Մինչ այս պահը Շիրակում ֆիքսվել է 20 վարակակիր․ Մարզպետարանը ներկայացրել է մարզում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը
13.04.2020,
21:57
Մինչ այս պահը Շիրակում ֆիքսվել է 20 վարակակիր․ Մարզպետարանը ներկայացրել է մարզում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 9 շիրակցի հիվանդ է բուժում ստանում: Այս մասին ասվում է Շիրակի մարզպետարանի Facebook-յան էջում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ տարածման սկզբից մինչ այս պահը մարզում ֆիքսվել է 20 վարակակիր՝ 8 անձ առողջացել և դուրս է գրվել, որոնցից 3-ն այսօր, ընդ որում նրանցից մեկը 86 տարեկան քաղաքացի, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում:
Загружается новость ...
"Право"
«Ցավոք հիվանդության արդյունքում ունեցել ենք մեկ մահվան ելք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունեն 400-ից ավել քաղաքացիներ»,- ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ նշվել էր, որ Շիրակի մարզի 5 բնակիչներ առանց էական բարդությունների հաղթահարել են վիրուսային հիվանդությունը և դուրս գրվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից։
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Ապրիլի 13-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 1039 հաստատված դեպք։ Բուժվել է 211 մարդ, 14 մարդ, ցավոք, մահացել է։–0–

