ԱԱԾ–ն խուզարկում է Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, պատգամավորները հայտնում են քաղաքական ճնշման մասին (ՎԻԴԵՈ)
14.06.2020,
11:14
ԱԱԾ–ն խուզարկում է Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, պատգամավորները հայտնում են քաղաքական ճնշման մասին. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնում են, որ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում ԲՀԿ առաջնորդ, ձեռներեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, որը գտնվում է Առինջում։
Ինչպես Facebook–յան ուղիղ եթերում հայտնեց խմբակցության անդամ, ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, կիրակի վաղ առավոտից ԱԱԾ մեծ թվով աշխատակիցներ գտնվում են առանձնատան տարածքում։ Նրա տեղեկատվությամբ, խուզարկություններ են իրականացվում նաև Ծառուկյանի բազմաթիվ համակիրների և կուսակցականների տներում։
Հունիսի 5–ին ԲՀԿ ժողովի ժամանակ Գագիկ Ծառուկյանը կոշտ քննադատության էր ենթարկել իշխանություններին` հայտարարելով, որ կառավարությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները, չի կարողացել իրականացնել տնտեսական հեղափոխություն և ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը։ Նա հայտարարել է, որ կառավարության ներկա կազմը պետք է 100%–ով փոխվի։
«Իմ տեղեկատվությամբ, խոսքը 2017թ.–ի ընտրությունների ժամանակ Վազգեն անունով, ազգանունը չեմ հիշում, թեկնածուի մասնակցությամբ ինչ–որ ֆինանսական հարցերի մասին է։ Այս ամենը թողնում է դեժավյուի տպավորություն», – ասաց Զոհրաբյանը։
Նա վստահ է, որ այս իշխանությունն ուղղակիորեն չի հանդուրժում այլակարծություն։
«Գործում է նույն մեթոդներով, նույն ձեռագրով։ Կրկնվում է նույն պատմությունը, ինչ որ 2015թ.–ի ժամանակ, իրավունքի ազատությունն ահա գործում է այսպիսի մեթոդներով», – նշեց Զոհրաբյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն իր հերթին նշեց, որ ակնհատ է, որ այստեղ քաղաքական ենթատեքստ է։
«Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Եվ սա ընդամենը մեր հնչեցրած մտահոգությունների հետևանք է», – ընդգծեց Աբովյանը։
«Եվ սա ընդամենը քաղաքական ուժի, քաղաքական կարծիք, տեսակետ հայտնելու համար անցնում են ահա այսպիսի ոստիկանական ռեպրեսիաների», – ասաց Զոհրաբյանն`ավելացնելով, որ որպես ԲՀԿ գլխավոր քարտուղար արդեն տեղեկացրել է բոլոր միջազգային կառույցներին, դեսպանատներին։
«Եվ բնականաբար մենք ակնկալում ենք, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները տան տեղի ունեցածի գնահատականը», – ասաց Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ 2015թ.–ին Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքական դաշտից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։
Սարգսյանը կտրուկ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը։ Նույն թվականի մարտին Ծառուկյանը հեռացավ կուսակցության առաջնորդի պաշտոնից` այդ պաշտոնում առաջարկելով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։
Ավելի ուշ Ծառուկյանի և Սարգսյանի հարաբերությունները կարգավորվեցին և 2017թ.–ի հունվարի կեսերին ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն։–0–