Ծառուկյանը կոչ է արել 100%–ով փոխել կառավարության կազմը, վարչապետի խոսնակն արձագանքել է (ՎԻԴԵՈ)

06.06.2020, 00:24
Ծառուկյանը կոչ է արել 100%–ով փոխել կառավարության կազմը, վարչապետի խոսնակն արձագանքել է. ՎԻԴԵՈ
Ծառուկյանը կոչ է արել 100%–ով փոխել կառավարության կազմը, վարչապետի խոսնակն արձագանքել է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի։

Ուրբաթ ելույթ ունենալով ԲՀԿ Քաղխորհրդի նիստին` Ծառուկյանը հայտարարել է, որ կառավարության այս կազմով հնարավոր չէր նախապես ժողովրդին տրված խոստումներն իրականացնել։

«Հիմնական խնդիրն այն է, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, ոլորտի ղեկավարներ, որոնք իրական կյանքում քարը քարին չեն դրել և հասկանալի էր, որ այդ փոփոխություններն իրականություն չէին դառնա։ Միշտ ասել եմ, որ կառավարության այս կազմով անհնար է ժողովրդի սպասելիքներն իրականացնել: Եթե ցանկանում էին իրականացնել, պետք է կառավարության կազմի 97 տոկոսին փոխեին, բայց այսօր, տեսնելով ձախողումները, պետք է ասեմ՝ ոչ թե 97, այլ հարյուր տոկոսով պետք է փոխվի, որովհետև իրենց աշխատանքով, արդյունքով բոլոր ոլորտները ձախողված են», – նշել է Ծառուկյանը։

Նրա խոսքով, նա ասել է, որ կառավարության այս ծրագրով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել։

«2019թ.–ին, երբ դեռ չկար համավարակը, ներդրումները կրճատվեցին 2,5 անգամ` 2018թ.–ի համեմատ։ Մարդկանց վիճակը շարունակում է վատանալ», – հայտարարել է նա։

Ծառուկյանն առանձին կետով նշել է կառավարության ձախողումը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում` ընդգծելով, որ ողջ աշխարհում հիվանդությունը նվազում է, իսկ Հայաստանում այն թափ է առնում։

«Համավարակը սկսվել է հունվարին, իսկ մինչև մարտի 4–ը մեզ մոտ որևէ աշխատանք չի տարվել, խնդիրները չեն լուծվել։ Կառավարությունը պարտավոր էր հունվարից լուծել դեղերի, դիմակների հարցը», – ասել է Ծառուկյանը` նշելով, որ անհրաժեշտ է իրականացնել բնակչության զանգվածային թեստավորում։

Ծառուկյանը նշել է, որ պատրաստ է անձամբ հանդիպել բոլոր առողջ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, երկրի ապագայով մտահոգ մտավորականների, գործիչների հետ՝ քննարկելու երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իրատեսական ծրագրերը։




ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի արձագանքը

Ծառուկյանի հայտարարություններին արձագանքել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի արձագանքը։

«Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետր Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նար՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ», – նշել է Գևորգյանը Facebook–յան իր էջում:–0–