550.08
6.65
476.22
+13
Եղանակը Երևանում
Հայ

Բացահայտվել են 2017 թ. -ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր դեպքեր. ԱԱԾ

13:29
14 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն:

Загружается новость ... "Лево"

«Պարզվել է, որ ընտրությունների նախընտրական փուլում կուսակցության ղեկավար անդամների կազմակերպմամբ,  կուսակցության անդամների ակտիվ ներգրավմամբ և հստակ մշակված դերերի բաշխմամբ կուսակցության թեկնածուների, ինչպես նաև կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին տրվել են հարյուրավոր միլիոն դրամների չափով ընտրակաշառք գումարներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Ընդ որում, նախաքննության ընթացքում կատարվել են շուրջ չորս տասնյակի հասնող խուզարկություններ, որի ընթացքում առգրավվել են համակարգչի միջոցով կամ ձեռագիր եղանակով կատարված մանրակրկիտ գրառումներ պարունակող փաստաթղթեր, որոնք վերաբերում են ընտրությունների ժամանակ կատարված դրամական միջոցների շարժին՝ ընտրողին, ակտիվիստներին տված գումարի չափին, բարեգործության անվան տակ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման, բաժանած գումարների դիմաց ստացած ձայների վերլուծության, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ փաստական տվյալներ, ինչը հիմք է տալիս ողջամիտ պնդումներ կատարելու առ այն, որ դրանք առավելապես հետապնդել են կուսակցության ղեկավար կազմին հաշվետու լինելու նպատակ: 

Ուշագրավ է հատկապես այն, որ ըստ հարցաշարի, նախապես մշակվել է նույնիսկ հավաքների ժամանակ իբր պատահականության սկզբունքով օգնություն խնդրող անձանց կոնկրետ շրջանակը: 

Загружается новость ... "Право"

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ ընտրակաշառք տալու, ստանալու գործընթացին ներգրավված անձանց հստակ շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու և արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել Ծառուկյանի առանձնատանը, և հիմա Ծառուկյանը հարցաքննվում է։ 

ԱԱԾ–ի մոտ հավաքվել են մեծ թվով ոստիկանական ուժեր։–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:11
04 Նոյեմբերի 2021
Շիրակի մարզպետն ազատվել է պաշտոնից
Շիրակի մարզպետն ազատվել է պաշտոնից
15:44
04 Նոյեմբերի 2021
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին յուրաքանչյուր գործով վճարել 40 հազար եվրո. Ադրբեջանը խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին յուրաքանչյուր գործով վճարել 40 հազար եվրո. Ադրբեջանը խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը
14:36
04 Նոյեմբերի 2021
Հայաստանում կորոնավիրուսից պատվաստվել է արդեն մոտ 50 երեխա.նախարար
Հայաստանում կորոնավիրուսից պատվաստվել է արդեն մոտ 50 երեխա.նախարար
13:31
04 Նոյեմբերի 2021
ԿԳՄՍՆ–ից մեկնաբանել են դպրոցական արձակուրդները երկարաձգելու լուրերը
ԿԳՄՍՆ–ից մեկնաբանել են դպրոցական արձակուրդներ երկարաձգելու մասին լուրերը
12:53
04 Նոյեմբերի 2021
Աշխատակիցների կողմից ներկայացվող ՊՇՌ թեստի 14–օրյա ժամկետը կփոխվի. ԱՆ–ն այսօր հրամանի փոփոխության նախագիծ է շրջանառել
Աշխատակիցների կողմից ներկայացվող ՊՇՌ թեստի 14–օրյա ժամկետը կփոխվի. ԱՆ–ն այսօր հրամանի փոփոխության նախագիծ է շրջանառել
12:09
04 Նոյեմբերի 2021
Միրզոյանը մեկնաբանել է Թուրքիայի հետ ընթացող բանակցությունների մասին լուրերը
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է Թուրքիայի հետ ընթացող բանակցությունների մասին լուրերը
11:27
04 Նոյեմբերի 2021
ՎՏԲ -Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման նոր ծրագիր փոքր բիզնեսի համար
Անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք այսուհետ կարող են ՎՏԲ-Հայաստան Բանկից ստանալ բիզնեսի զարգացման համար վարկ
11:11
04 Նոյեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 2330 նոր դեպք, 1270 մարդ առողջացել է, 41 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 2330 նոր դեպք, 1270 մարդ առողջացել է, 41 մարդ մահացել է
10:56
04 Նոյեմբերի 2021
ԿԽՄԿ–ի ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերեվարված հայերին
Գերիներին տրվել է հնարավորություն՝ փոխանակվելու ընտանեկան բնույթի տեղեկություններով, լուրերով. օգտագործվել են Կարմիր խաչի նամակներ, տեսագրված ուղերձներ և հեռախոսազանգեր
18:35
03 Նոյեմբերի 2021
Երթևեկի փոփոխություն Երևանի խաչմերուկներից մեկում
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի
15:23
03 Նոյեմբերի 2021
Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսի դեմ Sinopharm չինական պատվաստանյութի 400 հազար դեղաչափ
Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսի դեմ Sinopharm չինական պատվաստանյութի 400 հազար դեղաչափ