ՀՐԱՏԱՊ. մայիսի 18–ից կբացվեն մանկապարտեզները, կգործի տրանսպորտը (ՎԻԴԵՈ)

14.05.2020, 16:07
ՀՐԱՏԱՊ. մայիսի 18–ից կբացվեն մանկապարտեզները, կգործի տրանսպորտը. ՎԻԴԵՈ
ՀՐԱՏԱՊ. մայիսի 18–ից կբացվեն մանկապարտեզները, կգործի տրանսպորտը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, պարետատան պարետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ–ում հայտնեց, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կբացվեն առևտրի իրականացման վայրերը:

Загружается новость ... "Лево"

«Հանրային սննդի  օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա մատմամշակութային վայրերը և մի քանի այլ թուլացումներ կլինեն: Միաժամակ, քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը, կվերաբացվեն նաև նախակրթարանները», – ընդգծեց փոխվարչապետը:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։  Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած, 49-ը` մահվան ելքով: -0-