություն էր արվել:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։

Ապրիլի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1291 դեպք, առողջացել է 545 մարդ, 20-ը, ցավոք, մահացել են: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:47
07 Օգոստոսի 2020
«Զվարթնոցի» անվտանգության աշխատակիցները «խելացի» սաղավարտներով կջերմաչափեն ուղևորներին (ՎԻԴԵՈ)
«Զվարթնոցի» տարեկան 3 միլիոն ուղևորաշրջանառություն ունեցող ուղևորահոսքը կրճատվել է 98 տոկոսով․ ՎԻԴԵՈ
11:25
07 Օգոստոսի 2020
ՀՀ-ում նախօրեին COVID-19-ից 5 մարդ է մահացել․ նրանցից ամենաերիտասարդը եղել է 46 տարեկան կին․ ԱՆ-ն մանրամասնում է
ՀՀ-ում նախօրեին COVID-19-ից 5 մարդ է մահացել․ նրանցից ամենաերիտասարդը եղել է 46 տարեկան կին․ ԱՆ-ն մանրամասնում է
10:53
07 Օգոստոսի 2020
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 166 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 39985–ի
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 166 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 39985–ի
10:13
07 Օգոստոսի 2020
Մինչև 38 աստիճան տաքություն․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Մինչև 38 աստիճան տաքություն․ ներկայացնում ենք առաջիկա օրերի եղանակի տեսությունը
08:00
07 Օգոստոսի 2020
Երևանի նախկին քաղաքապետի ձերբակալումը, Թորոսյանի նկատմամբ հարուցված վարույթը․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
Երևանի նախկին քաղաքապետի ձերբակալումը, Թորոսյանի նկատմամբ հարուցված վարույթը․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
21:56
06 Օգոստոսի 2020
Ազգային ժողովի շենքը «ներկվել» է Լիբանանի դրոշի գույներով (ՖՈՏՈ)
ՀՀ Ազգային ժողողվի շենքը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով. ՖՈՏՈ
19:25
06 Օգոստոսի 2020
Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել
ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
18:08
06 Օգոստոսի 2020
ՈՒՇԱԳՐԱՎ. ԱԱԾ-ն ռուս շպիոննե՞ր է փնտրում, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հայտարարություն է տարածել. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՈՒՇԱԳՐԱՎ. ԱԱԾ-ն ռուս շպիոննե՞ր է փնտրում, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հայտարարություն է տարածել. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
17:22
06 Օգոստոսի 2020
ՀՀ ՊՆ-ն ցույց է տվել գրոհային ավիացիոն ուժերի վարժանքները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ ՊՆ-ն ցույց է տվել գրոհային ավիացիոն ուժերի վարժանքները․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
16:48
06 Օգոստոսի 2020
Ո՞ր հոդվածով է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. ՀՔԾ-ն մանրամասնում է
ՀՔԾ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի ձերբակալման մասին մանրամասներ է հայտնել
15:41
06 Օգոստոսի 2020
ՀՀ նախագահը ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակել
ՀՀ նախագահը ստորագրել է ռազմական ոստիկանության նոր պետ նշանակելու մասին հրամանագիրը
15:40
06 Օգոստոսի 2020
Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից
Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից