Իմ սկզբունքից ետ չեմ կանգնելու. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԱԺ-ում (ՎԻԴԵՈ)

16.06.2020, 12:30
Իմ սկզբունքից ետ չեմ կանգնելու. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԱԺ-ում. ՎԻԴԵՈ
Իմ սկզբունքից ետ չեմ կանգնելու. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԱԺ-ում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այս ամենը սկսել է այն ժամանակ, երբ մենք կազմակերպեցինք ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստ: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: 

Загружается новость ... "Лево"

«Ես դիմում եմ ժողովրդին: Այս ամենը սկսել է այն ժամանակ, երբ մենք կազմակերպեցինք ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստ և լիարժեք նայելով իրավիճակը՝ սոցիալական, քաղաքական, տնտեսական, արտադրական, գյուղատնտեսական, առողջապահական և լիարժեք ներկայացրինք այն, ինչ կա»,- հայտնել է Ծառուկյանն իր ելույթում՝ նշելով, որ իշխանությունների կողմից համաճարակին ուղղված բոլոր գործողությունները ձախողված են:

«Ոչ թե մենք ժողովրդին ներկայացնում ենք ֆեյսբուքերով, ֆեյքերով, ՊՈԱԿ-ի 500 աշխատող, որը պետական գումար ա ստանում, ամեն մեկն էլ կա տասնապետ, հարյուրապետ, հազարապետ, ես խնդրում եմ, որ այսօր խորհրդարանը լիարժեք քայլ կատարի իրական  կյանք»,- նշել է նա:

Նա նշել է, որ խոստումների համար տրված էր 2 տարի, իսկ ամեն արված բան քանդվել է, ձախողվել է:

«Այսօր ծայրահեղ վիճակ է բոլոր ոլորտներում: Այսօր համաճարակը ձախողվել է: Ինչ ասում եմ, արդարացի եմ ասում: Սարքում են թղթերը տալիս են Փաշինյանին: Ծառուկյանը գումար տվե՞լ է: Կա՞ այդպիսի ապացույց: Ասեմ իմ սկզբունքից ետ չեմ կանգնելու, ես այս երկիրը սիրում եմ, ամեն ինչ արել եմ անշահադիտական: Շահի համար անողը թող ադրբեջանցի լինի, դավաճան լինի»,- հայտնել է Ծառուկյանը:

Ծառուկյանը հիշեցրել է, որ առաջին օրվանից հայտարարել է, որ նոր իշխանության կողքին է:

«Այո, 1/3-ը տվել եմ, Փաշինյանը հրավիրել է, ստորագրել եմ հուշագիրը: Ցանկացել եմ աջակցել բոլոր հարցերով, որ ժողովրդի մեջ բան փոխվի, ժողովրդի սպասելիքը իրականություն դառնա: Բայց ստով, ֆեյսբուքով, ֆեյքերով... ՊՈԱԿ-ը 500 հոգի այսօր այլանդակությունները գրում է, ամոթ ա, ֆեյքերով, ֆեյսբուքով երկիր չես կարող կառավարել»,- հայտնել է նա: 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստի օրակարգում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: 

Նախօրեին համապատասխան միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Ազգային Ժողովին՝ համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, ինչպես նաև նրան ազատությունից զրկելուն: 

Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին

Կիրակի օրն առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը:

Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իր վրա գործադրում են քաղաքական ճնշում, սակայն ինքը հետքայլ չի անի:

Այնուհետև Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության, որտեղ շուրջ 9 ժամ հարցաքննվելուց հետո դուրս եկել ԱԱԾ շենքից: 

ԱԱԾ-ն նույն օրը տարածել է մի շարք հաղորդագրություններ: 

Հաղորդագրություններից մեկը վերաբերում է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառված ավելի քան 29 միլիարդ դրամի վնասին:

Ըստ մյուս հաղորդագրության, բացահայտվել են 2017 թ.-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք  ստանալու հարյուրավոր դեպքեր:

Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Առինջ համայնքի պաշտոնատար անձանց կողմից համայնքի բյուջեին 339.300.000 դրամի վնաս հասցնելու դեպքի մասին, որի առթիվ քրգործ է հարուցվել:-0-