575.37
6.62
485.18
+24
Եղանակը Երևանում
Հայ

Մայիսի 15-ից ՀՀ քաղաքացիները Ռուսաստանից կանոնավոր կերպով հայրենիք կվերադառնան (ՎԻԴԵՈ)

17:31
14 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 15-ից ՌԴ-ից Հայաստան կանոնավոր կերպով կվերադառնան ՀՀ քաղաքացիները: Այս մասին այսօր ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը:

Загружается новость ... "Лево"
«Մարտի 13-ից ի վեր կառավարության ջանքերով ՀՀ են վերադարձվել 2 հազարից ավելի քաղաքացիներ: Մայիսի 15-ից` վաղվանից, կրկին կանոնավոր չվերթներ են վերականգնվելու ՌԴ-ից և մենք այնտեղ մնացած անձանց կանոնավոր տրամաբանությամբ հնարավորություն ենք տալու վերադառնալ ՀՀ: Կրկին դա լինելու է ինքնամեկուսացման ռեժիմի կտրուկ պահպանման պայմաններով»,- նշել է պարետը:

Ընդ որում, Ավինյանը հայտնել է, որ մինչև ԱԺ նիստը առցանց կոնֆերանս է ունեցել «Wizz Air» ավիաընկերության ներկայացուցիչների հետ, անդրադարձ կատարվեց նաև չվերթերի վերագործարկման հարցին:

«Մեր նախնական գնահատմամբ, դա հնարավոր է անել ամբողջապես հունիս ամսվա ընթացքում, կախված իրավիճակից և դրա գնահատականից: Այս փուլում մեր նախնական ծրագիրն այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի կեսերից»,- նշել է նա:

Ցամաքային սահմանների բացման մասով, նա նշել է, որ դեռևս քննարկում չի եղել գործընկերների հետ, բայց մոտ ապագայում այդ հարցերին անդրադարձ նույնպես կլինի:

Հիշեցնենք, որ պարետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ–ում նաև հայտնեց, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կբացվեն առևտրի իրականացման վայրերը:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած, 49-ը` մահվան ելքով: -0-


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:56
06 Օգոստոսի 2020
Ազգային ժողովի շենքը «ներկվել» է Լիբանանի դրոշի գույներով (ՖՈՏՈ)
ՀՀ Ազգային ժողողվի շենքը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով. ՖՈՏՈ
19:25
06 Օգոստոսի 2020
Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել
ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
18:08
06 Օգոստոսի 2020
ՈՒՇԱԳՐԱՎ. ԱԱԾ-ն ռուս շպիոննե՞ր է փնտրում, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հայտարարություն է տարածել. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՈՒՇԱԳՐԱՎ. ԱԱԾ-ն ռուս շպիոննե՞ր է փնտրում, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հայտարարություն է տարածել. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
17:22
06 Օգոստոսի 2020
ՀՀ ՊՆ-ն ցույց է տվել գրոհային ավիացիոն ուժերի վարժանքները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ ՊՆ-ն ցույց է տվել գրոհային ավիացիոն ուժերի վարժանքները․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
16:48
06 Օգոստոսի 2020
Ո՞ր հոդվածով է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. ՀՔԾ-ն մանրամասնում է
ՀՔԾ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի ձերբակալման մասին մանրամասներ է հայտնել
15:41
06 Օգոստոսի 2020
ՀՀ նախագահը ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակել
ՀՀ նախագահը ստորագրել է ռազմական ոստիկանության նոր պետ նշանակելու մասին հրամանագիրը
15:40
06 Օգոստոսի 2020
Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից
Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից
13:41
06 Օգոստոսի 2020
Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
12:52
06 Օգոստոսի 2020
Եթե գործարանում, բանկում, սուպերմարկետում 1 հոգու մոտ վիրուս հայտնաբերվի, բոլորը կթեստավորվեն. նախարար (ՎԻԴԵՈ)
Կառավարությունը մարտավարություն է փոխում. եթե գործարանում, բանկում, սուպերմարկետում 1 հոգու մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, բոլորը կթեստավորվեն. ՎԻԴԵՈ
12:29
06 Օգոստոսի 2020
Ներդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը միավորային գնահատում չի իրականացվելու. նախարար
Վարչապետի մոտ խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բերդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը միավորային գնահատում չի իրականացվելու
12:18
06 Օգոստոսի 2020
Վանաձորի քիմպրոմում պահվում է ահռելի քանակի ամոնիակ, ամոնիակաջուր, 300կգ սնդիկ. Մարուքյանը գրությամբ դիմել է ԱԻ նախարարին
Վանաձորի քիմպրոմում պահվում է ահռելի քանակի ամոնիակ, ամոնիակաջուր, 300կգ սնդիկ. Մարուքյանը գրությամբ դիմել է ԱԻ նախարարին
11:20
06 Օգոստոսի 2020
COVID-19–ից առողջացել է ևս 706 մարդ, 2 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
COVID-19–ից առողջացել է ևս 706 մարդ, 2 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է